Monday, 06 05 2024
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն

Ախուրյանում դպրոցի տնօրենը հրամանագրել է մտերիմներին, որոնք աշխատանքի չեն գնացել

ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում քրգործեր են հարուցվել «Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում և Բասենի համայնքապետարանում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների փաստերի առթիվ: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

2019 թվականի ապրիլի 19-ին ՀՀ Ոստիկանության Ախուրյանի բաժնի աշխատակիցների կողմից ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչությունից ստացված օպերատիվ տեղեկությունների իրացմամբ պարզվել է, որ Շիրակի մարզի Բասեն համայնքի նախկին ղեկավարը կատարել է չարաշահումներ։

Մասնավորապես, վերջինս հիմնել է համայնքի «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոպերատիվը և «Բասեն համայնքի զարգացման հիմնադրամը», որոնց հաշվեհամարներին ավագանու որոշումների հիման վրա փոխանցել են գումարներ, մինչդեռ նման որոշումներ և հաշվապահական փաստաթղթերում գումարների փոխանցման նպատակների վերաբերյալ տեղեկություններ առկա չեն: ՝

Փաստի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2015-2017 թվականների ընթացքում Բասեն համայնքի ղեկավարը, տարբեր խնդիրներ ունեցող բնակիչներին որպես դրամական օգնություն՝ «այլ նպաստ», հատկացնելու պատրվակով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, համայնքապետարանի 2 աշխատակիցների անվամբ համայնքի բյուջեից դուրս է գրել ընդհանուր խոշոր չափի 3.523.000 ՀՀ դրամ գումար և յուրացրել այն։

Առերևույթ կոռուպցիոն չարաշահում է պարզվել Շիրակի մարզի «Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում։ Մասնավորապես, ՀՀ ոստիկանության Ախուրյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ դպրոցի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, աշխատանքի է հրամանագրել իր մտերիմներին, որոնք իրականում չեն հաճախել աշխատանքի:

Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ ՊՈԱԿ-ի տնօրենը 2015 թվականի սեպտեմբերի 7-ին նույն դպրոցում որպես հավաքարար է հրամանագրել նախկին հաշվապահին, ով աշխատանքի չի հաճախել, իսկ դպրոցի տնօրենը, վատնել է որպես հավաքարար հրամանագրված աշխատակցի անվամբ դուրս գրված խոշոր չափերի՝ 2.360.000 ՀՀ դրամ աշխատավարձը:

Նկատի ունենալով, որ առերևույթ առկա են հանցավոր արարքների հատկանիշներ և անհրաժեշտ է նշված հանգամանքները պարզել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննությամբ, երկու դեպքերի առթիվ ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազի կողմից հարուցվել են քրեական գործեր:

«Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, իսկ Բասեն համայնքի նախկին ղեկավարի կողմից թույլ տված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով։

Քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում