ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել Է, որ հաջորդ շաբաթ, բայց հնարավոր Է նաեւ ավելի շուտ «շատ բան տեղի կունենա» Վենեսուելայի հակամարտության կարգավորման իրադրության շուրջ:
Թրամփին Fox Business հեռուստաալիքի եթերում խնդրել են մեկնաբանել Բոլիվարյան Հանրապետության ճգնաժամը: «Պարզապես ահավոր իրադրություն Է «…»: Մենք դիտարկում ենք բոլոր տարբերակները: Մենք ցանկանում ենք օգնել մարդկանց: «…» Հաջորդ շաբաթ, գուցե եւ ավելի շուտ շատ բան տեղի կունենա»,- նշել Է նախագահը:
Ապրիլի 30-ին բողոքի ակցիաներ Էին կազմակերպվել Կարակասում եւ Վենեսուելայի մի շարք այլ քաղաքներում այն բանից հետո, երբ մի խումբ զինվորականներ հանդես են եկել ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի կողմում: Ցույցերին ուղեկցող բախումների հետեւանքով տուժել են տասնյակ մարդիկ: Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ բերման Է ենթարկել առնվազն 150 ցուցարար, նրանցից ավելի քան հարյուրը մինչ այժմ մնում են կալանքի տակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:







































