Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

«Մարդկանց պատմությունը պատերազմի և խաղաղության ժամանակ» ֆիլմի ցուցադրություն՝ Վիլնյուսում

Փետրվարի 26-ին Լիտվայի Կինեմատոգրաֆիստների միության և Հայաստանի դեսպանության կազմակերպմամբ Վիլնյուսում ներկայացվեց ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանի «Մարդկանց պատմությունը պատերազմի և խաղաղության ժամանակ» վավերագրական ֆիլմը:

Միջոցառմանը, որին ներկա են Լիտվայի Սեյմասի, տարբեր գերատեսչությունների, հայտնի լրագրողներ, հասարակական գործիչներ, պատմաբաններ, զինվորականներ և հայ համայնքի անդամներ, բացման խոսքով ելույթ ունեցավ Լիտվայի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, հայտնի ռեժիսոր Գիտիս Լուկշասը, ով նշեց, որ ֆիլմը հոգեհարազատ է լիտվացիներին, անկեղծ է ու անհրաժեշտ և որևէ կերպ չի կարող որակվել որպես միակողմանի պաշտոնական քարոզչություն:

Իր խոսքում Լիտվայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանը, մասնավորապես, ասել է. «Յուրաքանչյուր հասարակության, ժողովրդի և պետության առջև պարբերաբար ծառանում է պատերազմի և խաղաղության միջև ցավագին ընտրության հարցը: Մեր սերունդը ստիպված եղավ անցնել պատերազմով` փխրուն խաղաղություն ձեռքբերելու համար»: Հայաստանի դեսպանը նշեց, որ ֆիլմի ցուցադրման օրը համընկնում է Սումգայիթյան ջարդերի 26-րդ տարելիցի հետ, որով Ադրբեջանը փաստորեն նախընտրեց խնդիրները լուծել հայատյացության և պատերազմի լեզվով: Դեսպան Այվազյանն ընդգծեց, որ ԽՍՀՄ-ում այն ժամանակ տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների պայմաններում Բալթյան ժողովուրդները հստակորեն սատարել էին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Հիշեցնելով, որ մեկ տարի առաջ նույն օրը Լիտվայի Սեյմասում ստեղծվեց Արցախի Հանրապետության հետ բարեկամության խումբ և կարևորելով Սեյմասի անդամների սկզբունքայնությունը և հավատարմությունը այն արժեքներին, որոնք միասնական էին դարձրել լիտվացի և հայ ժողովուրդներին մեր պետականության վերականգման ճանապարհին՝ Հայաստանի դեսպանը խմբի նախագահ Դալիա Կուոդիտեին հանձնեց այդ կապակցությամբ ԼՂՀ ԱԺ Նախագահ Աշոտ Ղուլյանի շնորհավորական ուղերձը: Ֆիլմի ցուցադրումից հետո ելույթ ունեցավ Վիլնյուս ժամանած ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանը, որը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում