Saturday, 11 07 2026
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյան
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ
Թուրքիան դիրքավորվում է Արևմուտքի ռազմավարության ծիրում․ այդ դիրքից է հարաբերվում հարևանների հետ
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ․ Արայիկ Հարությունյան
«Ուժեղ Հայաստանը» փողով ընտրվածի պիտակ է կրելու ճակատին
Ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
Պատերազմ առայժմ չի սպասվում. Թրամփի հայտարարությունները Թեհրանից զիջումներ կորզելու նպատակով էին
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում

ՍԴՀԿ հայտարարությունը Հայաստանում ժողովրդական շարժման մեկ տարին բոլորելու կապակցությամբ

Շուրջ մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ երկար սպասված իշխանափոխություն, առանց արտակարգ դեպքերի եւ զոհերի։ Նախկին վարչակարգը իր տեղը զիջեց ժողովրդական շարժումն առաջնորդող խորհրդարանի փոքրամասնություն հանդիսացող ընդդիմադիր ուժին։ Թեեւ վաղաժամ, բայց ազատ ,անկաշկանդ ընտրություններով ձևավորվեցին նոր իշխանության օրենսդիր և գործադիր մարմինները։ Այժմ երկրի ղեկավարման ողջ պատասխանատվությունը թե ներքին և թե արտաքին մարտահրավերներում ընկնում է նոր իշխանության ուսերին եւ նոր իշխանությունն է պետականության ներկայի եւ իր հետագա կառավարման ժամանակաշրջանի գլխավոր պատասխանատուն։ Ուստի, շարժման ղեկավարների կողմից պետության կառավարումը ստանձնելուց ի վեր, ՍԴՀԿ-ն արձանագրում է.

*Մենք դրականորեն ենք գնահատում կոռուպցիայի դեմ իշխանությունների հետևողական պայքարը,
*Բարձր ենք գնահատում իշխանափոխությունից հետո ժողովրդի մոտ արթնացած ոգեւորությունն ու հույսը,
*Ողջունում ենք իշխանության եւ իրավական կառույցների կողմից մեկնարկած ՀՀ-ն տեղային մանր ու խոշոր կոռուպցիոներներից ազատելու գործընթացը, ակնկալում ենք դրանում հետեւողականություն եւ անկոտրում կամքի դրսևորում,
*Ողջունելի է վարչապետի կողմից վարչական ապարատի նկատմամբ հետեւողականությունը, սակայն գտնում ենք, որ վարչապետի պատահական կամ ոչ պատահական այցերով, լոկալ խնդիրների բացահայտումը և լոկալ լուծումներ տալու գործելաձևը չի կարող մշտապես արդյունավետ լինել,
*Պետականաշինության ճանապարհին նետված բոլոր մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է համակարգային մոտեցումներ որդեգրել՝ բանիմաց ու նվիրված կադրերի նկատմամբ, դրանց ընտրության հարցում չառաջնորդվել հարազատության, ծանոթության սկզբունքով կամ կուսակցական պատկանելությամբ, այլ միմիայն կադրերի մասնագիտական եւ մարդկային որակներով,

Որպես սոցիալ-դեմոկրատիայի արժեքների կրող և դավանող մայր կուսակցություն ՍԴՀԿ-ն պահանջում է.

*Պետության ուսերից չթոթափել բնակչության սոցիալական բեռը թեթևացնելու պատասխանատվությունը, այն թողնելով մասնավոր սեկտորի ու անհատների վրա,
*Սոցիալական արդարությունը պահել օրակարգի առաջնահերթությունների շարքում, քանզի դա է գրավիչ Հայաստան ունենալու գրավականը՝ հզոր պետություն նշանակում է ապահովված բնակչություն,
*Աղքատության շեմը հաղթահարելու համար բարձրացնել սպառողական զամբյուղի նկատմամբ պետական հոգատարությունը, ներառելով ինչպես պետական ռեսուրսները, այնպես էլ բարեգործական միջոցների գործիքակազմը,
*Պատասխանատվությամբ եւ պաշտոնին հարիր կատարել զբաղեցրած պաշտոնից բխող պարտականություններն ու լիազորությունները, քանզի պաշտոնը ծառայելու գործիք է եւ ոչ վայելելու,
*Օրենքի ուժ տալ անկախ արհմիությունների գործունեությանը եւ երաշխավորել նրանց լիակատար անկախությունը՝ բացառել աշխատուժի շահագործումը,
*Հայեցակարգ մշակել և կիրառել ազգային հարստություն հանդիսացող ստրատեգիական նշանակության օբյեկտների նկատմամբ պետական վերահսկողությունը, առանց սեփականության իրավունքի խաթարմանը։

Շնորհավորում ենք Ժողովրդական շարժման առաջին տարելիցը Հայրենի բոլոր քաղաքացիներին և սփյուռքի հայրենակիցներին:

Ս.Դ. Հնչակյան կուսակցության Հայաստանի վարիչ մարմին

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում