Ժնևում Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ մարտի 6-ին, հանդիպում է ունեցել Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսի հետ և քննարկել Հայաստան-ԵՄ հարաբերությունները:
Նախարարները բարձր են գնահատել երկու երկրների միջև հաստատված բարեկամական համագործացությունը՝ ընդգծելով, որ առկա է այն առավել զարգացնելու համապատասխան ցանկություն և ներուժ։
2015 թ. առաջին կիսամյակում Եվրոպական միությունում լատվիական նախագահության համատեքստում Հայաստանի և Լատվիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին Հայաստան – ԵՄ հարաբերությունների շուրջ՝ շեշտելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխգործակցությունը զարգացնելու կարևորությունը։
Զրույցի ընթացքում անդրադրաձ է եղել միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացմանն առնչվող հարցերի։
Էդգարս Ռինկևիչսը Էդվարդ Նալբանդյանին հրավիրել է պաշտոնական այց կատարել Ռիգա։







































