«Ես աշխատել եմ Ռոբերտ Քոչարյանի հետ և մեր համատեղ աշխատանքը որակել եմ բարդ, բայց հաճելի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ Արցախում աշխատած բոլոր տարիներին՝ մինչև 1997թ. փետրվարին ՀՀ վարչապետ նշանակվելը, Ռոբերտ Քոչարյանը եղել է անկաշառ, աշխատավարձով ապրող, մաքսիմալիստ քաղաքական գործիչ: Մեր դիտարկմանը՝ աշխատավարձով ապրող Քոչարյանը, սակայն, Հայաստանում դարձավ միլիոնատեր, Արթուր Թովմասյանն արձագանքեց. «Ի՞նչ է, նախագահի տղաներն իրավունք չունե՞ն բիզնեսով զբաղվելու: Բայց հարցն այն է, և դա պետք է ճշտել՝ դա եղել է օրինակա՞ն դաշտում, թե՞ ոչ»:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը, մեր զրուցակիցն ասաց. «Ես հավատում եմ Հայաստանի արդարադատությանը»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: