ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Սոչիում կայանալիք G8 գագաթնաժողովին մասնակցության նախապատրաստությունը դադարեցնելու մասին: Այս մասին հաղորդում է Սպիտակ տան մամլո ծառայությունը:
«ԱՄՆ-ը դադարեցնում է Սոչիում G8 գագաթնաժողովի նախապատրաստությունները»,- նշվում է մամլո ծառայության հաղորդագրությունում:
«Եթե Ռուսաստանը շարունակի խախտել միջազգային իրավունքը, դա կհանգեցնի երկրի քաղաքական և տնտեսական մեկուսացմանը»,- հայտարարում է Սպիտակ տունը:
Ավելի վաղ Կրեմլի մամլո ծառայությունը հաղորդել է, որ Պուտինը Օբամային կոչ է արել ուշադրություն դարձնել ուկրաինացի ուլտրաազգայնականների գործողություններին՝ նախազգուշացնելով, որ պաշտպանելու է Ռուսաստանի շահերը Ղրիմում:






































