Facebook սոցցանցը խստացրել է Facebook Live ծառայությունից օգտվելու կարգը։ Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է սոցցանցի բլոգում։
Լուրջ խախտման պարագայում օգտատերերին կարգելվի օգտվել ծառայությունից։ Այդպիսի խախտում կարող է լինել, օրինակ, ահաբեկչական կազմակերպություններին հղումները։
Նշվում է, որ առաջիկայում կխստացվի նաև սոցցանցից օգտվելու կարգը։ Խախտումներ կատարած օգտատերերին կարգելվի սոցցանցում գովազդներ տեղադրել։