Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

«Դրանք այժմ կյանքի կոչելը միանգամայն իրատեսական է». ղարաբաղյան հարցի ի՞նչ «արդյունքների» մասին է խոսել Զոհրաբ Մնացականյանը

Մենք կկարողանանք շուտով ցույց տալ որոշ արդյունքներ՝ կապված հենց այն համաձայնությունների հետ, որ քննարկվել են Վիեննայում և Մոսկվայում. այս մասին ասել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Հանրային ռադիոյի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչ է քննարկվել Մինսկի խմբի համանախագահների հետ։

«Մնացած հարցերը ևս քննարկվում են այս պահին։ Մնացականյանը նշել է, որ համանախագահների տարածաշրջանային այցից հետո միայն հնարավոր կլինի ամփոփել ընդհանուր արդյունքները։

Մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, թե իր երկիրը «Հայաստանին ժամանակ է տվել, որպեսզի ուսումնասիրի, հիմա այդ ժամանակն սպառվել է», Մնացականյանը հայտարարել է․ «Բազմաթիվ անգամ ասել ենք, նման լեզուն բանակցային լեզու չէ, առավել ևս բանակցողի համար վայել չէ: Սպառնալիքների լեզուն չի աշխատել և չի աշխատելու, բազմիցս ասել ենք դրա մասին: Բազմիցս ասել ենք նաև՝ Հայաստանը և Արցախը վճռական են իրենց պաշտպանության առումով: Տարբեր ձևերով ենք ասել դա: Իմաստը դա չէ: Դա որևէ կերպ չի նպաստում բնականոն աշխատանքին, առավել ևս, երբ բանակցողի կողմից է նման բան հնչում, դա վայել չէ»:

ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ հավանաբար Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ակնարկել է մարդասիրական, հումանիտար ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների ի կատար ածելու հնարավորության մասին.«Այս պահին միայն այդ պայմանավորվածությունն է իրագործելի թվում, մնացած հարցերը շատ բարդ են և դժվար է պատկերացնել, որ մոտ ժամանակահատվածում դրանք լուծում կստանան»։ Մարդասիրական ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելը միանգամայն իրատեսական է և շատ հավանական է, որ մոտ ապագայում մենք ականատես լինենք, որ այդ քայլերը երկու կողմերը կկատարեն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը շեշտեց՝այդ պայմանավորվածությունները առնչվելու են հիմնականում գերիներին.«Այսինքն ՝ մեր կողմում գտնվող ադրբեջանցի գերիների հարազատները հնարավորություն կունենան տեսակցել նրանց և հակառակը՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիներին կայցելեն իրենց բարեկամները։ Կարծում եմ՝ դա բխում է նաև իրենց շահերից, որովհետև իրենք էլ ունեն սահմանն անցած գերիներ այստեղ։ Մեծ քայլ չէ, բայց խոհրդանշական է, որոշ չափով լարվածությունը թուլացնում է։ Այստեղ որևէ զիջման մասին խոսք գնալ չի կարող՝ պարզապես Ադրբեջանին էլ է ձեռնտու այդ պայմանավորվածությունները կյանքի կոչել, ես որևէ խնդիր չեմ տեսնում»։

Արմեն Վարդանյանը՝ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարած այցը դրական է համարում՝ հատկապես այն կոնտեքստում, որ ի տարբերություն նախորդ այցին, այս անգամ համանախագահները եղան նաև Ստեփանակերտում.«Հակամարտության կողմերից մեկը հենց Արցախն է և առանց Արցախի ուղղակի կամ անուղղակի ներգրավվածության, այս կոնֆլիկտը լուծման որևէ հնարավորություն չունի։ Փաստացիորեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ են դա գիտակցում և շատ կարևոր է, որ նրանք այս անգամ այցելել են Արցախ և բացի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից, հանդիպել են նաև Պաշտպանության բանակի ղեկավարության հետ և ունեցել նաև այլ հանդիպումներ։Սա նշանակում է, որ իրենք կոնֆլիկտի լուծումն ավելի համապարփակ ձևով են դիտարկում։ Ըստ երևույթին՝ այդ հանդիպումների ընթացքում հարցերի ավելի լայն շրջանակ է քննարկվել»,-եզրափակեց նա։

https://www.1in.am/assets/uploads/2019/03/00-493.jpg

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությանը նշեց.«Վիեննայում և Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների առանցքում մեզ համար տեսահսկման մխանիզմների ներդրման գործընթացն էր, որը Հայաստանն իր կողմից կատարել է և եթե պարոն Մնացականյանը նշում է, որ նորություններ են լինելու, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանն էլ է փորձելու նմանատիպ ինչ-որ բան իր կողմից դնել։ Իհարկե դա կբարձրացնի սահմանում անվտանգության մակարդակը և կբխի Հայաստանի շահերից»։

Միևնույն ժամանակ Ղևոնդյանը նշեց.«Իսկ ընդհանուր գործընթացում ես առաջընթաց չեմ սպասում՝առավել ևս եթե դիտենք հարցազրույցի երկրորդ հատվածը, որտեղ նշվում է, որ Ադրբեջանի արտգործնախարարը սպառնալից հայտարարություն է արել և այդ սպառնալից հայտարարությանը Հայաստանը հակադարձում է..կարծում եմ, որ բացի նշված ֆորմատից այլ հարցերում առաջընթաց գրանցել հնարավոր չի լինի»։

Մեր զրուցակիցը նաև արտասավոր չի համարում Մինսկի խմբի Ստեփանակերտ կատարած այցը։ Նա նշեց, որ նմանատիպ այցեր էլի են եղել, իսկ նախորդ անգամ չի եղել պարզապես օրակարգից ելնելով.«Չեմ կարծում, թե շատ մեծ տարբերություն է պետք նկատել։ Հավանաբար եղել են նաև այնպիսի հարցեր, որոնք պետք էր քննարկել նաև Ստեփանակերտում։ Հնարավոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ցանկանում էր որոշակի ճշգրտումներ կատարել՝ հաշվի առնելով Հայաստանի ներքաղաքական վերջին իրադարձությունները, որոնք փոխկապակցված էին Ստեփանակերտի հետ և կային որոշակի տարաձայնություններ։ Հնարավոր է ՝ համանախագահները փորձում են բոլոր կողմերի մոտեցումները հավաքագրել իրենց հետագա գործունեության համար»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում