Monday, 13 07 2026
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ

Մեդվեդևի ակամա լյուստրացիան Հայաստանում

Աչքերիս չեմ հավատում, որ նախկին կոռուպցիոն ռեժիմի մնացորդները կարող են հեշտությամբ փոթորիկ առաջացնել սոցցանցում՝ նախօրեին գրառում էր արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Երևանում ԵՏՄ վարչապետների հավաքի ընթացքում արդեն բավականին հայտնի դրվագին:

Խոսքը Հայաստանի և ՌԴ վարչապետների մասնակցությամբ աղմուկ հանած դրվագի մասին է, որը տարբեր ընկալումների առիթ տվեց, մասնավորապես այն համատեքստում, որ ՌԴ վարչապետը ծաղրել էր Հայաստանի վարչապետին: Հետո իհարկե դրվագի ավելի ուշադիր և մանրազնին դիտարկումը, նաև Փաշինյանի որոշակի արձագանքը հուշեցին, որ իրականում տեղի ունեցածը փոքր-ինչ այլ էր, քան ծաղր: ՌԴ վարչապետը ի պատասխան Հայաստանի վարչապետի հարցադրման՝ թե, եթե հարցեր չկան, ապա անցնենք… փորձել էր կատակել՝ ո՞ւր անցնենք: Այդ ամենը՝ ռուսերեն: Մեդվեդևն ըստ երևույթին նկատի ուներ անցնենք ընդմիջման սրահ, որը, սակայն, շարունակություն չունեցավ Հայաստանի վարչապետի խոսքում:

Ահա այդ դրվագը համացանցում ունեցավ լայն տարածում և մեկնաբանումներ այն համատեքստում, որ վարչապետի հասցեին եղել է ՌԴ վարչապետի ծաղրը: Դրանից մի ահռելի մաս հասավ ոգևորության բարձր աստիճանի, և թերևս առանց մեկնաբանության հասկանալի է, թե ովքեր են ոգևորության հասնողները, և հանրության մի մեծ մասն էլ սուր քննադատության է ենթարկում ՌԴ վարչապետ Մեդվեդևին:

Ակնառու է, որ աղմուկը ստացվել է և աշխատում է երկու ուղղությամբ՝ վարչապետ Փաշինյանի դեմ և, թվում է, Մեդվեդևի դեմ, բայց դարձյալ Փաշինյանի դեմ, որովհետև ի վերջո ակնառու է, որ ԵՏՄ վարչապետների հավաքի առիթով ՌԴ վարչապետի առաջին այցը հետհեղափոխական Հայաստան Նիկոլ Փաշինյանը փորձեց օգտագործել նրա հետ ընդգծված անձնական հարաբերություն հաստատելու համար:

Այն, որ Փաշինյանը Մեդվեդևին ոչ միայն տանը հյուրընկալեց, այլև փաստորեն դրանից հետո երեկոն շարունակվել է նաև երևանյան ակումբներից մեկում, իսկ վարչապետները նույնիսկ պարել են, կարծես թե հուշում է, որ այդ առումով փորձը որոշակիորեն ստացվում է: Այն, որ ՌԴ վարչապետ Մեդվեդևը դեռևս իր նախագահության շրջանից սկսած Հայաստանին «պարտք» է բազմաթիվ հակահայկական նախաձեռնությունների և ընդհանրապես ռուսական հակահայ քաղաքականության մի շարք հարցերի պատասխաններ՝ ակնառու է: Միաժամանակ աներկբա է, որ կան իրողություններ, որոնք հնարավոր չէ հաշվի չառնել, և այդ իմաստով Հայաստանի նոր իշխանությունը թավշյա հեղափոխությունից հետո ձգտելով վերափոխել հայ-ռուսական հարաբերությունը՝ դա այդուհանդերձ ստիպված է անել ՌԴ ներկայիս առաջին դերակատարների հետ շփումների հաստատման միջոցով. այլ ճանապարհ չկա: Առավել ևս, որ չկա այլ Ռուսաստան, ոտեղ հանրային ու պետական ինստիտուտներն են իշխում, ոչ թե անձինք:

Ահա այս համատեքստում բավականին շոշափելի է դառնում աղմուկն ու մոտիվը, որ սոցցանցում առաջացել է դրվագի առիթով, ընդ որում՝ աղմուկ և մոտիվ, որը փաստորեն «անպարտելի» բնույթ ունի, որովհետև այդ տեսանկյունից թե՛ Փաշինյանին հեգնողները, թե՛ նրան պաշտպանելու անկեղծ մղումով Մեդվեդևին ծաղրողները խոշոր հաշվով թիրախավորում են հենց Փաշինյանին՝ հայ-ռուսական հարաբերությունը կայուն և սահուն վերափոխելու նրա առաջնային խնդրի համատեքստում: Իսկ սա խոսում է իրապես խորքային խնդիրների մասին, որ հեղափոխությունից հետո դեռևս առկա են Հայաստանում, և այդ թվում՝ այո՛, հենց սոցցանցային «հեշտ աղմուկի» խնդիրը, որը Հայաստանում տեղեկատվական անվտանգության խնդիր է: Բայց այն առկա է ոչ իբրև առանձին խնդիր, այլ «նախկին կոռուպցիոն համակարգի» թեկուզ արտաիշխանական և թեկուզ արտախորհրդարանական առկայության ավելի լայն խնդրի մի տարր:

Եվ այստեղ ակնհայտ է մի բան, որ իշխանությունից հեռացնելով այդ համակարգը՝ Հայաստանի հանրությունն այդուհանդերձ ունի այդ համակարգը արդեն իշխանությունից դուրս դաշտում հայեցակարգված ապամոնտաժելու խնդիր, և այդ հարցում նոր իշխանությունն ու հանրությունը դեռևս չեն եկել կամ չեն կարողանում գալ նույնքան ներդաշնակ մեխանիզմների և որոշումների, որքան հեղափոխության օրերին էր, որի արդյունքում հեռացվեց համակարգը իշխանությունից: Մինչդեռ ակնհայտ է, որ նախկին համակարգի ապամոնտաժումը ամբողջացնելը Հայաստանի թե՛ ազգային անվտանգության, թե՛ զարգացման ռազմավարական խնդիր է:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում