Monday, 13 07 2026
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան

Կրակահերթ են արձակել Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ. հայտարարություն

Սամվել Բաբայանի համակիրների ճանապարհը փակել են և կրակահերթ արձակել նրանց ուղղութամբ։ Այս մասին հայտնում են Սամվել Բաբայանի գրասենյակից։

Ամբողջական հաղորդագրությունը՝ ստորեւ․

«Մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները, զինակից ընկերները, որոնք Սամվել Բաբայանի հետ մարտական ուղի են անցել և վերջինիս հետ ծառայել զինվորական կառույցներում, այսօր էլ ակտիվորեն մասնակցում են նրա հանդիպումներին։ Նրանց ճանապարհը փակել են և հրազենից կրակահերթ ուղղել նրանց ուղղությամբ։ Այդ ճանապարահատվածի բոլոր հնարավոր տեսախցիկներն ու արագաչափերը ֆիքսել են «բանդայի» մրցավազքը։

Մեզ հասած տվյալներով դրանք Քարվաճառի և Մարտակերտի հրոսակախմբերն են, որոնց պարագլուխներն են Բալայան Ալեքսեյ, Այդինյան Ռոլանդ, Միրզոյան Գրիգորի անուններով արցախցիների մեջ քաջ հայտնի երիտասարդները։ Ի դեպ կրակողներից մեկը եղել է սպիտակ Տոյոտա Քեմրի ավտոմեքենայում, որը պատկանում է Բալայան Ալեքսեյին։ Այս բանդաները իրենց պարագլուխներով ծառայում են ԱՀ նախկին վարչապետ, իսկ հիմա ԱՀ նախագահի թեկնածու , «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին։ Բազմիցս օգտվելով Արայիկ Հարությունյանի հովանավորչությունից, այս բանդայի կարկառուն պարագլուխներից Ռոլանդ Այդինյանը ազատվել է քրեական պատասխանատվությունից։ ՀՀ ԱԱԾ-ն այս առումով կարող է դիմել Արցախի Շահումյանի շրջանի ԱԱԾ կառույցին և նրանից պահանջել, թե ինչ քրեական պատասխանատվությունների է ենթարկվել տվյալ անձը, ինչու չի կրել այդ պատասխանատվությունը, և ում շնորհիվ են կառճվել բոլոր գործերը։

Քանի որ միջադեպը տեղի է ունեցել ՀՀ-ի տարածքի այդ հատվածում, տուժողներն էլ հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ, կոչ ենք անում բոլոր պատկան մարմիններին , հատկապես ՀՀ ԱԱԾ-ին , հետամուտ լինել այս բանդան գտնելու և չեզոքացնելու գործընթացին, այլապես այս ամենը կարող է ավարտվել արյունահեղությամբ։ Քանի որ տղաները պատերազմ անցած և զինվորական կառույցներում աշխատած տղաներ են, նրանք ունեն բավականին լայն ու ընդգրկուն թիմ, և հաշվի առնելով Սամվել Բաբայանի գործոնը, նրանց հանդարտեցնելու վերջինիս ձկտումները, նրանց հակահարվածը միայն ժամանակի խնդիր է։ Մենք պարտավոր ենք տեղյակ պահել իրավապահ մարմիններին այս ոչ առողջ և հանցավոր մթնոլորտի մասին։ Իսկ եթե իրավապահ մարմինները հետամուտ չլինեն այս ամենի բացահայտմանը, ապա մենք ստիպված կլինենք կիրառել նույն մեթոդները և պատասխան հասցնել նույն ոճով, որովհետև այլ ելք չի մնում։

Արցախի բոլոր շրջաններում այսպիսի կազմակերպված բանդաները, որոնք հայտնի են իրենց հանցավոր գործելաոճով , ահ ու սարսափ են տարածում ազգաբնակչության մեջ։ Հասկանալով, որ այլևս հնարավոր չէ հին հանցավոր դիրքերը պահպանել, այսպիսի գործելաոճը ուղղում են երկրում վախի մթնոլորտը կայուն դիրքերում պահելուն։

Ի դեպ կան լուսանկարներ, որոնք կարող ենք ներկայացնել իրավապահ մարմիններին»։
Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում