Friday, 10 07 2026
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է

Ներիշխանական պայքարը հասավ օրենքին

Կառավարությունն օրինագիծ է մշակում, որն այսօր քննարկվելու է կառավարության նիստի ընթացքում, ըստ որի օրենքով արգելվում է Վերահսկիչ պալատի նախագահներին պալատի գործունեության արդյունքում զեկույցների ընթացքում տալ որևէ քաղաքական գնահատական: Այլ կերպ ասած` օրենք ՎՊ-ն հստակ շրջանակների մեջ դնելու մասին:

Այս մասով կա հնչեղ նախադեպ, երբ Վերահսկիչ պալատի նախորդ տարեկան հաշվետվության ընթացքում Իշխան Զաքարյանը խորհրդարանում մի մթնոլորտ էր ձևավորել, որի թիրախ էր դարձել կառավարությունը, և որին մինչև անգամ միացել էին որոշ ՀՀԿ-ականներ` Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Այսինքն` միացել էին կառավարությանը և մասնավորապես Տիգրան Սարգսյանին թիրախավորելուն: Իսկ այդ ժամանակ Սերժ Սարգսյանն արձակուրդում էր: Վերադառնալով արձակուրդից` նա Իշխան Զաքարյանին ուղղակի քաղաքական առումով ճիպոտահարեց, սպառնալով անգամ, որ Զաքարյանով կարող է հետաքրքրվել անգամ ՀՔԾ-ն՝ հատուկ քննչական ծառայությունը: Կառավարությունում պատրաստվող օրինագիծը, ըստ էության, կարելի է համարել այդ իրադարձության շարունակությունը որոշ դադարից հետո:

Այստեղ մի փոքր տարօրինակ իրավիճակ է: Նախ` Սերժ Սարգսյանը ՎՊ նախագահի պաշտոնում վերանշանակեց Իշխան Զաքարյանին, չնայած նրան հրապարակավ գանահարելուն, իսկ հիմա նա Զաքարյանի, այսպես ասած, շրջանակներն է գծում, սեղմում է Զաքարյանի ձեռնաշղթաները: Խնդիրն այն է, որ Վերահսկիչ պալատի հաշվետվությունները, ըստ էության, կազմում է ոչ թե Զաքարյանը, այլ նախագահական նստավայրը: Կամ ավելի ճիշտ կլինի ասել` մանրամասն հաստատվում է նստավայրում:

Եթե փորձ է արվում օրենքով սահմանափակել, նեղացնել շրջանակները և չթողնել խաղի տեղ, սա ուղղակի նշանակում է, որ Հայաստանում նախագահական նստավայրից դուրս տեղի են ունենում իշխանական պրոցեսներ, որոնք ենթակա չեն նստավայրին: Այսինքն` Իշխան Զաքարյանն, օրինակ, կարող է և չենթարկվել Սերժ Սարգսյանին, և այդ իսկ պատճառով նրան սահմանափակում են արդեն ոչ միայն բանավոր խոսքով, այլ օրենքով: Հարց է առաջանում` ուրեմն ինչո՞ւ Սարգսյանը անվերահսկելի անձին նշանակեց ՎՊ նախագահ: Այս հանգամանքն ինքնին վկայություն է, որ Սարգսյանն ամեն ինչ չէ, որ վերահսկում է, և հետևաբար` Զաքարյանի փոխարեն որևէ նոր թեկնածուի, այսպես ասած, անցկացնելու բարդությունների փոխարեն, Սերժ Սարգսյանը նախընտրեց պահել ներիշխանական կոմպրոմիսն ու Ռոբերտ Քոչարյանի հետ Ծաղկաձորում դահուկ քշող Զաքարյանին թողնել ՎՊ նախագահի պաշտոնում:

Միևնույն ժամանակ, Սերժ Սարգսյանը վերահսկողության խնդիր ունի ոչ թե անձերի, այլ երևույթների առումով: Այսինքն` քանի որ չեն վերահսկվում ներիշխանական պրոցեսներն ամբողջությամբ, ցանկացած անձ ցանկացած պահի կարող է դուրս գալ վերահսկողությունից` հատկապես նկատի ունենալով Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների, այսպես ասած, պատեհապաշտությունը: Սերժ Սարգսյանը փորձում է այս խնդիրը կարգավորել օրենքով, ինչը վկայում է, որ ներիշխանական զարգացումները մտել են իսկապես լուրջ դիմակայության փուլ, և խաղն իսկապես լրջանում է:

Դա էլ, բնականաբար, պայմանավորված է և՛ արտաքին զարգացումներով, որոնք Հայաստանի իշխանությունների և ներիշխանական տարբեր թևերի համար շատ անորոշ են, առավել ևս` նեղ, խոհանոցային ինֆորմացիայի բացակայության պայմաններում, և՛ նաև ներքին ժամանակի ընթացքով, որը մոտեցնում է նոր ընտրական փուլը: Այսինքն` այստեղ խնդիրը հատկանշական է նաև ոչ միայն ներիշխանական գործընթացների և փոխհարաբերությունների միտումների ու բնույթի, այլ այսպես ասած` դրանցում ձևավորվող բովանդակային մասով:

Սերժ Սարգսյանը փորձում է ներիշխանական խաղի, այսպես ասած, օրենսդրական սահմանափակումներ կիրառել հավանական մրցակիցների համար: Սա միգուցե ուշադրության արժանի առավել կարևոր իրողություն է: Այսինքն` իշխանությունները ներիշխանական պայքարում դիմում են ոչ թե ավանդական կուլիսային խաղերին ու ինտրիգներին, կամ ոչ միայն դրանց են դիմում, այլ նաև օրենսդրական-իրավական լծակներին: Ինչ-որ առումով սա աննախադեպ երևույթ է, երբ իշխանական մի թևը մյուս թևերի հանդեպ գործի է դնում օրենսդրական սահմանափակումների լծակը, այլ կերպ ասած` «ավանսով» հայտարարում է մյուս թևին «օրենքից դուրս»:

Դա խոսում է իշխանության ներսում առկա լուրջ ճգնաժամի մասին, և ինքնակարգավորման նախկին համակարգը այլևս չի գործում: Հատկանշական է այն, որ այն փոխարինվում է պետական օրենքով, մի բան, որը Հայաստանի իշխող համակարգի համար խորթ է եղել, այսինքն` պետական օրենքը ընտրողաբար կիրառվել է հանրության, ընդդիմության, ոչ թե միմյանց դեմ: Այժմ էլ այդ օրենքը ակնհայտորեն կիրառվում է քաղաքական դրդապատճառներով, սակայն հատկանշական է ազդակն ինքնին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում