Saturday, 04 05 2024
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում
16:45
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 83,97 դոլար
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
Տավուշից քայլերթ է մեկնարկել դեպի Երևան
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը
14:15
Լեհաստանում Հիտլերի երբեմնի գլխավոր շտաբի տարածքում հինգ կմախք է հայտնաբերվել
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Բաքվում ԱՄՆ դեսպանը կայցելի՞ Շուշի
12:45
Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը
Վոլոդինը վիրավորական արտահայտություններ է արել Բայդենի և Զելենսկիի հասցեին
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների դիեր
11:45
Նավթի գները նվազել են. 03-05-24
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ

Բարդ որոշումներ, որ սպասում են Հայաստանին ու Եվրոպային

ԵԽԽՎ-ում Հայաստանի վարչապետի ելույթը խորհրդանշանակորեն զուգադիպեց Բրեքսիտի հարցում Եվրամիության և Մեծ Բրիտանիայի փոխհամաձայնությանը, որ կայացավ տևական քննարկումների արդյունքում: Դրանով Մեծ Բրիտանիան ստացավ վեց ամիս ժամանակ Բրեքսիտի հարցում կողմնորոշվելու համար: Մեծ հաշվով, այս հարցը, իհարկե, ընդհանրապես Եվրամիության ապագայի հարցն է, դրա նշանակալի դրվագներից մեկը, ինչը, սակայն, ամենևին միակը չէ: Եվրամիությունը շատ վաղուց է կանգնած լրջագույն տրանսֆորմացիաների հրամայականի առաջ և այստեղ ակնառու է, որ Բրյուսելն ու եվրոպական մյուս մայրաքաղաքները առաջիկա տարիներին դեռ շատ են կանգնելու հիմնարար քաղաքական որոշումների կամ լուծումների անհրաժեշտության առաջ:

Ինչով է այդ ամենը խորհրդանշական Հայաստանի վարչապետի ելույթի զուգորդման պարագայում: Նրանով, որ Հայաստանն էլ գտնվում է քաղաքական տրանսֆորմացիայի պատմական շրջափուլում, որը թավշյա հեղափոխությամբ ոչ միայն չի ավարտվել, այլ նոր է միայն մեկնարկել: Ըստ այդմ՝ խոսելով Հայաստան-Եվրոպա հարաբերության մասին, պետք է արձանագրել, որ մենք պետք է ելնենք այդ հարաբերության հիմնարար տրանսֆորմացիայի անխուսափելիությունից: Հարաբերությունը ոչ միայն չի կարող նույնը մնալ, այլ օրակարգում պետք է աստիճանաբար առաջ գա ընդհանրապես ռազմավարական հեռանկարի հանգամանքը՝ 10, 20, 30 տարվա կտրվածքով: Եթե Հայաստան-Եվրամիություն հարաբերությունը օրակարգում չչափվի ռազմավարական խորքից, ապա այդ հարաբերությունը խիստ անկենսունակ է լինելու աշխարհակարգի լայն վերափոխման ներկայիս համաշխարհային շրջափուլում և դրանում առկա բազմաթիվ այլ վեկտորներում:

Այդ իմաստով, վարչապետի ելույթի ֆոնին առկա է Հայաստանի համար դիտարկման մի կարևոր ուղղություն, որը մնում է բաց, համենայնդեպս մինչև այժմ: Ելույթը գերազանցապես դիտարկվում ու գնահատվում է եվրոպական ուղղությամբ Հայաստանի իշխանության մեսիջների, արտաքին հարցերի շրջանակում: Մինչդեռ, ԵԽԽՎ-ում ելույթը առիթ պետք է լինի քննական հայացք գցել ընդհանրապես Հայաստանի ներքին կյանքում եվրոպական ուղղության շուրջ դիսկուրսի վրա: Ի վերջո, դարձյալ խորհրդանշական է այն, որ ԵԽԽՎ-ում, օրինակ, պետությունների պատվիրակությունները կազմվում են խորհրդարանական ամբողջ սպեկտրով: Այսինքն՝ այստեղ լոկ պետական, իշխանական քաղաքականություն չէ, որ արտացոլվում է, այլ քաղաքական սպեկտրն ամբողջությամբ: Ահա այդ տեսանկյունից, Նիկոլ Փաշինյանի ելույթը առիթ է հայացք գցել այդ սպեկտրին, կամ խոսել այդ սպեկտրում եվրոպական քաղաքականության շուրջ դիսկուրսի վիճակի մասին:

Պետք է արձանագրել, որ հետհեղափոխական շրջանում այդ քաղաքականությունը Հայաստանի ներքաղաքական կյանքում դուրս է մնացել հիմնական շրջանակից գրեթե ամբողջությամբ: Եվրոպական ուղղությունը Հայաստանի ներքաղաքական կյանքում քննարկման և առավել ևս քաղաքական բանավեճի առարկա չէ, զուրկ է գաղափարական, նախաձեռնողական մրցակցությունից, սահմանափակվում է առավելապես արարողակարգային առնչություններով: Նույնն էր գործնականում նաև նախկին իշխող համակարգի պայմաններում, սակայն այդ հանգամանքը հասկանալիորեն բացատրվում էր նրանով՝ չէր արդարացվում, չէր կարող արդարացվել, բայց բացատրվել կարող էր նրանով, որ մեծ հաշվով ամբողջատիրական համակարգում քաղաքական մրցակցության մեխանիզմների բացակայությունը անիմաստ էր դարձրել նաև բովանդակային մրցակցությունը, զրկել սուբյեկտներին դրա շարժառիթից:

Ըստ այդմ, խնդրի առավելապես դեկլարատիվությունը դառնում էր հասկանալի: Նոր իրավիճակում դա հասկանալի կամ բացատրելի լինել չի կարող: Ըստ այդմ, եվրոպական ուղղությամբ առարկայական ասելիք ունի ոչ միայն իշխանությունը, այլ ընդդիմությունն ու հանրությունն ընդհանրապես:

Իհարկե, մինչ այդ ընդհանրապես պետք է պատասխանել հարցին՝ Հայաստանի ներքին քաղաքական կյանքում այդ ուղղությունն իբրև թեմա մի կողմից լեգիտիմ, մյուս կողմից համարժե՞ք է ներկայիս պատմական ժամանակահատվածի համար: Մենք կարծում ենք, որ ոչ միայն համարժեք է և լեգիտիմ, այլ գործնականում անհրաժեշտ է, որովհետև այն կարող է Հայաստանի համար բացել եվրոպական լայն տրանսֆորմացիաներում շոշափելի որոշակիությամբ դերի ապահովման: Ինչ տեսքով դա կլինի, ինչ ձևաչափով, դա արդեն կախված է այն բանից, թե ինչպիսի գեներատիվ գաղափարական ներուժ կա Հայաստանում և որքանով դա արդյունավետ կաշխատի եվրոպական գործընկերներ գտնելու ուղղությամբ: Իր հերթին, այդ խնդրում Եվրոպան ևս պետք է դադարի լինել ստատիկ դիտորդի կամ առավել ևս ժյուրիի կարգավիճակում, որը դարձյալ կարող էր բացատրություն ունենալ Հայաստանի նախկին իրողությունների պայմաններում, բայց ամենևին ոչ հիմա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում