Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է Վրաստանի նախկին ղեկավար և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլուն վերադարձնել ուկրաինական անձնագիր, հաղորդում է TASS-ը:
Նշվում է, որ Պուտինը Ուկրաինայի ընտրություններում հաղթանակ տարած Վլադիմիր Զելենսկուն խորհուրդ է տվել մարդու իրավունքների պաշտպանությունն սկսել Վրաստանից կամ նախկին վրացիներից։
«Օրինակ՝ արդարացի կլիներ վերադարձնել ուկրաինական անձնագիրն այն մարդուն, որը անցյալում վրացի էր, իսկ այժմ իրեն համարում է ուկրաինացի, նկատի ունեմ Միխայիլ Նիկոլաևիչ Սահակաշվիլուն»,- հավելել է Պուտինը:
Պուտինի խոսքով՝ Սաակաշվիլիին ուկրաինական անձնագրի վերադարձը արդար որոշում կլինի:











































