Monday, 20 07 2026
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել

«Ինձ կարող են քարկոծել ու ասել՝ ծախված Մարգարիտ Եսայանը դեմ է հանձնաժողով ստեղծելուն»

Ազգային ժողովում փետրվարի 27-ին Մարտի 1-ի հարցերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ առաջարկի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտա Եսայանը խոսքն ուղղեց պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանին (որը նշել էր՝ Լևոն Զուրաբյանը պահանջեց հարգել Ուկրաինայի զոհերի հիշատակը, իսկ մյուսներն ասել էին՝ բերկուտն էլ մարդ է: Զուրաբյանի խոսքին արձագանքողը ԱԺ նիստում եղել է հենց Մարգարիտ Եսայանը). «Զուրաբյանի առաջարկից հետո ես խոսել եմ ոչ թե բերկուտի, այլ Սիրիայի զոհերի մասին, սա ուղղակի՝ ի գիտություն»:

Նա հիշեց հնդկական մի ասացվածք. հնդիկ առաջնորդներից մեկն իր մոտ եկած մարդուն ասում է՝ կարևոր չէ, դու ով ես, որտեղից ես եկել, ինձ համար կարևոր է, որ դու քո ոտքերով ինձ հետ միասին կանգնես կրակի վրա ու դիմակայես՝ հաստատ իմանալով՝ որքան երկար դիմակայես, այնքան ավելի լավ է լինելու քո երեխաների, քո ցեղի համար, ապա ուղիղ համեմատականներ տարավ ներկա վիճակի հետ:

«Հիմա ինձ համար կարևոր չէ՝ այստեղ նստածներն ինչ նպատակով, ինչ շահ հետապնդելով և ինչի են խոսում, ինձ համար՝ որպես ՀՀ քաղաքացի, մայր, նախկին լրագրող, տատիկ ու քաղաքական գործիչ, կարևոր է՝ այս դահլիճում նստածներից յուրաքանչյուրը պատրաստ են միասին կանգնել կրակի վրա, այրվել, որ այս երկիրը, մեր երկիրը ի վերջո դառնա այն երկիրը, որի նույնքան տուժողներն ու սիրողները նույն ձգտումներն ունեն, և նրանք, նաև Նիկոլը՝ նույն սիրով ու համակցությամբ լինեն»,- ասաց նա՝ հավելելով, որ կցանկանար՝ իր կողմից շատ սիրված Նիկոլ Փաշինյանն ասեր՝ մի քիչ էլ ինքն է մեղավոր, կամ գուցե շատ, կամ էլ հենց ինքը՝ Եսայանը, խոսելով մեղավորների մասին, ասեր, որ մի քիչ էլ ինքն է մեղավոր, կամ գուցե շատ:

Պատգամավորի համոզմամբ՝ երբ այս տրամաբանությամբ ապրեն, այս երկիրը, որ անտեր չէ, ավելի լավը կլինի: «Առաջինը ես եմ պահանջատեր, որ Մարտի 1-ի բոլոր մեղավորները պատժվեն՝ անկախ նրանից՝ իմ սիրելին են, թե ոչ: Ժամանակին եղել է այս դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով, և հիմա ես դեմ եմ, որ կրկին ստեղծվի, թեկուզև հասկանում եմ ընդդիմադիր պատգամավորների մտահոգությունը, պատասխանատվությունը, որ ունեն զոհերի հարազատների հանդեպ:

Ինձ կարող են քարկոծել ու ասել, որ ծախված Մարգարիտ Եսայանը դեմ է հանձնաժողով ստեղծելուն: Ես գիտեմ մեր խմբակցության, իմ քաղաքական թիմի որոշումը, բայց ես ունեմ այնքան տղամարդկություն՝ կանգնել, ասել, որ կողմ եմ, բայց չեմ ասի, որովհետև կողմ չեմ այդ հանձնաժողովին. եթե իմ թիմն ասեր, որ կողմ է, ես պիտի ասեի, որ դեմ եմ»,- ասաց նա՝ առաջարկելով դիմել կառավարությանը՝ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ ու բացատրել՝ ինչու մինչև հիմա չեն փոխհատուցել զոհերի հարազատներին:

Եսայանի խոսքով՝ ընդհանրպես ընդդիմություն լինելը լավ բան է, երբ թուրդ աջ ու ձախ կարող ես շրմփացնել, բայց գալիս են բազմաթիվ հարցականներ: Հիմա, պատգամավորի խոսքով, իշխանությունն ավելի պատասխանատու է իրեն զգում: «Հիմա որոշ լրատվամիջոցներ կգրեն, որ Մարգարիտա Եսայանը հանրապետականի բեռը վերցրել է իր ուսերին, բայց ես իմ բեռն եմ տանում: Ինչ վերաբերում է Ալիկ Արզումանյանի ասածին, թե՝ Եսայանը ոչ այս կողմ է, ոչ այն կողմ… Եկեք, իմ վրայով անցեք, ես պատրաստ եմ, բայց մնացեք սրտացավ ու բարեգութ, այս խոսքերն էլ մի՛ համարեք ճղճղան խոսքեր:

Ես հորդորում եմ՝ եկեք բզիկ-բզիկ չանենք այս ողբերգությունը. սա մեր պետության ողբերգությունն է»,- ասաց նա:

Խոսելով մարտի 1-ին կայանալիք հանրահավաքի մասին՝ Եսայանը նշեց, որ սիրով կգնա այդ հանրահավաքին, առանց ցուցամոլության և դեմագոգիայի, բայց կցանկանար՝ մարդիկ, որ հավաքվում են այնտեղ, հավաքվեն ոչ թե ընդդեմ, այլ հանուն, այդ դեպքում «դուխով» իշխանություն կունենանք, երբ որ բոլորս իրար սիրենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում