Ղրիմի թաթարները ակտիվորեն կազմակերպում են ինքնապաշտպանական ջոկատներ՝ գրում է ru.tsn.ua-ն:
Նրանք մտադիր են կանխել պրովոկացիաներն ու ռուսական օկուպացիայի պայմաններում ապահովել անվտանգությունը:
Ինչպես տեղեկացվում է, առաջին օրերին եղել են 40 կամավորներ, իսկ այժմ 200-ից ավելի են: Ընդ որում, կամավորները Սիմֆերոպոլում հսկում են վատ լուսավորված փողոցները՝ կանգնեցնելով կասկածելի տրանսպորտային միջոցները:








































