Friday, 17 07 2026
Իրանա-ամերիկյան «գործարքի» ձախողումը նվեր է Ռուսաստանին
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին
9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր
Մեկ օրում՝ -80.2-ից մինչև +49.5 աստիճան
Ծաղկաձոր համայնքում գործող սպորտային ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար

Կոնստանտին Օրբելյանը թատրոնը «մաքրել է գումար գողացողներից»

Տարիներ առաջ օպերայի թատրոնին կից ստեղծվեց «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամը», որի նպատակներից մեկը Օպերային թատրոնի գույքը թարմացնելն ու փորձասենյակները նորոգելն էր։ Առաջին հայացքից բարի նպատակով ստեղծված կառույցը, սակայն, դարձավ խոշոր «չարաշահումների դարբնոց»։ Տարբեր կառույցներից հիմնադրամի ստացած գումարներն այդպես էլ չծառայեցին իրենց նպատակին, եւ հիմա Օպերայի աշխատակիցները մտավախություն ունեն, որ առերեւույթ զեղծարարություններին մասնակցություն ունեցած անձը կարող է դառնալ Օպերայի տնօրեն։

Ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմեցին աշխատակիցները՝ չարաշահումները բացահայտվել են Կոնստանտին Օրբելյանի՝ թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակվելուց հետո։ Պարզվել է, որ հիմնադրամի կասկածահարույց գործունեությանն առնչություն են ունեցել նաեւ Օպերայի որոշ աշխատակիցներ, որոնք ազատվել են աշխատանքից։  Նրանցից մեկին ավելի վաղ անդրադարձել ենք, խոսքը վերաբերում է իրավաբանական վարչության արդեն նախկին պետին։ Սակայն մեր զրուցակիցների փոխանցմամբ դրանցից անմասն չի եղել նաեւ հիմնադրամի տնօրեն Շմավոն Գրիգորյանը, ում անունը շրջանառվում էր  որպես Օպերայի տնօրենի պաշտոնին հավակնորդ։

Ահա որտեղից է առաջացել  թատրոնի արտիստների մտավախությունը։ Նրանք պնդում են,  որ մի խումբ նախկին «ավազակներ» միացել են իրար և հեղափոխականի ձեռքով ուզում են ներխուժել ու հանել մի մարդու, որ դեռևս հեղափոխությունից  առաջ էր  հեղափոխություն արել թատրոնում եւ այն «մաքրել գումար գողացողներից»։

Վերադառնանք հիմնադրամին, որի ծավալած գործունեության պատմությունն ունի խոր արմատներ։ Թատրոնի աշխատակիցների խոսքով տարիներ առաջ, երբ թատրոնի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Հրաչ Գրիգորյանը «Կլուբնիկ» մականվամբ, նրա որդին՝ Շմավոն Գրիգորյանը և նախկին  գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը թատրոնում լիակատար իշխանություն ստացան։ Վերջինս էլ հենց համարվում է  «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և թատրոնի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամ»-ի հիմնադիրը։ Հիմնադրամի մեկամսյա գործունեւթյունից հետո թատրոնում աշխատավարձի բարձրացման խնդիր առաջացավ և այդ ժամանակ պարզվեց, որ «ՎիվասելՄՏՍ»-ը թատրոնին տրամադրում է 40մլն դրամ, որը նպատակաուղղված էր աշխատավարձերի բարձրացմանը։ Աշխատակազմը, սակայն, այս ամենին  անտեղյակ էր։ Երբ այս հարցով թատրոն է հրավիրվում մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, Կարեն Դուրգարյանի հորդորներով խնդրին «ցիվիլ» լուծում է տրվում։ Ժողովի ժամանակ որոշվում է  հովանավորչական գումարները թատրոնին տրամադրել հիմնադրամի միջոցով։ Թատրոնում կատարված այս իրադարձություններին քաջատեղյակ աշխատակիցների վստահեցմամբ 40մլն դրամը, ինչպես նաև հետագայում այլ գումարներ բաժանվեցին միայն մի քանի հոգու միջև, իսկ թատրոնի բարելավման համար՝ ոչինչ։ Նրանց խոսքով  Հրաչ Գրիգորյանը ընդամենը 3 օրվա ժամանակավոր պաշտոնակատար էր, բայց արդեն պայմանագրեր էր կնքում տղայի հետ։ Հոր և որդու գործարքներից մեկն էլ թատրոնի դահլիճն անհատույց լիբանանցի դարբուկանվագողին տրամադրելն էր։ Նրանք անգամ որոշել էին թատրոնում ֆիլմ-օպերաներ ցուցադրել էկրանին։ Այսինքն ամեն կերպ փորձում էին գումար վաստակել, սակայն հարցի շուրջ բարձրացած մեծ աղմուկը կասեցրեց նրանց այդ ծրագիրը։

Հիմնադրամի տարեկան հաշվետվություններում նշված են թատրոնի վերանորոգման համար ծախսված խոշոր չափի գումարներ, սակայն թատրոնի անձնակազմը ոչ միայն հերքում է դա, այլև նշում, որ անգամ հիմնադրամի գրասենյակի վերանորոգումը իրականացվել է թատրոնի գումարներով։ Մեր զրուցակցի հավաստմամբ՝  վերանորգում իրականացվել է 2017 թվականին, այն էլ միայն 2-րդ հարկի միջանցքը, որի համար թատրոնը հատկացրել է   5.400000 դրամ»։

Ի դեպ, խախտումները բազմաթիվ են եղել հենց թատրոնում, որի անմեղ վկայություններից է նաեւ 2017 թվականի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Անտոնյանի ինքն իր հետ կնքած պայմանագիրը, որի համաձայն թատրոնը իրեն պետք է յուրաքանչյուր ամիս տրամադրեր 100 լիտր բենզին՝ ավտոմեքենան ծառայողական նպատակներով գործածելու համար։

Կշարունակենք անդրադառնալ տարիների ընթացքում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կամ նրա անունից իրականացված չարաշահումներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում