Ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին է դիմել Մասիս քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Սամվել Սաֆարյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 10։00-ի սահմաններում Մասիս քաղաքի «Սուրբ Գևորգ» եկեղեցու բակում Մասիս քաղաքի 3-րդ փողոցի բնակիչ Էդվին Ղուկասյանը հարձակվել է իր վրա, քաշքշել, իր հասցեին հնչեցրել հայհոյանքներ, ապա մի քանի անգամ բռունցքով հարվածներ հասցրել իր գլխին և դեմքին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Ս. Սաֆարյանը ոստիկաններին հայտնել է, որ իրեն պատճառվել է ֆիզիկական ցավ։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ս. Սաֆարյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը «Սուրբ Գևորգ» եկեղեցու հոգևոր հովիվն է։ Մասիսի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Է. Ղուկասյանին հայտնաբերելու ուղղությամբ։








































