Thursday, 06 06 2024
Գազայում հայտնել են ՄԱԿ-ի դպրոցի վրա իսրայելական հարվածից առնվազն 20 զոհի մասին
Նման այց չի պլանավորվում․ Նազելի Բաղդասարյանն արձագանքել է վարչապետի՝ COP29-ին մասնակցելու մասին լուրերին
14:30
Ճապոնիայի կայսրը կայցելի Միացյալ Թագավորություն
Իսրայելը չի դադարեցնի պատերազմը բանակցությունների համար
14:10
Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ՄԱԿ-ին չեղարկել COP29-ն Ադրբեջանում անցկացնելու որոշումը
Երկրորդ հարկի պատուհանից երեխա է ընկել. նկատվում է դրական դինամիկա
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
ՀՀ-ն 30 տարի պատերազմի էր պատրաստվել Ադրբեջանի դեմ, բայց կռիվը նաև ՌԴ-ի և Թուրքիայի հետ էր
Ժամանակակից պատերազմը նյարդերի պայքար է, հաղթանակը պահանջվում է համառ կամք, չընկրկել
«Արևմուտքի քաղաքականությունը հանգեցնում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի վատթարացմանը». Շոյգու
Վրաստան-Ռուսաստան հսկիչ անցակետի անձնակազմը տարհանվել է հեղեղման պատճառով
Ի գիտություն կամավոր ատեստավորման արդյունքում 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների
«Ռուսաստանն ու Ադրբեջանն ավելի ու ավելի են դիվերսիֆիկացնում իրենց հարաբերությունները». Պուտին
Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առիթով շնորհավորել է Շվեդիայի վարչապետին
Հանցավոր խումբը թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ ձեռք է բերել 231 մլն դրամ, կատարել է խոշոր չափերով փողերի լվացում. ՔԿ
Աղետի գոտում երկաթգծի վերականգման ուղղությամբ ՌԴ գործընկերները մեծ աշխատանք են տանում․ Փաշինյան
Միջազգային գործընկերների աջակցության կարիք ունենք՝ վերականգնման և վնասի փոխհատուցման առումով
ԱՕԿՍ-ի շենքը 10 տարով տրվում է վարձակալության՝ ամսական 15 մլն 450 հազար դրամով
Մ6 և Մ4 ճանապարհներն արդեն բաց են. Գնել Սանոսյանը՝ աղետի հետևանքների վերացման մասին
Մինչև 2029-ը կառուցելու ենք ֆուտբոլի 3 մարզադաշտ. վարչապետը՝ Հայաստան-Վրաստան համատեղ հայտի մասին
13:00
ԵՄ-ում մեկնարկում են Եվրոպական խորհրդարանի ընտրությունները
12:45
Լիզինգ` առանց տոկոսադրույքի
ՊԵԿ-ը պարզեցրել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացը
Կեմերովոյում տրամվայների վթարի հետևանքով կա 1 զոհ, ավելի քան 90 վիրավոր
ՀՀ արդարադատության նախարարը ցմահ դատապարտյալների հետ քննարկվել է պայմանական վաղաժամկետ ազատման հարցեր
Իտալացի հայտնի վիրաբույժը Հայաստանում անվճար խորհրդատվություններ կիրականացնի
2018-ին կապանցիներին ես խոստացել եմ՝ ֆուտբոլը վերադառնալու է այնտեղ, խնդիր կար՝ կլուծենք
Միայն 2024 թվականին բյուջեից արդեն 10 մլրդ դրամ է հատկացվել մարզերին՝ սուբվենցիոն ծրագրերի համար
Լուրերի օրվա թողարկում 12։00

«Դրո» ահաբեկչական խումբ ունեցած քաղաքական ուժի հետ չի կարելի խոսել հեգնանքով կամ էլ ծաղրանքով

Ներքաղաքական լարվածությունն օր օրի նոր երանգներ է ստանում։ Տպավորությունն այնպիսին է, թե բոլոր քաղաքան ուժերը ինչ-որ մեծ իրադարձության են սպասում։ Լարվածության հետ զուգընթաց տիրապետող է նաև անորոշությունը, ինչն էլ ավելի է խճճում առանց այն էլ խճճված իրավիճակը։

Դատական համակարգի դեմ կազմակերպված արշավից, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակվելուց, անցումային արդարադատության վերաբերյալ քննարկումներից զատ չափազանց հետաքրքիր է նաև Հայ Յեղափոխական Դաշնակցության սկիզբ դրած գործընթացը։ Վերհիշյալ իրադարձությունները չի կարելի դիտարկել իրարից անջատ հարթություններում, քանի որ դրանք ավելի քան փոխկապակցված են ու իրար հետ միասին ամբողջացնում և ուրվագծում են ներքաղաքական ճգնաժամի էությունը։

Ճգնաժամն ինքնին դրական երևույթ է, քանի որ այն թույլ է տալիս համակարգին ախտորոշել իր առջև ծառացած խնդիրներն ու այդ հիմքի վրա էլ համապատասխան դեղամիջոցներ գտնել դրանց կարգավորման համար։ Բաց միայն այն դեպքում, երբ ճգնաժամը տեսանելի է ու կանխատեսելի։ Ամբողջ խնդիրը հենց այդտեղ է թաքնված․ Հայաստանի ներքաղաքական կյանքի արդի ճգնաժամը ո՛չ տեսանելի է և ո՛չ էլ կանխատեսելի, ինչի հետևանքով էլ իրավիճակը չափազանց վտանգավոր է դարձել։

Օրինակ ոչ ոքի համար պարզ չէ, թե ինչ հնարավոր հետևանքների կարող է հանգեցնել դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակը, նաև չգիտենք, թե Երևան-Ստեփանակերտ արհեստական դիմակայությունը ինչ խնդիրներ կարող է առաջացնել ապագայում։ Նույն տրամաբանության մեջ կարող է դիտարկվել նաև ՀՅԴ-ի սկսած գործընթացը։ Այսինքն մենք խոսում ենք ինչ-որ երևույթի մասին, բայց մինրև վերջ չենք պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը։

Իրավիճակի և դրա հնարավոր հեռանկարների ամբողջ պատասխանատվությունը կառավարող ուժի ուսերին է։ Խոսքը մեղավոր կամ անմեղ լինելու մասին չէ, այլ պետության առջև ծառացած այս բարդ խնդիրները կարգավորելու և հանրությանը հնարավոր ցնցումներից զերծ պահելու պատասխանատվության, որի մանդատը վստահված է վարչապետ Փաշինյանին ու նրա քաղաքական թիմին։

Վերադառնանք Դաշնակցության խնդրին։ Իսկապես մենք չգիտենք, թե ինչ են փորձում նախաձեռնել դաշնակցականները և չենք էլ պատկարցանում, թե ինչի են նրանք պատրաստ կամ էլ ընդունակ։

Բայց չիմանալ դեռևս չի նշանակում չկանխատեսել, քանի որ անցյալի պրակտիկան տալիս է կանխատեսումներ իրականացնելու բոլոր հնարավորությունները։

Պատմության փորձը հաշվի առնելով՝ արձանագրենք հետևյալ ճշմարտությունը․ Դաշնակցությունն իր էությամբ վտանգավոր ու ապակառուցողական քաղաքական ուժ է։ Սա պիտակում չէ և ոչ էլ դաշնակցականներին վիրավորելու փորձ։ Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ զենքի ուժով հարցեր լուծելն ու ահաբեկչությունը Դաշնակցության ամենահարազատ քաղաքական գործիքներն են։

Նշենք նաև, որ աապակառուցողականությունն ու վտանգավորությունը կենսունակ են միայն այն դեպքում, երբ քաղաքական ուժն այդ հայտնվում է լուսանցքից այն կողմ ու չի կարողանում իմաստավորել իր գոյությունը։ Բայց երբ կուսակցությունը կամ էլ դրա ղեկավարները որևէ կոնկրետ զբաղվածություն են իրենց համար գտնում, ապա դառնում են կառուցողական և անվտանգ։ Այդ պարագայում կարելի է ազգայնական դեմագոգիայից ու սպառնալիքներից զատ նրանց հետ խոսել նաև շուկայի հիմնախնդիրներից։

Ամենն այս օդից վերցված ենթադրություններ չեն, քանի որ դեռևս թարմ են հիշողությունները ոչ վաղ անցյալից, երբ Հայաստանը ներքաշված էր սպանությունների և քաղաքական վրեժխնդրությունների հորձանուտի մեջ։ «Դրո» ահաբեկչական խումբ ունեցած քաղաքական ուժի հետ չի կարելի խոսել հեգնանքով կամ էլ ծաղրանքով։ Քանի որ ինքներս մեզ պարտավոր ենք տալ հետևյալ հարցը․ Ի՞նչ կլիներ Հայաստանի հետ, եթե պատերազմի ամենածանր փուլում նախագահ Տեր-Պետրոսյանն ու պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը սպանվեին։ Միգուցե նրանց փրկել է ընդամենը պատահականությունն ու հանգամանքների պարզունակ համընկնումը, բայց ահաբեկչության կյանքի կոչման դեպքում հնարավոր է և Արցախը չունենար այն տարածքը, որը ունի հիմա։

Ամենևին էլ պատմության ու անցյալի մեջ խորանալու մտադրություն չունենք և ոչ էլ՝ ՀՅԴ-ին դեմոնիզացնելու և չարիքի կերպարանքով ներկայացնելու հակվածություն։ Ընդամենը ուզում ենք հիշեցնել, որ Հայաստանը ահաբեկչություններ տեսած ու վերապրած պետություն է։ Անհրաժեշտ է անցյալից դասեր քաղել, քանի որ մենք իրավունք չունենք շարժվելու այդ նույն կործանարար ճանապարհով ։

Կրկնենք վերևում արձանագրված միտքը․ Ամբողջ պատասխանատվությունը ներկայիս կառավարող թիմի և անձամբ վարչապետի ուսերին է։ Չի կարելի ագրեսիվ դաշնակցականներին ստորացնելու գայթակղությամբ տարված՝ պետությանը վտանգի ենթարկել։ Քանի որ դուրս շպրտելով նրանց լուսանցքից այն կողմ՝ ակամայից ուղղորդում ենք դեպի զենքն ու ահաբեկչությունը։

Կարծում ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է երկխոսության փորձ նախաձեռնի, որի արդյունքում, ամենայն հավանականությամբ, կողմերը համագործակցության ու համերաշխության ինչ-որ եզրեր կգտնեն։ Բայց մոտեցումն այս չի կարելի շփոթել անհամաչափ զիջողականության կամ էլ վախկոտության հետ։ ՀՅԴ-ին հստակ պետք է փոխանցվի այն ազդակը, որ արկածախնդրության դիմելու պարագայում նրանց սպառնում է վերջնական ոչնչացման հեռանկարը։

Վերջաբանի փոխարեն միայն ավելացնենք, որ երկխոսությունը առաջին հերթին բխում է պետության և հանրության շահերից։ Բացի այդ դա ապակառուցողական հեղափոխականներին կառուցողական դարձնելու հիանալի հնարավորություն կընձեռի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում