Լոնդոնի «Արսենալ»-ի պաշտպան Գաել Կլիշին դարձավ «Մանչեսթեր Սիթի»-ի այս ամռան առաջին ձեռքբերումը:
Ֆրանսիացին բուժզննման ենթարկվեց ու համալրեց «Քաղաքաբնակներ»-ի շարքերը:
«Ես շատ ուրախ եմ, որ խաղալու եմ նման մեծ ակումբում: Հուսով եմ, որ օգտակար կլինեմ նոր ակումբիս»,- Կլիշիի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Սիթի»-ի պաշտոնական կայքը:
Գաելը Պրեմիեի լիգայում հանդես է գալիս 2003 թվականից և «Արսենալ»-ի կազմում մասնակցել է 264 հանդիպման: Նա «Արսենալ»-ի վերջին ֆուտբոլիստն էր, ով 2003/04 մրցաշրջանում նվաճել էր երկրի չեմպիոնի տիտղոսը: Բացի այդ Կլիշին 45 հանդիպում է անցկացրել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, ինչը շատ է կարևորում «Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին:








































