Tuesday, 21 07 2026
23:40
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին
19:10
Համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս վերջապես հաղթահարել հակամարտությունը․ Մերց
Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Բաքուն պատրաստ է ավելացնել բնական գազի մատակարարման ծավալները դեպի Գերմանիա․ Ալիև
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ
18:30
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին
18:10
Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել
Բեռլինը Երևանի և Բաքվի հետ հարաբերությունների քաղաքական բաղադրիչը հավասարակշռեց
Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո

Արդարադատության նախարարն ընդունել է հակակոռուպցիոն ոլորտի միջազգային փորձագետների

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ապրիլի 16-ին ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հակակոռուպցիոն փորձագետներ Անգա Թիմիլսինային, Աիդա Արությունովային և Համաշխարհային բանկի գողացված ակտիվների վերականգնման նախաձեռնության համակարգողի տեղակալ Շերվին Մաջլեսիին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փորձագետները Հայաստան են ժամանել՝ մասնակցելու ապրիլի 17-ին մեկնարկող «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը` միջազգային փորձի ներքո»  կառավարություն-քաղաքացիական հասարակություն փորձագիտական միջազգային երկօրյա համաժողովին: Այն կազմակերպվում է ՀՀ արդարադատության նախարարության, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ու Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի հետ համագործակցությամբ։

Հանդիպմանը մասնակցել են նաև արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը,  Հայաստանում ՄԱԶԾ, կառավարման և IBM բաժնի ղեկավար Ալլա Բակունցը, Հայաստանում ՄԱԶԾ քաղաքականության գծով խորհրդական Դավիթ Հարությունյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, այլք:

Կարեն Զադոյանը շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարարին հակակոռուպցիոն միջազգային համաժողովից առաջ փորձագիտական խմբի հետ հանդիպելու համար և նշել, որ Իրավաբանների հայկական ասոցիացիան և ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան անելու են առավելագույնը համերաշխության, համագործակցության վրա հիմնված Հակակաոռուպցիոն նոր ռազմավարություն ունենալու համար:

Նախարար Զեյնալյանը նշել է, որ Կառավարությունը վճռական է՝ նյութականացնելու հեղափոխությամբ ձերքբերված ոչ նյութական արժեքը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համաժողովում քննարկվելիք թեմաներին, մասնավորապես՝ Հակակոռուպցիոն անկախ մարմնի տեսակին, ապօրինի ճանապարհով ձեռքբերված ակտիվների վերադարձման ինստիտուտի ներդրման միջազգային փորձին, հակակոռուպցիոն կրթությանը և այլ հարցերի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում