Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Պատերազմի հավանականությունը մեծանում է. Հայաստանը պետք է շատ կոշտ պատասխանի սադրանքներին

Ռազմական իրադրությունը ղարաբաղյան հակամարտության գոտում կամ, ինչպես ընդունված է ասել, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ցավոք, կրկին սրվում է, և դրա հիմնական պատճառներից մեկը, ռազմական, եղանակային և այլ գործոնների հետ մեկտեղ, քաղաքական սկզբունքային հակասություններն են հայկական և ադրբեջանական կողմերի միջև և փակուղին հիմնախնդրի կարգավորման բանակցային պրոցեսում։ Եվ ո՛չ փորձագետների, ո՛չ էլ պաշտպանության ոլորտի պատասխանատուների կանխատեսումներն այս առումով լավատեսական չեն։ Ադրբեջանը ռազմական և դիվանագիտական որևէ նոր ստրատեգիայի որդեգրման նշան դեռևս ցույց չի տվել, և դա հիմք է տալիս ենթադրելու, որ հակառակորդն, ըստ ամենայնի, կվերադառնա իր ավանդական քաղաքականությանը՝ փորձելով ուժի և սպառնալիքի գործադրման, շանտաժների, շփման գծում իրադրության սրման, սադրանքների միջոցով ազդել ընդհանուր քաղաքական-դիվանագիտական գործընթացի, հայկական կողմի, միջնորդների վրա և այլ ռազմական ու քաղաքական խնդիրներ լուծել։

Պատերազմի հավանականությունը բարձր է

Հարցն այն է, թե նման զարգացման դեպքում ի՞նչ մարտավարություն և ռազմավարություն սրան կարող են հակադրել հայկական զինված ուժերը։

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, իհարկե, հայտարարել է, որ մեր բանակը պասիվ պաշտպանությունից՝ պահպանությունից, անցնում է ակտիվ պաշտպանության, ավելի հարձակողական ռազմավարության, անհրաժեշտության դեպքում պատժիչ, կանխարգելիչ գործողություններ է իրականացնելու, և եթե իրավիճակը գնա դեպի ռազմական գործողությունների վերսկսում՝ «մենք չենք հապաղելու»։ Իսկ իր վերջին հարցազրույցի ընթացքում Պաշտպանության նախարարն ասել է, որ պատերազմի հավանականությունը բավական բարձր է։

Եվ այս հայտարարությունն արվում է վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման ինտենսիվացման և սահմանի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված հենակետերից մեկում հայ զինծառայողի վիրավորման խորապատկերին։

Ամեն դեպքում՝ պետք է պատրաստ լինենք

Մասնագետները, իհարկե, վաղուց էին ասում, որ երբ ադրբեջանական կողմն ի վերջո հասկանա, գիտակցի, որ Հայաստանի նոր ղեկավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, չի պատրաստվում միակողմանի զիջումներ անել Լեռնային Ղարաբաղի հարցում, կրկին վերադառնալու է սադրանքների և շանտաժների իր քաղաքականությանը։ Այս փորձագետների թվում է նաև ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը, որը մեզ հետ զրույցներում կանխատեսում էր, որ քաղաքական փակուղու՝ էլ ավելի ակնհայտ դառնալուց հետո իրավիճակը աստիճանաբար ետ է սահելու դեպի այն ստատուս քվոն, որը կար մինչև Հայաստանի «թավշյա հեղափոխությունը», այժմ նա ասում է, որ պատերազմի ռիսկերն իրականում միշտ էլ կան ու եղել են, բայց դա չպետք է շատ հետաքրքրի մեզ, որովհետև ամեն դեպքում մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի ցանկացած սցենարի։

Ներսիսյանը «Առաջին լրատվական»-ին ասաց՝ պատերազմի ռիսկերը միշտ էլ եղել են, և շփման գծում հրադադարի խախտումները հենց այդ ռիսկերի մասին են խոսում, բայց երբ խախտումները, կրակոցները, ռազմական լոկալ բախումները չափից ավելի շատ են դառնում, ինչպես եղավ 2014-2016 թթ. շրջանում, կարող են լինել նաև ավելի լայնածավալ ռազմական բախումներ։

«Այսօրվա դրությամբ հրադադարի խախտումները, փոխհրաձգությունները այդ ծավալների դեռ չեն հասել, բայց դա չի կարելի բացառել։ Բացի դրանից՝ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Պաշտպանության նախարարը կարող է ունենալ որոշակի հետախուզական տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ, օրինակ, ադրբեջանական զորքերն այսօր այնպիսի փոխդասավորություն ունեն, որը թույլ է տալիս ենթադրել, որ այդ երկիրը պատրաստվում է պատերազմի։ Որքանո՞վ է դա այսօր արդիական՝ մենք, իհարկե, չգիտենք, բայց ամեն դեպքում պետք է հիշել, որ անկախ այն հանգամանքից՝ պատերազմի հավանականությունը բարձր է թե ցածր, միևնույն է, այն միշտ էլ կա, քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը չի հանգուցալուծվել։ Եվ իրականում Հայաստանի համար այդքան էլ կարևոր չէ՝ պատերազմի հավանականությունը բարձր է թե այնքան էլ բարձր չէ։ Որովհետև նման սցենարի պետք է պատրաստվել ցանկացած պարագայում։ Պետք է 100 տոկոսով պատրաստ լինենք ցանկացած պահի արժանի հակահարված տալու»,- մեկնաբանեց ռազմական վերլուծաբանը։

Գործընթացի տրամաբանությունը չի փոխվել

Հակամարտության սրացման վրա կարող են ազդել նաև եղանակային պայմանները։ Իրավիճակը շփման գծում առավել սրվում է հատկապես գարնան և ամռան ամիսներին։ Լեոնիդ Ներսիսյանն ասում է, որ լավ եղանակը հեշտացնում է հարձակողական գործողություններ անցկացնելը. «Ապրիլից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածը ամենառիսկայինն է։ Թեև պատմության մեջ եղել են նաև շատ բացառություններ. պատերազմներ սկսվել են նաև ձմռանը։ Իհարկե, Արցախի շատ ուղղություններով ձմռանը գործնականում հնարավոր չէ լուրջ հարձակողական գործողություններ իրականացնել։ Ձմռան սեզոնը ավելի շատ ձեռնտու է պաշտպանվող հայկական կողմին, քան թե հարձակվող ադրբեջանական կողմին»։

Ինչ վերաբերում է հարցի քաղաքական ասպեկտին՝ ռազմական վերլուծաբանը նորություն չի տեսնում. «Ոչինչ չի փոխվել։ Ադրբեջանը միշտ էլ կիրառել է այս գործիքը և կշարունակի կիրառել, քանի դեռ հիմնախնդիրը չի հանգուցալուծվել, կամ էլ նոր պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել, մշտադիտարկման նոր համակարգ չի ներդրվել շփման գծում։ Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը թույլ չի տա, որ այդ նոր համակարգը ներդրվի, որովհետև այդ դեպքում նա կկորցնի շանտաժի իր այդ գործիքը, լծակը»:

Ուշագրավ է այն, որ նույնիսկ հաշվի առնելով մեր երկրում քաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև սկսված երկխոսությունը, շփումները և լարվածության զգալի նվազեցումը՝ մեր զրուցակիցը փոփոխություն չի տեսնում ընդհանուր ղարաբաղյան գործընթացի մեջ. «Ես միշտ էլ ասել եմ, որ գործընթացի տրամաբանությունը ոչ մի կերպ չի փոխվել, և իրավիճակի խաղաղեցումը վերջին կես տարվա ընթացքում կապված էր կա՛մ արտաքին խաղացողների, կա՛մ էլ Ադրբեջանի այն սին հույսերի հետ, որ Հայաստանի դիրքորոշումը իշխանափոխությունից հետո կարող է փոխվել»։

Հայաստանը պետք է շատ կոշտ պատասխանի

Ադրբեջանի ռազմաքաղաքական հետագա վարքագիծը ճշգրտորեն կանխագուշակելը, իհարկե, դժվար է, բայց ակնհայտ է, որ կլինեն շանտաժի, ռազմական սադրանքների որոշակի բռնկումներ, օրինակ, բանակցությունների հերթական փուլից առաջ կամ դրանից հետո։ Բայց ընդհանուր առմամբ, ռազմական վերլուծաբան Լ. Ներսիսյանի կարծիքով, Հայաստանի համար շատ քիչ բան է փոխվել։ Ադրբեջանի նման քաղաքականության դեմ միակ հակամիջոցը բանակն ուժեղացնելն է, հենակետերն ամրապնդելը և կատարելագործվելը, մարտական պատրաստականության բարձրացումը։

«Ադրբեջանը ուժային գործողությունների մի ամբողջ գործիքակազմ ունի՝ սահմանային փոքր էսկալացիայից մինչև այնպիսի սցենարներ, ինչպիսին Ապրիլյան պատերազմն էր։ Այս սպառնալիքները չեզոքացնելու համար Հայաստանը պետք է ուժեղացնի իր զինված ուժերը, ինչպես նաև շատ կոշտ պատասխանի նման սադրանքներին», – նշեց վերլուծաբանը։

 

Հ. Գ.

Պարզաբանում

Մեր ընթերցողներից ոմանք երբեմն սխալ են ընկալում մեր վերլուծությունները՝ հատկապես ղարաբաղյան հակամարտության և պատերազմի ռիսկերի, հակառակորդի՝ ադրբեջանական կողմի հետագա հնարավոր գործողությունների մասին։ Նմանատիպ դեպքերը ստիպում են պարզաբանել, որ երբ գրում ենք, օրինակ, հակամարտության սրացման, պատերազմի վերսկսման հավանականության մասին, պետք չէ ընկալել, թե դա մեր ցանկությունն է, կամ դրանով հեղինակը ինչ-որ հետին նպատակներ է հետապնդում։ Ինչպեսև շարքային ընթերցողները, այնպես էլ մենք, բնականաբար, խաղաղություն ենք ուզում, ոչ թե պատերազմ։ Բայց մեր համոզմամբ՝ ազատ մամուլը ոչ թե պիտի վարդագույն ակնոցով նայի իրադարձություններին և կեղծ, արհեստական լավատեսությամբ մեկնաբանի զարգացումները, այլ ներկայացնի իրականությունը։ Անկախ դիտորդի, վերլուծաբանի գործառույթն ու պարտականությունն է՝ խոսել առաջին հերթին խնդիրների մասին, քաղաքացուն, հասարակությանը ներկայացնել իրական վիճակը՝ լինի այդ իրավիճակը՝ կապված Լեռնային Ղարաբաղի հարցի հետ, ներքաղաքական, տնտեսական որևէ հարց կամ մեկ այլ խնդիր, ցանկանալով լավագույնը՝ մարդկանց պատրաստել վատագույն սցենարի՝ անցանկալի զարգացման դեպքում անակնկալի չգալու համար։ Նույն տրամաբանության մեջ, երբ խոսվում է Ադրբեջանի քաղաքականության, ռազմական կամ դիվանագիտական ստրատեգիայի մասին, փորձ է արվում կանխատեսել հակառակորդի հետագա քայլերը և, օրինակ, որպես եզրակացություն նշվում է, որ Ադրբեջանը կարող է գնալ ռազմական ճանապարհով, կրկին հետին մտքեր ու ենթատեքստեր փնտրելը անհեթեթ է ու ծիծաղելի։ Հակառակորդի ռազմական վարքագծի փորձագիտական գնահատականն ու վերլուծությունը և դրա շուրջ հանրային դիսկուրսի ձևավորումը չափազանց կարևոր նշանակություն ունի հենց անվտանգության տեսանկյունից և միտված է հանրությանը նախապատրաստելու անցանկալի զարգացումների և նվազեցնելու պատերազմի ռիսկերը։ Եվ դա ոչ թե հոռետեսություն է կամ վատը տեսնելու, վատը ցանկանալու ձգտում, այլ պարզապես իրատեսական մոտեցում։ Նման վերլուծություններն ու մեկնաբանությունները պետք է ընկալել հենց ա՛յս իմաստով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում