Saturday, 04 05 2024
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Բաքվում ԱՄՆ դեսպանը կայցելի՞ Շուշի
12:45
Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը
Վոլոդինը վիրավորական արտահայտություններ է արել Բայդենի և Զելենսկիի հասցեին
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների դիեր
11:45
Նավթի գները նվազել են. 03-05-24
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»
Համայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»
Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող. «Ժողովուրդ»
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել

Քոչարյանի՝ ազատության մեջ մնալով վտանգված է շատերի կյանքը

Այսօր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ անձնական երաշխավորությամբ: Հարցով անձնական երաշխավորություն էին ներկայացրել Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը։

Փաստաբան, Մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը, «Առաջին լարտավական»-ի հետ զրույցում, անդրադառնալով դատարանի որոշմանը, նշեց, որ Հայաստանում արդարադատությունը հիվանդ է, և հիվանդ արդարադատությանը այս կարգի գործ վստահել չես կարող այն տեսանկյունից, որ այն դատավորները, որոնք քննում են այս գործերը, նշանակվել են հին իշխանությունների օրոք և ավանդական կապերով կապված են միմյանց հետ և շատ շահագրգիռ են, որ Ռոբերտ Քոչարյանը կամ ազատության մեջ հայտնվի, կամ էլ նրա գործը ձախողվի։

«Ես դեռ նախաքննության ընթացքում եմ հայտարարել, որ եթե հաջող նախաքննություն էլ լինի, բայց դատաքննությունն կուղեկցվի շատ անարդար, կողմնակալ որոշումների կայացմամբ։ Սա դրանցից մեկն է, որովհետև Ռոբերտ Քոչարյանը շարունակում է մնալ այն անձնավորությունը, որ կթաքնվի քննությունից և ունի այդ հնարավորությունը, թողնել Հայաստանը և հեռանալ Ղարաբաղ իրեն երաշխավորած անձանց կողքին նստել և ասել՝ չեմ գալիս, էստեղից էլ ասեն, որ չեն կարողանում ապահովել նրան դատական նիստին և կարող է անօրինական ազդեցություն գործել այն անձանց նկատմամբ, որոնք նախաքննության ընթացքում ցուցմունք են տվել։ Էլ չեմ ասում, որ վտանգված է նաև շատերի կյանքը, ես վստահ եմ դրանում»,-հավելեց փաստաբանը։

Սեդա Սաֆարյանը երկու փաստարկ նշել․ «Նախ՝ դատարանը մեզ՝ տուժողի ներկայացուցիչներին, զրկեց դատարան ներկայանալու և մեր դիրքորոշումներն արտահայտելու հնարավորությունից։ Վահե Գրիգորյանի հետ կապված դատավորը, չգիտես ինչպես, ՍԴ-ի որոշումը մեկնաբանեց և գտավ, որ նա չի կարող կարծիք հայտնել այս ամնենի կապակցությամբ, օգտվել իր խոսքից։։

Փաստաբանի խոսքով՝ արդեն կանխատեսելի էր, որ դատարանը չի ուզում, որ հավասար պայմաններ ստեղծվի և տուժող կողմը կարողանա ներկայացնել ամբողջական փաստարկներ։ Մյուս կարևոր հանգամանքը, որը նույնպես անտեսեց դատարանը, փաստաբանի խոսքով, դատական նիստը սկսվելուն պես փաստաբան Ալումյանի հիմնական շեշտադրումն էր, թե դատավորը գործի նյութին չի ծանոթացել, ինչպես է կալանքի հարցը լուծում։

«Հիմա այդ նույն հարցը տալիս եմ՝ եթե 76 հատոր գործին չի ծանոթացել, փաստարկներին չի ծանոթացել, ինքն ինչպե՞ս կարողացավ գտնել, որ Քոչարյանի ազատության մեջ մնալը կարող է չխոչընդոտել այս գործի արդար դատաքննությանը։

Դատավորը իր այս քայլով հուշեց, որ վտանգված է իր կողմից այս գործի օբյետիվ քննություն ունենալու հնարավորությունը»։

Սեդա Սաֆարյանը վստահ է՝ այս ակտի հետ անհամաձայնություն կունենա մեղադրանքի կողմը և բնականաբար բողոք կբերի։

Դատական համակարգը, ըստ նրա, բարձիթողի վիճակում է, որևէ բան դատական համակարգում չի փոխվել, նախկինների հետ համագործակցած, երկրին այս կարգի ցավ պատճառած մարդիկ են։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում