Sunday, 05 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Հոկտեմբերի 27-ի և «Գույք պարտքի դիմաց»-ի հեղինակները ձեռք չեն քաշում ինձնից. բաց նամակ վարչապետին

ԱԺ երկրորդ գումարման պատգամավոր, ՌԴ կառավարությունում 2000-2003թթ. Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Տարոն Սահակյանը  «Առաջին լրատվական»-ին տրամադրել է բաց նամակ ուղղված ՀՀ վարչապետ ՆՓաշինյանին:

Նամակում մասնավորապես ասվում է

Հարգելի պարոն Փաշինյան

Համոզված եմ՝ Ձեզ տեղեկացրել են, որ Ազգային ժողովում լսումներ կազմակերպելու խնդրանքով դիմել եմ ՀՀ ԱԺ նախագահ Ա․Միրզոյանին և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Է․Մարուքյանին, որպեսզի շահագրգիռ և պատասխանատու կողմերի մասնակցությամբ մասնագիտական գնահատականներ և եզրակացություններ տրվեն 1999 թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կազմակերպիչների մասով՝ քրեական գործի կարճման և նոր քննություն կատարելու անհրաժեշտության վերաբերյալ։ Իսկ մինչ այդ՝ 2018-2019 թթ., https://www.1in.am/ կայքի միջոցով հարցազրույցներում բազմաթիվ փաստեր եմ նշել, որ կազմակերպիչների մասով քննությունը լիարժեք չի կատարվել, այդ թվում իմ՝ որպես տուժողի ցուցմունքը չի արձանագրվել, և ես դատարան չեմ հրավիրվել։

Բացի իրավական և այլ խնդիրներից՝ լսումներ կազմակերպելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն իրողությամբ, որ չնայած ահաբեկչական գործողություններից անցել է 20 տարի, սակայն երկրագնդի տարբեր վայրերում և ժամանակահատվածներում սպանվում կամ էլ առեղծվածային մահով կյանքից հեռանում են Հոկտեմբերի 27-ի գործով կարևոր վկաներ և այն անձինք, ովքեր տիրապետում էին կարևոր տեղեկություններին, այսինքն՝ սպանդը շարունակվում է։

Սակայն կազմակերպիչների մասով բացահայտումները, նախ, հնարավոր է բացառապես այն դեպքում, եթե որպես տուժող հանդես գա Հայաստանի Հանրապետությունը, քանի որ հենց ՀՀ ԱԺ դահլիճում սպանվել էին իրենց պաշտոնական պարտականությունները կատարող այն անձինք, ովքեր զբաղեցնում էին պետական բարձր պաշտոններ։ Երկրորդ՝ քանի դեռ կազմակերպիչների մասով աշխարհաքաղաքական, տնտեսական և ներքաղաքական բաղադրիչների վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները չեն ստուգվել, բացահայտումներ չեն կատարվել, մեծ է հավանականությունը, որ կկազմակերպվեն էլ ավելի վտանգավոր գործողություններ։

Լսումների ժամանակ կներկայացնեմ թե՛ Հոկտեմբերի 27-ից հետո կազմակերպվածը և թե՛ պոտենցիալ վտանգները, քանի որ «27»-ից հետո պատկերը հետևյալն է․

Կազմաքանդվել են մեր երկրի տնտեսական ու քաղաքական անվտանգության երեք հենասյուների՝ մակրոտնտեսական աճի, սոցիալական և բնապահպանական խնդիրների ու քաղաքական համակարգի ներդաշնակ և բնականոն զարգացման հիմքերը։

Համակարգային կոռուպցիան՝ թշնամանքը, ներքին հակասությունները, արտագաղթի վտանգավոր ցուցանիշները և այլն, արգելափակել և խոչընդոտում են, որպեսզի ազգային գաղափարախոսությանը համահունչ իրականացվեն տնտեսական ծրագրեր։

Վերը նշված երկու գործոնների հետևանքով մեծ է պոտենցիալ վտանգը, որ Հայաստանը տարածաշրջանային ծրագրերից մեկուսացման հետևանքով կհայտնվի բոլոր կողմերից շրջափակման մեջ։

Իսկ մարդկային լեզվով, կազմակերպիչների մասով բացահայտումները հնարավոր են, եթե նախ բացահայտվեն հոկտեմբերի 27-ի և «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի կազմակերպիչների և մասնակիցների միջև գոյություն ունեցող աշխարհաքաղաքական և տնտեսական հանցավոր կապերը։ Այդ կապակցությամբ ՀՀ ԱԱԾ-ին, ՀՀ ՀՔԾ-ին և ՀՀ գլխավոր դատախազությանը ներկայացրել եմ բավարար փաստեր և հիմնավորումներ, այդ թվում նաև Բորիս Բերեզովսկու և այդ ժամանակահատվածում «ИНТЭР РАО ЕЭС»-ի ղեկավար Ա․ Ռապապորտի կողմից և ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ մի շարք երկրներում կազմակերպված հատուկ գործողությունների մասով, ինչի վերաբերյալ քննություն չի կատարվում, ես չեմ հարցաքննվել։

Լսումների ժամանակ կներկայացնեմ վերը նշվածի և ներքաղաքական բաղադրիչի միջև կապերը ևս, այդ թվում տրանսազգային էթնիկական խմբավորման անդամներին, նաև ՀՀ և ՌԴ տնտեսական ու քաղաքական անվտանգության խնդիրների մեջ ներքաշելու հանցավոր գործողությունների մասով։

Պարոն Փաշինյան

Ինձ հայտնի է, թե իմ որ գործողություններից կամ իրադարձություններից հետո նախ հայտնվեցի Հոկտեմբերի 27-ի և «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի կազմակերպիչների և մասնակիցների հարվածի տակ, այդ թվում՝ Ա․Լիտվինենկոյի և Սկրիպալների ընտանիքի միջոցով նախօրոք կազմակերպված հանցավոր գործողությունների մասով։ Հասկանալի է, եթե Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների  հետքերը թաքցնելու խնդիրը չլիներ, ապա վաղուց կենդանի չէի մնա: Կասկածից վեր է նաև, որ իմ նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարներ դեռևս չեն կազմակերպվել, քանի որ հայտնվել եմ ՀՀ երկրորդ նախագահ Ռ․Քոչարյանի և ՀՀ երրորդ նախագահ Ս․Սարգսյանի միջև, քանի որ Ռ․Քոչարյանը մի քանի տարի առաջ հայտարարել է, որ «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքը կազմակերպել են Ի․Կլեբանովը և Ս․Սարգսյանը, իսկ վերջինս լռում է։

Իրականում խնդիրը շատ ավելի բարդ է, քանի որ, 1994-1995 թթ. նախապատրաստված, 1997-1998 թթ. կազմակերպված, իսկ Հոկտեմբերի 27-ի կրակոցներից հետո իրականացվող գործընթացների թիրախը Ղարաբաղի հիմնահարցն է և Նախիջևանի կարգավիճակը։ Այդ մասով ևս լսումների ժամանակ կներկայացնեմ փաստեր, թե իմ որ գործողությունների և առաջարկների հետևանքով էր, որ իմ նկատմամբ քաղաքական հաշվեհարդարների և տնտեսական տեռորի պատվիրատուն հանդիսանում է Համաշխարհային բանկը։ Իսկ եթե լսումների ժամանակ փաստեր ներկայացնեմ, թե ինչ կապ ունի վերը նշվածը մինչև Հոկտեմբերի 27-ը իմ կողմից շրջանառության մեջ դրված ծրագիր-առաջարկի հետ, ինչը կասեցնում էր Թուրքիայի միջոցով «Մեծ թուրանի» ծրագիրն իրականացնելուն, ապա ակնհայտ կդառնա, որ Հոկտեմբերի 27-ի և «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի կազմակերպիչները դեռևս ձեռք չեն քաշել ինձանից, քանի որ վերջիններիս համար առավել կարևոր են «Գույք՝ պարտքի դիմաց»-ի կազմակերպիչների մասով քրեական գործի կասեցումը, Ամուլսարը՝ Լոնդոնի դատարանի որոշման, էլ չեմ ասում՝ Սկրիպալի խառը հաշիվները։

Պնդում եմ, որ է՛լ ավելի վտանգավոր զարգացումների հավանականությունը շատ ավելի մեծ է, քանի որ եթե Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներին հաջողվեց կոտրել երկու խոշոր անհատների՝ Կ․Դեմիրճյանի և Վ․Սարգսյանի անձով պայմանավորված ուժի և հավատի միասնությունը, ապա ներկայումս այդ կազմակերպիչների թիրախում են հայտնվել Հայաստան-Սփյուռք ձևավորվող ուժի և հավատի գործընթացները։

Խնդրում եմ ճիշտ հասկանալ. ես նույնիսկ չեմ ցանկանում ներկայացնել, թե մինչև հեղափոխությունը և դրանից հետո ինչ քայլեր կամ գործողություններ եմ կատարել, որպեսզի երկրում իրավիճակ փոխվի, քանի որ խնդիրը ես չեմ և ոչ էլ իմ կողմից կատարված դրական կամ էլ բացասական գործողությունները։ Խնդիրը երկրի անվտանգությունն է, ինչը ներկայումս կախված է Ձեզանից, և դա է պատճառը, որ դիմում եմ Ձեզ, որպեսզի ՀՀ ԱԺ-ում կազմակերպվեն լսումներ։

Հարգանքով՝ Տ.Սահակյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում