Friday, 07 06 2024
Եզդիների մոտ վաղ ամուսնությունը ավանդույթ չէ, այլ արատավոր սովորույթ, որը արմատացել է. Բաքոյան
Հրդեհ Լեռնանիստ գյուղում
12:45
ՌԴ-ում հայտնել են ուկրաինական 28 ԱԹՍ, իսկ Ուկրաինայում` ռուսական 48 ԱԹՍ խոցելու մասին
Ներհայաստանյան քննարկումներին միջամտելու Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են մեր ներքին գործերին․ ՀՀ ԱԳՆ
Ասենք` մինչև 18 տարեկան չենք թույլատրում, բայց փաստացի կան ու լինեու են ամուսնություններ մինչ այդ
18 տարին չլրացածներին ՀՀ-ում ալլևս չի թույլատրվի ամուսնանալ. նախագիծ
12:15
Ֆրանսիան Կիևին կտրամադրի «Mirage 2000-5» կործանիչներ և կվերապատրաստի 4500 ուկրաինացի զինվորի
Ուղիղ․ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, դիզելի և բենզինի 1-ական ցիստեռներից արտահոսք». նոր մանրամասներ պայթյունից
Հաջորդ «կայարանը» Բե՞ռն
11:50
Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտնել է Կոնգրեսում Նեթանյահուի ելույթի օրը
Օրենքում կիբերհանցագործությունների ցանկ կսահմանվի․ ՆԳՆ փոխնախարար
Եթե ունեք կրիպտոակտիվ, պետք է հայտարարագրել. ՆԳՆ փոխնախարարը ներկայացրեց օրենքի նախագիծը
Իսրայելը ռմբակոծել է Հզբոլլահի օբյեկտները
11:15
Նավթի գներն աճել են․ 06-06-24
ՀԱՄԱՍ-ը առաջիկա օրերին կպատասխանի Գազայում հրադադարի առաջարկին
Գազալցակայանի պայթյունի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Աբովյանի գազամատակարարումը
Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնված է
ԵՄ-ն կաջակցի Հայաստանում կրթահամալիրների կառուցման և լաբորատորիաների ստեղծման համար
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին
Շիրակ–Ջաջուռ ճանապարհին մեքենան բռնկվել է․ կա զոհ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մեջ կա անչափահաս
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Գազալցակայանի ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է
Ալիևը և Պուտինը գաղափարական եղբայրներ են. մտերմացել են վերջին տարիներին
Լցակայանն օրինականության հետ խնդիրներ է ունեցել, ընթացել է դատական պրոցես
Պապիկյանը «ՀԵՄՈՒՍ» ցուցահանդեսում հավանաբար անմիջապես շփվել է զենք արտադրողների հետ

Ապրիլյան իրադարձությունների պատմականությունը. ի դեմս Սերժ Սարգսյանի՝ մերժվեց ամբողջ համակարգը

Սերժ Սարգսյանի հրաժարականից անցել է մեկ տարի: Այսօր գրեթե բոլոր լրատվական հոսքերում անդրադառնում են օրվա այդ իրադարձություններին, փորձեր են արվում մեկ տարվա հեռվից հասկանալ և գնահետել կատարվածի պատմականությունը:

Ինչպե՞ս կդասավորվեր Հայաստանի ճակատագիրը, եթե չլիներ 2018 թվականի ապրիլի հեղափոխությունը և իշխանափոխությունը: Հեղափոխությունն օգնե՞ց խուսափել այնպիսի ցնցումներից, որոնք կարող էին ճակատագրական լինել Հայաստանի համար:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը, հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը և հանրային հարաբերությունների մասնագետ Արամազդ Ղալամքարյանը:

Ինչո՞ւ 2018թ. ապրիլը դարձավ թավշյա հեղափոխության համար նպաստավոր: Ի պատասխան այս հարցի՝ Գ. Աբրահամյանը նկատեց, որ երբևէ չէր եղել իրավիճակ, երբ որևէ իշխող ղեկավար հավակներ երրորդ անգամ երկրի բարձրագույն պաշտոնը զբաղեցնել, այսինքն՝ ընտրվում էր բացարձակ ոչ ժողովրդավարական ճանապարհ. «Մինչ այդ եթե կային իմիտացիոն ժողովրդավարական տարրեր, սա արդեն հստակ ուղերձ էր, որ այլևս Հայաստանը չի լինելու ժողովրդավարական երկիր: Սա արժեքային հարց էր, և դա էր պատճառը, որ այն այդպիսի բուռն արձագանք և ժողովրդականություն ունեցավ»: Հ. Տեր-Աբրահամյանը հավելեց, որ թավշյա հեղափոխության առիթն իսկապես այն էր, որ ժողովուրդը չհանդուրժեց Ս. Սարգսյանի երրորդ ժամկետի կառավարումը:

Ա.Ղալամքարյանի դիտարկմամբ՝ թավշյա հեղափոխության իրականացմանը նպաստեցին նաև նոր՝ ապաքաղաքական սերնդի հայտնվելը դաշտում և սոցցանցերում կիրառվող մեթոդները, որոնք հնարավորություն տվեցին ցանցային պայքար մղել: Գ. Աբրահամյանն ընդգծեց, որ ուղիղ եթերը կանխեց բռնի ուժի կիրառումը:

Քննարկման մասնակիցների դիտարկմամբ՝ ապրիլյան պատերազմից հետո, ի դեմս Ս. Սարգսյանի, ժողովուրդը մերժեց ամբողջ համակարգը: Հ. Տեր Աբրահամյանի կարծիքով՝ 2016թ. Հայաստանում արմատապես ինչ-որ բան փոխվեց: Նրա խոսքով՝ ժողովուրդը միշտ ընդդիմադիր է եղել, բայց ցույց տվեց իր ազգային հավատարմությունը պետությանը, և նախորդ իշխանությունը եզակի շանս ուներ, բայց պահը բաց թողեց. 2016թ ապրիլյան պատերազմից հետո ժողովրդական ոգևորությունը չվերածեց նոր որակի:

Գ. Աբրահամյանի կարծիքով՝ ապրիլյան պատերազմից հետո մարդիկ հասկացան, որ կոռուպցիան կյանք արժեցող երևույթ է և դուրս եկան նաև կոռուպցիայի դեմ պայքարի:

Տեր- Աբրահամյանը հավելեց նաև, որ Ս. Սարգսյանի կողմից Մարտի 1-ի հիշատակումը հասարակության մեծ մասը ընկալեց որպես սպառնալիք, և դա նույնպես մեծ ազդեցություն ունեցավ հասարակության վրա և կայծ հանդիսացավ հեղափոխության համար:

Ա. Ղալամքարյանի դիտարկմամբ՝ Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումը պահանջված էր. «Մոտենում էր ապրիլի 24-ը, և կարող էին անցանկալի զարգացումեր լինել: Ս. Սարգսյանը զգում էր, որ համաժողովրդական էներգիան կարող էր դուրս գալ վերահսկողությունից: Երկխոսության կարիք կար. գուցե դա փորձ էր երկարաձգելու իշխանությունը, բայց շանտաժային տարբերակը չանցավ»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում