Այսօր՝ ապրիլի 16-ին, Ազգային ժողովը սկսել է 7-րդ գումարման երկրորդ նստաշրջանի աշխատանքները:
Այժմ քննարկվում է Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում լրացում կատարելու մասին հարցը, որը մերժվել է կառավարության և գլխադասային հանձնաժողովի կողմից:
Նախաձեռնությունը ներկայացրեց ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը և նշեց վիճակագրական տվյալներ զոհված զինծառայողների թվի վերաբերյալ: «Նախաձեռնությունը կրում է բացառապես կանխարգելող միտում»,- հավելեց նա:
Ի պատասխան՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանն ասաց. «Մեր զինծառայողների զոհվելու պատճառները ուսուցման ժամկետները չեն»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































