Friday, 10 07 2026
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին

Ղրիմի օրինակը՝ սպառնալիք Հայաստանի, Ղազախստանի ու Բելառուսի համար

Ղրիմում Ռուսաստանի վարած քաղաքականությունը շարունակում է մտահոգել հետսովետական երկրների ներկայացուցիչներին: Չնայած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, որ Ռուսաստանը նպատակ չունի իր կազմ մտցնել Ղրիմը, Ղրիմի խորհրդարանը որոշում է կայացրել մտնել Ռուսաստանի կազմ և իրականացնում է Ռուսաստանին միանալու անհրաժեշտ բոլոր գործընթացները: Եթե հաշվի առնենք այն, որ Ռուսաստանն, ըստ էության, Ղրիմ ներխուժումը պատճառաբանեց ռուսալեզու բնակչության անհրաժեշտ պաշտպանությամբ, և այն, որ ՌԴ նախարարների կաբինետը մտադիր է դյուրացնել ռուսալեզու օտարերկրացիների համար քաղաքացիության տրամադրման գործընթացը, տեսակետներ կան, որ ռազմական ներխուժման սպառնալիքի տակ են հետսովետական տարածքի շատ երկրներ… Այս կարծիքն են հայտնում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի համար գործընկեր երկրներում՝ Ղազախստանում և Բելառուսում:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն ասաց, որ Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում ցույց են տալիս, որ Ռուսաստանը ձեռնոց է նետել հետսովետական երկրների ինքնիշխանությանը: Ըստ նրա՝ Ռուսաստանը չի ցանկանում տեսնել ինքնիշխան պետություններ, որոնք ինքնուրույնաբար ընտրում են իրենց զարգացման ուղին, գործընկերներին:

«Սա ցույց տվեց նաև, որ հետսովետական տարածքում անվտանգության լրջագույն բաց գոյություն ունի, այսինքն՝ այնքան էլ անվտանգ չէ այս տարածքը, ռիսկերից ապահովագրված չէ, և խոսքը ոչ միայն արդեն իսկ առկա հակամարտությունների թեժացման մեջ է, այլ նաև պոտենցիալ հակամարտությունների, ինչպիսին դարձավ Ղրիմը: Հետևաբար Ռուսաստանը ցույց է տալիս, որ օգտագործում է այդ անկայունության օջախները, եթե այս կամ այն երկրի վարած քաղաքականությունը իրեն ձեռնտու չէ: Վերջապես, նաև հետսովետական շրջանի պայմանավորվածությունները չեն գործում, ինչպես Բուդապեշտյան մեմորանդումն է, որը ստորագրել էր նաև ՌԴ-ն: Եթե մենք նախկինում տեսել ենք արդեն իսկ գոյություն ունեցող «տաք հակամարտությունների» բորբոքում, ինչպիսին, օրինակ, վրաց ռուսական պատերազմն էր, ապա այսօր մենք տեսնում ենք նախկինում երբևիցե նման խլրտումների առիթ չդարձած տարածքում միջէթնիկական դիմակայություն ստեղծելու փորձ, որը սպառնում է բոլորին»,- մեկնաբանեց Ս. Սաֆարյանը:

Այս կարծիքին է նաև բելառուսական ընդդիմության առաջնորդ, Միացյալ քաղաքացիական կուսակցության առաջնորդ, նախկին քաղբանտարկյալ Անատոլի Լեբեդկոն: Ըստ նրա` Կրեմլի հռետորաբանությունն ուղղված է եղել դեպի անցյալ, բայց դա եղել է հռետորաբանություն, դա եղել է խոսք, դրսևորում, որն այսօր գործողությունների է վերաճել, և ինչպես մենք տեսնում ենք ուկրաինական օրինակով, այդ գործողություններն ունենում են ողբերգական հետևանքներ: «Հիմա ողջ հետսովետական տարածքը, բացառությամբ Մերձբալթյան երկրների, գտնվում է սպառնալիքների և բարձր վտանգների գոտում: Ակնհայտ է, որ այստեղ Բելառուսը բացառություն չէ, Բելառուսում բավականին ամուր են Ռուսաստանի դիրքերը, այստեղ գործում է մեկ ընդհանուր տեղեկատվական տարածք, այստեղ գործում է ռուսական մի քանի ռազմաբազա, այստեղ ղեկավարում է Լուկաշենկոն, ով ինքը երկար ժամանակ խոսել է ԽՍՀՄ վերադառնալու թեմայի շուրջ, ուստի ռիսկերն ու սպառնալիքները շատ բարձր են»,- ասաց նա:

Վերջինիս խոսքով` մոտ ապագայում սպասում են, որ առաջին հերթին Կրեմլը կուժեղացնի իր աշխատանքը երրորդ սեկտորի և քաղաքական ընդդիմության շրջանում պրոռուսական լոբբի ձևավորելու ուղղությամբ, երկրորդ՝ սպասում են, որ կուժեղանան քաղաքական լոյալ հատվածին կաշառելու փորձերը, սպասում են, որ ՌԴ-ն ճնշումներ կգործադրի Լուկաշենկոյի նկատմամբ Ռուսաստանի դեմքով Բելառուսի մասնավորեցման համար: Լեբեդկոն նշեց, որ մինչ այդ Լուկաշենկոն պահպանում է վերահսկողության բարձր մակարդակ իշխանության էլիտաների նկատմամբ, բայց եթե սկսեն ձևավորվել վերազգային կառույցներ, ապա դրանք «կլվանան» Լուկաշենկոյի էլիտան: «Այնպես որ, մենք նման միտումներ ենք սպասում առաջիկա ապագայում: Մենք ընդգծում ենք, որ Լուկաշենկոն ինքն է ստեղծել այնպիսի համակարգ, որը սահմանափակում է Բելառուսի անկախությունը: Հայաստանն էլ նույն սպառնալիքների տակ է, Հայաստանում ռուսական մասնավորեցման մակարդակը բարձր է, բայց Բելառուսում ևս ռիսկերը բարձր են»,- ամփոփեց իր խոսքն Ա. Լեբեդկոն:

Ղազախստանի գործարարների պալատի ներկայացուցիչ, իր ընդդիմադիր հայացքներով հայտնի Ռախիմ Օշակբաևն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք այսօր ուղիղ ռազմական սպառնալիք Ղազախստանում չեն տեսնում, ընդհակառակը` ինտեգրվում են Ռուսաստանի հետ Եվրասիական միասնական տնտեսական միության ձևավորման ճանապարհին: «Բայց ինչ տեղի ունեցավ Ղրիմում, վտանգավոր նախադեպ է: Դա չի կարող չանհանգստացնել Ղազախստանին, որը հանդիսանում է ավելի էթնիկական երկիր: Այսինքն՝ այն, ինչ տեղի է ունենում Ղրիմում և Ուկրաինայում մեզ անհանգստացնում է, բայց ուղիղ ռազմական սպառնալիք Ռուսաստանի կողմից մենք չենք տեսնում»,- նշեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում