Friday, 10 07 2026
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ

Մեկ էլ տեսար

Ուկրաինայի հարցում Արևմուտքի և Ռուսաստանի միջև դիմակայությունը ծավալվում է բավական արագ: Դրա պատճառը Ղրիմն է, որտեղ Մոսկվան ակնհայտորեն անցել է սադրիչ գործողությունների: Իրավիճակն այստեղ բավական նուրբ է:

Խնդիրն այն է, որ 1994 թվականին ստորագրվել է համաձայնագիր՝ չորս երկրների ղեկավարների ձեռքով՝ Ուկրաինա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ և Ռուսաստան, որով Ուկրաինան հրաժարվում է միջուկային զենքի տարածումից, իսկ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը հանդիսանում են Ուկրաինայի անվտանգության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջության երաշխավոր: Այլ կերպ ասած` Ուկրաինան հրաժարվում է միջուկային տերություն լինելու կարգավիճակից, փոխարենը միջազգային երաշխիքներ ստանում անվտանգության վերաբերյալ: Եվ այժմ ստեղծվում է շատ հետաքրքրական իրավիճակ:

Ռուսաստանը մի կողմից պարտավոր է ապահովել Ուկրաինայի տարածքային ամբողջությունն ու անվտանգությունը, մյուս կողմից` Ղրիմում սկսված անջատողական պայքարն ակնհայտորեն չի կարող ծավալվել առանց ՌԴ նյութական և ռազմական աջակցության: Դա էլ իր հերթին հարց է առաջացնում, թե անկախության, անվտանգության և տարածքային ամբողջության իրենց պարտավորություններն ինչպես են իրացնելու Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը:

ՆԱՏՕ-ն նախօրեին հայտարարություն է տարածել, որով իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջությանն ու անկախությանը: Բայց արդյո՞ք այդ աջակցությունը լինելու է այնպիսին, ինչպիսին Վրաստանի դեպքում, երբ Սաակաշվիլին ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո հայտարարեց, թե արևմտյան դաշնակիցները փաստացի լքեցին իրենց, թողեցին մենակ: Իհարկե, հասկանալի է, որ արևմտյան դաշնակիցներն էին, որ կանխեցին Թբիլիսիի ռուսական օկուպացիան, բայց փաստ է նաև, որ նրանց թողտվությամբ ՌԴ-ն ռազմական կնիքով ամրապնդեց Աբխազիայի և Օսիայի անջատվածությունը Վրաստանից: Ուկրաինայում նո՞ւյնն է լինելու, թե՞ ոչ:

Քիչ հավանական է, որ լինի նույնը, քանի որ Ղրիմն իր աշխարհաքաղաքական նշանակությամբ անհամեմատելի է Աբխազիայի և Օսիայի հետ: Բացի այդ, Աբխազիայում և Օսիայում խնդիրը արդեն լինելու էր այդ տարածքները Վրաստանի համար նորից հետ գրավելը, որովհետև այդ տարածքները փաստացի արդեն իսկ լիովին ռուսական էին: Ղրիմի դեպքում հետ գրավելու խնդիր չկա, խնդիր կա պահել և թույլ չտալ այն, ինչ ժամանակին թույլ էր տրվել վրաց-աբխազական և վրաց-օսական հակամարտությունների դեպքում՝ մինչև 2008-ի պատերազմը: Բացի այդ, ամենաառանցքայինը Ուկրաինայի պարագայում հենց այն պայմանագիրն է, որ ստորագրված է, և որը Մեծ Բրիտանիային ու ԱՄՆ-ին փաստացի իրավական հիմք է տալիս Ուկրաինային աջակցություն ցուցաբերել տարածքային ամբողջությունը և անվտանգությունը պահելու հարցում:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ անջատողականներն անցել են գործի, և ժամանակն է կոնսոլիդացված ու ճիշտ պատասխանի: Կվերածվի՞ Ղրիմը զինված բախման տարածքի, թե՞ այդուհանդերձ Ռուսաստանը զերծ կմնա բառիս բուն իմաստով հոգեմաշ բախման մեջ ներքաշվելու անմտությունից: Հավանական է, որ Մոսկվան կբավարարվի բռունցք թափ տալով, ցուցադրական զորաշարժի տեսքով: Կրեմլը չի կարող չգիտակցել զինված բախման անհեռանկարությունն իր համար և առավել կնախընտրի պարզապես խնդիրն օգտագործել քաղաքական հակադրության տեսքով, որը մի կողմից նոր հումք կհանդիսանա սեփական հանրությանը ուռա-հայրենասիրական, «ազգային-ազատագրական» քարոզչությամբ կերակրելու համար,- օլիմպիադայի հումքը մի օր կսպառվի,- և միևնույն ժամանակ ՌԴ-ն հավանաբար ակնկալում է այդ քաղաքական թեժ հակադրության միջոցով դուրս գալ միջազգային կարևորության մի ասպարեզ, որը թույլ կտա կանխել ՌԴ մեկուսացման գործընթացը:

Արևմուտքի և Ռուսաստանի միջև դիմակայության այդ նոր փուլը կարող է մարտահրավեր լինել նաև Հայաստանի համար: Բանն այն է, որ դիմակայության ընթացքում ՌԴ-ին հարկ է լինելու «մոբիլիզացնել» այն պետություններին, որոնց հանդեպ ունի քաղաքական գերազդեցություն և որոնց միջոցով փորձելու է այսպես ասած միջազգային աջակցության տպավորություն թողնել: Այդ հարցում ՀՀ-ն առաջին թեկնածուներից մեկն է, եթե ոչ առաջինը: Աբխազիայի և Օսիայի պարագայում ՀՀ-ին հաջողվեց զերծ մնալ դրանից: Միևնույն ժամանակ հարցական է, թե արդյո՞ք ՌԴ-ն ՀՀ-ին պնդել է Աբխազիայի և Օսիայի ճանաչում: Միևնույն ժամանակ այդ իմաստով հատկանշական է մի շատ հետաքրքրական դրվագ, երբ ռուս-վրացական այդ պատերազմից հետո Կրեմլը Սերժ Սարգսյանին ՌԴ նախագահի ձիարշավի գավաթի խաղարկությանը ձիարշավարանում մենակ էր թողել Աբխազիայի և Օսիայի ղեկավարների հետ: Այդ միջոցառմանը Սարգսյանից բացի, չէր ժամանել որևէ այլ ԱՊՀ ղեկավար, իսկ Մեդվեդևն էլ չէր ժամանել ձիարշավարան:

Ղրիմի հարցում ՌԴ շահագրգռությունը, բնականաբար, շատ ավելին է և այստեղ չի բացառվում, որ «արբանյակներին» ներկայացվող պահանջները լինեն շատ ավելի խիստ: Կարո՞ղ է արդյոք ՀՀ ներկայիս իշխանությունը դիմագրավել դրանց և առաջնորդվել բացառապես սեփական շահով: Խնդիրն այս դեպքում Ուկրաինայի հանդեպ վերաբերմունքը չէ, թեև ինքնին դա շատ կարևոր է հետագայում Ուկրաինայի նոր իշխանության հետ հարաբերություն կառուցելու և մինչ այդ եղած հարաբերությունը որակապես այլ մակարդակի և բնույթի բերելու համար: Խնդիրն այստեղ նաև աշխահաքաղաքական գործընթացի տրամաբանությունն է, որտեղ ՀՀ-ն առանց այդ էլ հայտնվել է ռուսական մեկուսացման ուղեծրում: Ներկայումս կա դրանից գոնե մասնակի դուրս գալու հնարավորություն, ու թեև ՀՀ ներկայիս իշխանությունը միանգամայն պարզորոշ դրսևորել է իր անհամարժեքությունը այդօրինակ գործընթացներին, այդուհանդերձ՝ մեկ էլ տեսար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում