Wednesday, 15 07 2026
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել
11:50
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
11:30
Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է. Մակրոն
Այսօր կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը
11:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4734-ի
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում
10:50
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ

Թող նշանակեն Ռոբերտ Քոչարյանին

Ստացվել է մի իրավիճակ, երբ Ղարաբաղը պետք է նոր արտգործնախարար ունենա: Նախկին արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը ընտրվել է ՀՅԴ Բյուրոյի կազմ, ինչը նշանակում է, որ նա պետք է հրաժարվի իր պաշտոնից:

Օրինակ, երբ ՀՅԴ-ն կոալիցիայի մաս էր Հայաստանում, այդ կերպ իրենց պաշտոնները թողեցին ՀՅԴ-ական նախարարներ Աղվան Վարդանյանը, Դավիթ Լոքյանը և Լևոն Մկրտչյանը: Ներկայումս Բյուրոյի կազմում ընդգրկվելը Գեորգի Պետրոսյանին է այսպես ասած ստիպում հրաժարվել ԼՂՀ արտգործնախարարի պաշտոնից, ինչը բնականաբար առաջացնում է նոր նախարարի անվան վերաբերյալ որոշակի հետաքրքրություն: Ո՞վ կլինի ԼՂՀ նոր արտգործնախարարը: Ասել, թե դա մի շատ կարևոր պաշտոն է, երևի թե չափազանցություն կլինի:

Բայց դա, իհարկե, կարող է դառնալ շատ կարևոր պաշտոն, եթե փոխվի ԼՂՀ քաղաքականությունը գլոբալ իմաստով և դրվեն առավել լուրջ խնդիրներ, թեկուզ հենց Ղարաբաղի հակամատության կարգավորման գործընթացում Ղարաբաղի քաղաքականության հետ կապված: Բայց, ընդհանրապես պետք է թեկուզ չճանաչված երկրի արտաքին քաղաքական գերատեսչության առաջ դրվեն առավել գլոբալ խնդիրներ ընդհանրապես: Այդ առումով, թերևս, առաջացել է մի պահ, որը կարող է որոշակիորեն շրջադարձային լինել Ղարաբաղի և Հայաստանի համար: Օրինակ, այդպիսին կլինի, ասենք, այն դեպքը, երբ Ղարաբաղի արտգործնախարար նշանակվի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Իսկ ինչո՞ւ ոչ: Ներկայումս սրությամբ, կամ հրատապությամբ դրվում է Ղարաբաղի այսպես ասած ինքնուրույն բանակցային քաղաքականության, բանակցային կողմ լինելու հարցը: Ռոբերտ Քոչարյանի նշանակումն այս տեսանկյունից կլինի նաև խոհրդանշական: Չէ որ Ղարաբաղից նրա Հայաստան գալով ի վերջո Ղարաբաղը աստիճանաբար կորցրեց բանակցային իր սուբյեկտությունը, իսկ Ղարաբաղը ներկայացնելու ֆունկցիան իր վրա վերցրեց Քոչարյանը: Ինչպես հայտնի ֆիլմում է ասվում` «ես նրան փախցրել եմ, ես էլ նրան կվերադարձնեմ»:

Երկրորդ նախագահի նշանակումը ԼՂՀ արտգործնախարարի պաշտոնին կարող է լավ նախադրյալ լինել Ղարաբաղի սուբյեկտությունը վերադարձնելու առումով, առավել ևս, որ Քոչարյանը, համենայն դեպս դատելով ընդհանուր տրամադրություններից, որ նա արտահայտել է պաշտոնը թողնելուց հետո, դեմ է Ղարաբաղի հարցում Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությանը (թեև նրա և Քոչարյանի քաղաքականությունների էական տարբերություն գտնելը երևի թե շատ բարդ գործ է):

Իսկ թե Քոչարյանի վերադարձը Ղարաբաղ ինչ նշանակություն կարող է ունենալ Հայաստանի իրադարձությունների զարգացման և տրամաբանության առումով, երևի թե ավելորդ է մեկնաբանել: Օրինակ, լինելով ԼՂՀ արտգործնախարար, նա զբաղված կլինի և ժամանակ չի ունենա դատի տալ ընդդիմադիր թերթերին: Սակայն ընդդիմադիր մամուլից բացի, նաև բավականաչափ կշահի ընդհանուր քաղաքական տրամաբանությունը, որի տակ ներկայումս Քոչարյանը կամա, թե նույնիսկ ակամա, հայտնվել է այսպես ասած ականի դերում: Կասկած չկա, որ այդ դերից դուրս գալը կօգնի թե ներքաղաքական տրամաբանության որոշակի լիցքաթափմանը և նաև առավել առողջացմանն ու մանիպուլյացիաների առիթների առնվազն զգալի մասի չեզոքացմանը, թե նաև կօգնի հենց Ռոբերտ Քոչարյանին, ով երևի թե անցած երեք տարիների ընթացքում հասկացել է իր կարգավիճակի ամբողջ խոցելիությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում