Thursday, 16 07 2026
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»

Հեղափոխականների ու Աղվան Հովսեփյանի խրախճանքը Ապարանում

Նախորդ և ներկա իշխանության ներկայացուցիչներն Ապարանում տոնում են Բաշ-Ապարանի հերոսամարտում տարած հաղթանակը։ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին Ապարանում ուղեկցել են ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու Քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։ Սոցցանցերում տարածված տեսանյութերում երևում է, որ Ավինյանը ջերմ շփում է ունենում նախկին իշխանության ներկայացուցիչների հետ։ Ավելին՝ Աղվան Հովսեփյանը տոնական միջոցառումների առաջին պլանում է եղել՝ միանգամայն այլ վայրերում լինելու փոխարեն:

https://www.youtube.com/watch?v=PgRMwbft1vc&feature=youtu.be

Զավեշտը հասել է այնտեղ, որ նախկին գլխավոր դատախազին Արագածոտնի մարզպետը դիմավորել է աղ ու հացով։

Իհարկե, իշխանության ներկայացուցիչները կասեն, որ ամեն բան նորմալ է, որովհետև օրվա խորհուրդը Ապարան է տարել Տիգրան Ավինյանին, իսկ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահը հենց Աղվան Հովսեփյանն է։

Իշխանության ժառանգականության հարցում Նիկոլ Փաշինյանի թիմի այս ֆորմալիստական մոտեցումը բոլորին զզվեցրել է՝ հատկապես մտածող մարդկանց, երբ մեր իրականությունը դառնում է կոնտրաստային՝ հարմարվելով «վերևների» քաղաքական ճաշակին։

Եթե Հայաստանում անցած տարի հեղափոխություն է եղել, ապա Աղվան Հովսեփյանի ու շատերի տեղը ոչ թե փոխվարչապետի կողքին է՝ տոնական միջոցառման առաջին շարքերում, այլ միանգամայն այլ տեղում, որտեղ նախկին գլխավոր դատախազը պարտավոր էր պատասխանել մեկուսարան եկած քննչի հարցերին։ Եթե հեղափոխություն չի եղել, ապա ինչո՞ւ են մեր իշխանավորներն ամեն օր «գլուխ արդուկում» նախկին հանցավոր իշխանության թեմայով, խոսում են վեթինգի ու անցումային արդարադատության մասին։ եթե Քոչարյանի գործով դատավորները ենթակա են վեթինգի, ապա Հովսեփյանը՝ առանց խոսքի ու քննության, պետք է հայտնվի ճաղերի հետևում՝ որպես քրեաօլիգարխիայի բոլոր ապօրինություններին իրավական փաթեթավորում տված մի հանցավոր, որի համար Քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներ «արտասվում» են։

Հայաստանում Մարտի 1-ը բացահայտվո՞ւմ է, թե՞ ոչ։ Հարցն առաջին հայացքից է հռետորական, սակայն եթե Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ է, իսկ այս գործի նախաքննությունը նախկինում իրականացրած մարմնի ղեկավար Վահագն Հարությունյանը նույն գործով մեղադրյալ է՝ ապացույցները կեղծելու դրվագով, ու ճողոպրել է՝ հանգրվան գտնելով ռուսաց իշխանության «գրկաբաց օջախում», ապա հարց է առաջանում՝ ի՞նչ գործ ունի Գառնիկիչը մեր երիտասարդ փոխվարչապետի կողքին։ Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանն ո՞ւմ միջոցով են Վահագն Հարությունյանին հանձնարարել՝ կոծկել Մարտի 1-ի բացահայտումը։ Իհարկե՝ Աղվան Հովսեփյանի, որը, սակայն, այսօր «հերոսացվում» է փոխվարչապետի մակարդակով՝ դառնալով հեղափոխության «սիրո ու հանդուրժողականության» մարմնավորումը։ Չեմ էլ զարմանա, որ երեկոյան Ավինյանի գրասենյակը մի հուզաճմլիկ լուր տարածի, թե իբր փոխվարչապետը Հովսեփյանից փորձել է ճշտել Վահագն Հարությունյանի գտնվելու վայրը կամ կարևոր ինֆորմացիա կորզել Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Ու նաև չեմ զարմանա, որ հասարակության շրջանում հերթական «լեգենդները» տարածվեն, թե որոշ նախկիններ ինչքան են «մուծվում» ներկաներին։ Մի՛ տվեք առիթը։

Առհասարակ՝ Հայաստանի նոր իշխանության ու Աղվան Հովսեփյանի մեկտեղումը մի վայրում կասկածի տակ է դնում նոր Հայաստանի գոյությունը, որովհետև նախկին գլխավոր դատախազը՝ իր այրունոտ ու ապօրինի հրամաններով, Քոչարյանին ու Սարգսյանին ստորաքարշորեն ծառայելու իր հետևողականությամբ մարմնավորում, խորհրդանշում է քրեաօլիգարխիկ համակարգը, մեր պատմության հրեշավոր էջերից մեկը, որը հարուստ է քաղաքական սպանություններով ու դրանց խայտառակ պարտակումներով, տասնյակ մարդկանց ազատազրկումներով։ Այս ամենի «ճարտարապետը» հենց Աղվան Հովսեփյանն է, որին այսօր մեծարել է Տիգրան Ավինյանը, իհարկե՝ հեղափոխության «թավիշի» միանգամայն «հումանիստական» նկրտումներով։

Բայց մտածմունքիս առական Աղվան Հովսեփյանը չէ, որ եթե անգամ պատասխանատվության չենթարկվի արդարադատության առաջ, ապա երկնային պատժից խուսափել չի կարող հաստատապես, խնդիրը հեղափոխության տղերքն են, որ աչքներիս առաջ փոխվում են՝ «մարդամեջ» դուրս գալու առիթ փնտրելով ոչ թե հեղափոխություն արած հասարակ մարդկանց, այլ նախկին օդիոզների հետ։

Այսօր Ապարանում հեղափոխության տղերքի ու Աղվան Գառնիկիչի խրախճանքն էր՝ հեղափոխության ու նրա իդեալների հաշվին․․․

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում