Friday, 10 07 2026
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել

Կուտոյանը պետք է պատասխանատվության ենթարկվի. ի՞նչ նյութեր են ոչնչացվել ԱԱԾ-ում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվա իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ նյութեր են ոչնչացվել։ Նա տեղեկացրեց, որ ներկայումս այդ հանգամանքները պարզելու համար ԱԱԾ-ում ծառայողական քննություն է իրականացվում։ «ԱԱԾ-ում արդեն մի քանի ամիս ընթանում է ծառայողական քննություն, որովհետև նախորդ իշխանությունները, ըստ ծառայողական նյութերի, հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ ԱԱԾ-ի նյութեր են ոչնչացրել»,- հայտարարեց Փաշինյանը։

Հարցին, թե ի՞նչ կարևորության նյութերի մասին է խոսքը, վարչապետը արձագանքեց ծիծաղելով. «Որ ոչնչացրել են՝ ի՞նչ իմանանք։ Հիմա ծառայողական քննություն է ընթանում, չեմ կարող ասել՝ ինչ արդյունքներ կլինեն։ Բայց կարող եմ ասել, որ նախկին իշխանությունները հեռանալուց առաջ նյութեր են ոչնչացրել։ Ես իրավաբան չեմ, բայց իմ քաղաքական գնահատականն այն է, որ դա հանցագործություն է, որովհետև էդ նյութերն իրենց սեփականությո՞ւնն էր, որ ոչնչացրել են։ Այդտեղ կարող էին լինել նյութեր բազմաթիվ բաների մասին»։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, նշեց, որ այս հայտարարությունը չափազանց պատասխանատու հայտարարություն է, և այս հայտարարոթւյանը պետք է հաջորդի կոնկրետ գործողություններ: «Եթե նման կարգի բաց հայտարարություն է արվել, ապա լրագրողները, հանրությունը պետք է հետամուտ լինեն վերջնական արդյունքին։ Սա շատ լուրջ է, երբ վարչապետն է հայտարարում, որ ԱԱԾ-ում փստաթղթեր են ոչնչացվել։

Մարդ միանգամից դետեկտիվ ֆիլմ է պատկերացնում, թե ինչպես են բուխարիում փաստաթղթեր այրվում, և միանգամից ընկնում ես դավադրությունների տեսության դաշտ։ Ինձ համար ամենակարևորն այն է, որ հետագայում սա բացահայտվի, հետևանք ունենա։ Չնայած սա կապված է ԱԱԾ-ի հետ, բայց եթե ասվել է, ապա պետք է հետագայում ասվի, թե ինչ եղավ։ Չլինի այնպես, որ ընդհանուր պատասխաններ հնչեն, թե ծառայողական քննությունը տվել է իր արդյունքը, մարդիկ պատասխանատվության են ենթարկվել։ Պետք է ասվի, թե ով է արել և ում հրահանգով, և արդյոք այդ մարդիկ ենթարկվե՞լ են պատասխանատվության»,- ասաց Իշխանյանը։

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ տիպի փաստաթղթերի մասին կարող է մոտավորապես խոսք լինել, իրավապաշտպանը նշեց, որ դա դժվար է ասել։ Դրանք կարող են լինել տարբեր պաշտոնյաների, տարբեր անձանց նկատմամբ կոմպրոմատներ, դրանք կարող են լինել տեղեկություններ գործակալների ցանցի վերաբերյալ, կարող են լինել արտասահմանյան գործակալների ցանցի մասին տեղեկություններ։ «Դժվար է հստակ պատասխանել այս հարցին, բայց հստակ է, որ դրանք, ըստ էության, ոչնչացվել են անցած տարի այս օրերին, երբ ԱԺ մեծամասնությունը որոշեց վարչապետ ընտրել Փաշինյանին»,- ասաց Իշխանյանը։

Իրավապաշտպանը նաև ընդգծեց, որ հեղափոխությունից հետո ԱԱԾ-ում փոխվել է միայն ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը։ Մնացածը չեն փոխվել։ Եվ դժվար է ասել՝ այդ նյութերը, փաստաթղթերը ոչնչացրել է անձամբ Կուտոյա՞նը, թե՞ այսօրվա շատ այլ աշխատակիցներ, ովքեր աջակցել և աջակցում են Կուտոյանին։

«Սա նույնպես լուրջ հարց է։ Բայց թիվ մեկ պատասխանատուի հարցում մի քանի մոտեցում կարող է լինել։ Եթե այդպիսի դեպք եղել է, ապա հիշեք, որ ԱԱԾ-ն վարչապետին կից կառույց է, իսկ նախկինում՝ նախագահին կից։ Հետևաբար հստակ է, որ Կուտոյանը այդ քայլին ինքնուրույն չէր գնա։ Դա արվել է հանձնարարությամբ։ Այնպես որ՝ պատասխանատուները կարող են շատ լինել»,- եզրափակեց Իշխանյանը։

«Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի համար թեև շատ անհասկանալի է, թե ինչպես էր հնարավոր ԱԱԾ-ում նյութեր ոչնչացնել, բայց մի բան հստակ է, որ դրա թիվ 1 պատասխանատուն ԱԱԾ նախկին ղեկավար Կուտոյանն է։ «Եթե ասում են՝ որոշ նյութեր, նշանակում է, որ որոշակի պատկերացւոմ կա, թե ինչ նյութերի մաիսն է խոսքը։ Այսինքն՝ այդ նյութերը պետք է լինեին, բայց չկան։ Եվ հետո՝ դժվար թե այդ նյութերը վերաբերեն հասարակ բանվորի կամ լրագրողի։ Ակնհայտ է, որ դրանք վերաբերել են նախկին իշխանություններին, ղեկավարությանը։ Այդ նյութերը կարող էին վերաբերել Հոկտեմբերի 27-ին, գուցե նաև ինչ-որ կերպ՝ Մարտի 1-ին։ Մի բան հստակ է, որ ԱԱԾ նախկին ղեկավարը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի՝ անկախ նրանից, թե ով է նյութերը վերացրել»,- ասաց տիկին Պողոսյանը՝ հավելելով, որ նման հայտարարություններն իր մեջ որոշակի կասկածներ են առաջացնում ԱԱԾ-ի հետ կապված: «Մե՛կ ԱԱԾ պետին են գաղտնալսում, մե՛կ ԱԱԾ-ում նյութեր են ոչնչացվում… Սա արդեն լուրջ է, և ես լուրջ մտահոգություն ունեմ, թե ԱԱԾ կոչվող կառույցը ունա՞կ է ապահովելու մեր երկրի ազգային անվտանգությունը»,- եզրափակեց իրավապաշտպանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում