Friday, 10 07 2026
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի

«Կոնվերս Բանկ»-ի բանկոմատներից կատարված հափշտակությունների գործով մեղադրանք է առաջադրվել ՌԴ ևս մեկ քաղաքացու․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է «Կոնվերս Բանկ»-ի բանկոմատներից հափշտակությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել ՌԴ ևս մեկ քաղաքացու:

Ավելի վաղ հայտնել էինք, որ քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ 2018թ. օգոստոսի 17-ից մինչև օգոստոսի 18-ն ընկած ժամանակահատվածում համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպքեր են տեղի ունեցել «Կոնվերս Բանկ»-ի՝ Երևանում և Կոտայքում տեղադրված շուրջ մեկ տասնյակից ավելի բանկոմատներից: Մեկ մեղադրյալի՝ ՌԴ 20-ամյա քաղաքացու մասով հայտարարվել էր նախաքննության ավարտի մասին, և անջատված մասով գործն ուղարկվել էր դատարան:

Ձեռնարկված քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել է հափշտակության մեխանիզմը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից ևս մեկի ինքնությունը, ով նույնպես հանդիսանում է ՌԴ քաղաքացի՝ ծնված 1987 թվականին:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 32-ամյա տղամարդը, ինքնությունը չպարզված անձի հետ համագործարկցելով, 2018թ. օգոստոսի 18-ին՝ ժամը 03:30-ից 03:35-ն ընկած ժամանակահատվածում, ընկերության՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գտնվող բանկոմատից համակարգչային ծրագրի գործարկմամբ, փորձել է հափշտակել այնտեղ առկա առանձնապես խոշոր չափերով ողջ գումարը, սակայն բանկոմատից ելքագրված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 8.800.000 ՀՀ դրամ գումարը ձեռքի պայուսակում տեղավորելուց հետո տեղում բռնվել է ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից և հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներով:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ՌԴ 1987թ. ծնված քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա վերաբերյալ քրեական գործի մասն անջատվել է առանձին վարույթ, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Նախաքննությունը շարունակվում է՝ հափշտակությանը հնարավոր առնչություն ունեցած այլ անձանց հայտնաբերելու և նրանց գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում