Friday, 10 07 2026
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր

Նոր պատերազմը հնարավոր է` տեղի ունենա ոչ միայն ԼՂ տարածքում, այև նրանից դուրս

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) Կովկասյան ծրագրերի տնօրեն Լոուրենս Շիթսը

– Պարոն Շիթս, այդքան սպասված կազանյան եռակողմ հանդիպումն, ըստ էության, չհանգեցրեց էական արդյունքների: Այդ իրավիճակից ելնելով` ինչպիսի՞ն են առաջիկայում ԼՂ խնդրի կարգավորման հարցում առաջընթաց արձանագրելու հնարավորությունները:

– Ցավոք, դա այդպես է: Չնայած մենք շատ քիչ տեղեկություն ունենք այն մասին, թե ինչ է Կազանում տեղի ունեցել, բայց այս իրավիճակում կարելի է ասել, որ կազանյան հանդիպումը չհանգեցրեց շոշափելի արդյունքների: Հուսանք, որ ինչ-որ բան կփոխվի, և որ առաջիկայում առաջընթացի հասնելու հույսերը չեն սպառվի:

– 2008թ. մինչ օրս Ռուսաստանին և անձամբ նախագահ Մեդվեդևին այդպես էլ չհաջողվեց արդարացնել Արևմուտքի կողմից իրեն տրված քարտ-բլանշը` հանդես գալու որպես առաջատար միջնորդ ԼՂ հարցի կարգավորման գործընթացում: Չե՞ք կարծում, որ Կազանից հետո ԱՄՆ-ն և Ֆրանսիան կփորձեն ինչ որ իմաստով նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնել:

– Ես չեմ կարծում, որ Ռուսաստանին քարտ-բլանշ էր տրվել: Ռուսաստանի ակտիվությունը բացատվում է այլ հարցերով, որոնք վերաբերում են մի կողմից ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Արևմուտքի միջև հարաբերություններին, մյուս կողմից` Ռուսաստանի: Ռուսաստանի ակտիվությունը նաև կապված է այն հանգամանքի հետ, որ վերջինս շատ լավ գիտի այս տարածաշրջանը, մարդկանց, որոնք դուրս են եկել Խորհրդային Միությունից:

– Մինչ Կազանի հանդիպումը Եվրախորհրդարանում ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն հայտարարեց, որ եթե առաջիկայում չընդունվեն հիմնարար սկզբունքները, ապա իրենք ստիպված կլինեն կարգավորման նոր հայեցակարգ առաջարկել: Իսկ կազանյան հանդիպումից հետո Ֆրանսիայի արտգործնախարարը Մոսկվա կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ կողմերին լրացուցիչ առաջարկներ կներկայացվեն: Այս ամենից ելնելով` կարելի՞ է ասել, որ Կազանում վերջնականապես թաղվեցին Մադրիդյան սկզբունքները, և, Ձեր կարծիքով, կողմերից որի՞ն ձեռնտու կլինի առաջարկվող նոր սկզբունքները:

– Դեռևս վաղ է խոսել Մադրիդյան սկզբունքների թաղման մասին: Բայց շատ հավանական է, որ շատ շուտով (հնարավոր է` ոչ այսօր, ոչ էլ վաղը) անհրաժեշտ կլինի շարունակել հակամարտության կարգավորումը այլ հայեցակարգերով:

– Այսօր շատ է խոսվում նաև այն մասին, որ հնարավոր է առաջիկայում փոփոխվի Մինսկի խմբի ֆորմատը, ինչպես նաև Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղանին: Ձեր կարծիքով, ինչքանո՞վ է դա հավանական՝ հաշվի առնելով նաև վերջերս Եվրամիության ակտիվացումն այս գործընթացում:

– Եթե մոտ ժամանակներում Մինսկի գործընթացից արդյունքներ չլինեն, ապա, բնականաբար, կդրվի հակամարտությունը այլ միջոցներով կամ ֆորմատներով լուծելու հարցը: Ինչ վերաբերում է Եվրամիության ակտիվությանը, ապա դա պետք է ողջունել: Այդ ակտիվությունը բացատրվում է պատերազմի հնարավոր վերսկսման մտահոգությամբ` այն պատճառով նաև, որ նոր պատերազմն ամենայն հավանականությամբ առավել մասշտաբային բնույթ կունենա, քան նախորդը:

– Կազանի հանդիպումից երկու օր անց Ադրբեջանում տեղի ունեցավ ռազմական մեծ շքերթ, որը, շատ փորձագետների գնահատմամբ, Բաքվի պատասխանն էր կազանյան հանդիպմանն ու միջազգային հանրությանը: Համաձա՞յն եք, արդյոք, այն գնահատականների հետ, որ այդ ռազմական շքերթով Ադրբեջանը ցույց տվեց աշխարհին, որ ինքը պատրաստ է ռազմական ճանապարհով լուծել ԼՂ հարցը:

– Այդ ռազմական շքերթը նախատեսված էր կազանյան հանդիպումից շատ վաղ, և ես որևէ կապ այս երկու իրադարձությունների միջև չեմ տեսնում: Այստեղ ինչ-որ ծրագրավորված ազդակ չկար, իսկ եթե կար էլ, ապա այն շատ մակերեսային է:

– Ձեր գնահատմամբ` ներկայում որքանո՞վ է մեծ պատերազմի վերսկսման հավանականությունը, քանզի Ադրբեջանն ուղղակիորեն հայտարարում է այդ մասին: Պարոն Շիթս, Ձեր կարծիքով, հնարավո՞ր է ղարաբաղյան հարցը լուծել պատերազմական ճանապարհով և ինչպիսի՞ արդյունքների կհանգեցնի այդ նոր պատերազմը:

– Ես և մեր կազմակերպությունը բազմիցս ասել ենք և գրել, որ հակամարտության երկու կողմերն էլ վերջին երկու տարիների ընթացքում օգտագործել են թշնամական հռետորաբանություն: Պետք է ևս մեկ անգամ ընդգծեմ, որ նոր պատերազմը բացառապես այլ բնույթի կլինի, քան նախորդը, որը տեղի է ունեցել մինչև 1994թ.: Եվ առաջնային պատճառը կողմերի զինվածության մակարդակն է: Դատելով մեզ հասած լուրերից` այդ զինումը շարունակվում է: Նոր պատերազմը հնարավոր է տեղի ունենա ոչ միայն Ղարաբաղի տարածքում, այլ նաև նրա շրջանակներից դուրս: Պատերազմը վտանգավոր կլինի նրանով, որ դրա մեջ կարող են ներքաշվել Ռուսաստանը, Թուրքիան և անգամ Իրանը: Իսկ դա բավականին մտահոգիչ իրավիճակ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում