Sunday, 05 05 2024
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»

Քննչականը ցանկություն չունի ոստիկանական համակարգում աշխատող, այժմ արդեն բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց հայտնաբերելու

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի և փաստաբան Կարեն Տոնոյանի աջակցությամբ երեք տուժած լրագրողներ՝ Հակոբ Կարապետյանը, Գևորգ Ղազարյանը և Թեհմինե Ենոքյանը, ապրիլի 2-ին ՀՔԾ-ի որոշման դեմ բողոք էին ներկայացրել դատախազություն։ Դատախազությունը վերացրել է ՀՔԾ-ի որոշումը «Էլեկտրիկ Երևանի» քրեական գործով վարույթը կասեցնելու մասին և հանձնարարել է վերսկսել նախաքննությունը։

Փաստաբան Կարեն Տոնոյանն ասում է, որ դատախազության որոշումը հույս է, որ քննությունը կշարունակվի, և որոշակի արդյունքի կհասնենք։ Կ.Տոնոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ներկայացրեց մանրամասներ: Հակոբ Կարապետյանի մասով կոնկրետ Հունան Պողոսյանի հետ կապված դրվագն է, որտեղ Հակոբ Կարապետյանն ասում է, որ Հունան Պողոսյանի հանձնարարությամբ իրենից վերցրել են տեսախցիկը, միջից չիպը հանել են ու չեն վերադարձրել։

«Թե որքանով կհիմնավորվի այդ մասը, մի քիչ դժվար է ասել, որովհետև իրենք ընդհանրապես հերքում են այդ դեպքը տեղի ունենալու փաստը»,- ասաց փաստաբանը։

Թեհմինե Ենոքյանի մասով կա մի դրվագ, որում մի ոստիկան նրան հայհոյում է։ Այդ ոստիկանի մասով նրանք համարում են, որ հայհոյանքը չի կարող հետևանք առաջացնել։ Այնտեղ կան նաև քաշքշոցի դրվագներ, որոնք բացահայտված չեն, թե ովքեր են եղել։

Գևորգ Ղազարյանի մասով ծեծի դրվագ կա, որով ևս առաջընթաց չկա։ Ընդհանրապես, երեքի մասով էլ ինչ-որ արդյունքի հասնելու բան չկա»,-հավելեց փաստաբանը։

Հարցին, թե կարելի՞ է պնդել, որ դատախազության և ՀՔԾ-ի միջև տարաձայնություն կա՝ մասնավորապես այս գործով, Տոնոյանը պատասխանեց. «Ես այդ մասով ոչինչ չեմ կարող ասել, բայց թե՛ ես, թե՛ մյուս տուժողի ներկայացուցիչները, գուցե իրենց վարույթներում այնպիսի հարցեր են բարձրացրել, որ դատախազությունն էլ տեսել է, որ պետք է անդրադառնալ դրանց, դրանք էլ քննարկել, նոր գալ ինչ-որ որոշման։ Մենք մեր բողոքում ասում էինք, որ իրավական գնահատականներ տրվեն արարքներին։ Թեկուզ Հունան Պողոսյանի մասով, կամ նրա, ով Թեհմինեին հայհոյել է։

Մենք ասում ենք, որ իրավական գնահատական դրանց չի տրվում։ Կամ գուցե դատախազությունում էլ տեսել են այդ խնդիրը, որ ամեն դեպքում պետք է գնահատական տրվի։ Ուղղակի, որ որոշում չենք ստացել, չգիտենք, թե ինչն են հիմք վերցրել, ինչից ելնելով են նման որոշում կայացրել»։

Լրագրող, գործով տուժող Թեհմինե Ենոքյանը պատմեց, որ 2015 թ. հունիսի 23 առավոտյան 247 անձ է բերման ենթարկվել ոստիկանական բաժիններ, սակայն տուժող են ճանաչվել միայն 53-ը։ Սա, նրա խոսքով, խոսում է այն մասին, որ քննիչը ջանք չի գործադրել անգամ տուժողներին բացահայտելու ուղղությամբ։ Լրագրողը դժգոհ է. համարյա 4 տարի է՝ ՀՔԾ-ն չի հայտնաբերել օրը ցերեկով բռնություն գործադրած ոստիկանական համակարգում աշխատող անձանց։

«Իմ կողմից նկարահանված կադրերում համակարգի աշխատողների ինքնությունը 40-ից 20-ի դեպքում բացահայտվել են։ Ոստիկանությունը հետաքննության հրապարակումից հետո հայտարարությամբ հանդես չեկավ, ոչ էլ հերքում պահանջեց, եթե ես սխալ տվյալներ էի հրապարակել, ոչ էլ հաստատեց։ Արթուր Սաքունցը այդ տվյալների վրա նոր քրեական գործ հարուցելու բողոքով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն, մինչև օրս պատասխան չկա»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ ճիշտ է, գործը կասեցումից դուրս է եկել, սակայն քննիչը չի փոխվել, այդ մեծ ծավալով գործը ինչպես 4 տարի առաջ, այնպես էլ հիմա քննում է 1 քննիչ: «Քննչական համակարգը ցանկություն չունի ոստիկանական համակարգում աշխատող, այժմ արդեն բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց հայտնաբերելու. որոշները վարչության պետեր կամ պետի տեղակալներ են։ Սակայն կանխակալ կարծիք չեմ ցանկանում հայտնել, ՀՔԾ-ն այլ ճանապարհ չունի, քան բացահայտել, հեղափոխությունից հետո այս գործը ուղարկել դատարան, հակառակ պարագայում ոչ արդյունավետ քննության պատճառով կունենանք բազմաթիվ վճիռներ ՄԻԵԴ-ում ընդդեմ ՀՀ-ի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում