Monday, 06 05 2024
11:45
Կոնգրեսում հնարավոր են համարել ամերիկյան զորքերի ուղարկումն Ուկրաինա՝ վերջինիս պարտության դեպքում
11:44
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Եթե ես իրեն սատկացնեմ, ինձ քրեական պատիժ հասնո՞ւմ է․ երկակի ստանդարտներ են
ՔՊ-ականը քննադատեց դատախազության աշխատանքն ու պաշտպանեց Դավիթ Տոնոյանին
Մետրոն այսուհետ կգործի մինչև կեսգիշեր․ Ավինյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ
Վստահ եմ՝ շինարարը որոշել ա Ողջաբերդի վնասած պատը սարքի, տվել, քանդել ա
Բողոքներ են հղվում քաղաքապետարան, մեղավորներ փնտրելն արդեն կարևոր չէ. Ավինյան
«Վեոլիային» պտի ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
Հայտնի է Ղազախստանում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը
Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխային
Պայթյուն Կիրանցում. զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
«Ուսումնասիրվում են քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերը». ՔԿ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
10:15
Նախարարի խոսքերը՝ Իսպանիայի և Արգենտինայի միջև դիվանագիտական սկանդալի առիթ
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Մեծ վթար Սեբաստիայի փողոցում․ բախվելուց հետո մեքենաներից մեկը հրդեհվել է
Փաշինյանին խնդրել եմ՝ ա-երով մի խոսիր, ազգանունդ փոխիր. ամեն մեծ բան փոքր քայլից է սկսվում
Քամուց վնասվել են շինությունների տանիքների ծածկեր, կոտրվել են ծառեր
Փողոցը լուծում չէ, միայն թուլացնելու է պետության դիրքերը. հանրությունը սա հասկանում է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Սա պարզ գործարք է` այդ գյուղերը տալ «Ալմա Աթայի» դիմաց
Հրդեհ Հրազդանի կիրճի չբնակեցված փայտե տնակում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փլուզում՝ Երևանի Պարոնյան փողոցում
«Ժողովրդի սխալի» քաղաքական հնարքը
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան

Անհայրենիք քաղքենիների խրախճանքը

Սոցկայքերում ակտիվորեն տեսանյութ է տարածվում, որում երևում է, թե ինչպես է արձագանքում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ռուսերեն արտասանված խոսքերին: Փաշինյանի ռուսերենը այդ դրվագում կաղում է, ինչն առաջացնում է Մեդվեդևի հրճվանքը։ Տեսանյութն արվել է Երևանում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ:

Բոլորը գիտեն, որ Նիկոլ Փաշինյանը մեծ աշխատասիրություն ունի և հետևողականորեն լեզուներ է սովորում և աշխատում է միջազգային հարթակներում ելույթ ունենալ անգլերեն, եվրասիական կառույցներում վարչապետը խոսում է ռուսերեն։ Թեև, եթե անկեղծ լինենք, նման իմպերատիվ կամ բարոյական պարտավորություն օրենքը Փաշինյանի վրա չի դնում, ու նա միայն պարտավոր է ու հրաշալի տիրապետում է հայերենին, էլ չասենք նրա հռետորական տաղանդի ու գրավոր խոսքի ուժի մասին։ Այնուամենյանիվ, Փաշինյանը հարգում է միջազգային կառույցներին ու տարածաշրջանային կազմակերպություններին և անում է ամեն ինչ, որպեսզի իր լսարանը կոմֆորտի մեջ լինի՝ խոսելով համապատասխան լեզուներով։

Սա, սակայն, բնավ չի ենթադրում, որ Փաշինյանը պարտավոր է գրական հայերենի մակարդակով տիրապետել ռուսերենին կամ անգլերենին։

Բանավոր խոսքի մեջ ցանկացածս կարող ենք սայթաքել կամ սխալվել, ու Մեդվեդևի հրճվանքն այս պարագայում միայն խղճահարություն է առաջացնում։ Ռուսական կայսերապաշտական մեծամտությունը չափ ու սահման չունի և օժտված է ցինիզմի մեծ դոզայով։ Հենց դրա արտահայտությունն է Մեդվեդևի հրճվանքը։ Չնայած՝ մենք կարող ենք մեծահոգություն ցուցաբերել, որովհետև ամբողջ աշխարհը ծիծաղում է հենց Մեդվեդևի վրա, որը Պուտինի ստվերից չկարողացավ դուրս գալ անգամ այն ժամանակ, երբ ֆորմալ առումով երկրի առաջին դեմքը՝ նախագահն էր։ Ամբողջ աշխարհը արհամարհական հեգնանքով է վերաբերվում նաև Մեդվեդևի կոռումպացվածությանը, նրա դիզած միլիարդներին։ Սակայն շատ ավելի քստմնելի է, երբ Փաշինյանի խոսքը ծաղրում են Ֆեյսբուքի որոշ օգտատերեր, հատկապես՝ նրանք, ովքեր համակրում են նախկին համակարգին։ Այստեղ արդեն հառնում է անհայրենիք ստորաքարշների խրախճանքի պատկերը։

Նիկոլ Փաշինյանը լեգիտիմության ու վստահության մեծ ռեսուրս ունեցող ղեկավար է ու իրեն ծաղրելու առիթ չի տվել, նա, հաստատապես, երկիրն արտաքին հարաբերություններում շատ ավելի արժանապատիվ է ներկայացնում, քան իր նախորդները։ Փաշինյանին ծաղրող քաղքենիները թերևս մոռացել են, թե ինչպես էր Ռոբերտ Քոչարյանը ՄԱԿ-ի ամբիոնից անգլերեն ելույթ ունենում՝ անգիր արածի պես կարդալով հայատառ գրված տեքստը, կամ չեն հիշում, թե ինչպես էին շատ դեպքերում անհասկանալի մնում Սերժ Սարգսյանի ելույթները՝ անկախ այն հանգամանքից՝ դրանք հայերեն էին թե ռուսերեն։

Պետության վարչապետը լեզվաբան չէ, ու շատ ավելի կարևոր է նրա կառավարման որակը, քան՝ օտար լեզվի փայլուն իմացությունը։ Իսկ քաղքենիներին խորհուրդ եմ տալիս՝ հանգիստ նստել տեղները, որովհետև Փաշինյանն անպայման վարժ կխոսի թե՛ անգլերեն, թե՛ ռուսերեն։

https://www.facebook.com/500476907030721/videos/627205257743295/

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում