Tuesday, 14 07 2026
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով

Բրունեյում խոստացել են քարկոծման միջոցով հազվադեպ պատժել գեյերին

Բրունեյի իշխանությունները դիմել են Եվրախորհրդարան ամուսնական դավաճանության և նույնասեռ սեքսի համար քարկոծման միջոցով մահապատժի ենթարկելու հարցով և խոստացել, որ նման դատավճիռ հազվադեպ կկիրառվի, քանի որ որպես վկա պետք է հանդես գան «բարձր բարոյականությամբ և բարեպաշտությամբ առնվազն երկու մարդ», հաղորդում է The Guardian-ը:

Խոսելով մարմնական պատիժների մասին, պետության ներկայացուցիչները նշել են, որ դրանք կկիրառվեն միայն նույն սեռի անձանց կողմից, ինչ սեռի դատապարտյալներ են: «Հանցագործը պետք է հագնված լինի, հարվածի ուժը լինի չափավոր և մաշկի պատռվածքներ ու ոսկորների ջարդվածքներ չառաջացնի, ինչպես նաև չպետք է դիպչի դեմքին, գլխին, որովայնին և կրծքավանդակին»,- ասված է հայտարարության մեջ:

Բրունեյի իշխանությունները ԵՄ-ին կոչ են արել «հարգել և հասկանալ» երկրի՝ իր ավանդական արժեքները պահպանելու ձգտումը:

Շարիաթի նոր օրենքների ուժի մեջ մտնելու մասին, որոնք նաև գողության համար աջ ձեռքի անդամահատում են նախատեսում, սուլթան Հասանալ Բոլկիահը հայտարարել է ապրիլի 3-ին: Եվրոպական պառլամենտի կողմից ընդունված բանաձևը դատապարտել է Շարիաթի քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելը և կոչ է արել Բրունեյի իշխանություններին անմիջապես չեղարկել այն: Օրենսդիրները կոչ են արել ԵՄ-ին դիտարկել ակտիվների սառեցման և Հարավարևելյան Ասիայի երկիր մուտքի վիզաների տրամադրման արգելքի հարցը, ինչպես նաև Բրունեյի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող ինը հյուրանոցները ներառել սև ցուցակում: Բրունեյում գտնում են, որ բողոքի պատճառը նոր օրենքների վերաբերյալ սխալ պատկերացումն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում