Wednesday, 15 07 2026
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում

Մամեդյարով-Մնացականյան հանդիպում՝ Լավրովի ներկայությամբ. առանձին խա՞ղ, թե՞ հերթական հանդիպում

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպելու են ապրիլի 15-ին Մոսկվայում: Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նախատեսվող հանդիպման հետ կապված պարզաբանել է, որ հանդիպմանը ներկա կգտնվի նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ԱԳ նախարար։

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթին նշել է, որ հանդիպումը նվիրված կլինի ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ քննարկումներին, որոնց ներկա կլինեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: ԱԳՆ ներկայացուցիչը պատասխանել է նաև լրագրողի հարցին Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև բանակցություններից հետո համատեղ մարդասիրական նախագծերի իրականացման անհրաժեշտության հայտարարության մասին՝ անդրադառնալով Ղարաբաղի օդային տարածքը միջազգային ավիաչվերթների համար բացելու և Սարսանգի ջրամբարի ռեսուրսները երկկողմ օգտագործելու մասին Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի առաջարկներին և դրանց դերակատարությանը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում: «Կարծում եմ, որ առաջին հերթին այդ նախաձեռնությունը, ինչպես նաև մյուսները պետք է նախ գնահատեն հակամարտության կողմերը, այնուհետև եթե անհրաժեշտ լինի այլ երկրների կամ համանախագահների մասնակցությունը, այդ հարցը նույնպես կարող է քննարկվել նաև առաջիկայում Մոսկվայում կայանալիք հանդիպմանը», – հավելել է Զախարովան:

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ հանդիպումը կլինի Փաշինյանի և Ալիևի հանդիպման արդյունքների ամփոփում: «Կլինեն որոշ հարցեր, որոնք միտված կլինեն բանակցությունների գործընթացն առավել առաջ մղելուն, բայց ինչ-որ առանձին նախաձեռնություն, որը դուրս կմնա Մինսկի խմբի բանակցային գործընթացի տրամաբանությունից, չեմ կարծում, թե լինի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցն ընդգծեց. «Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել էր Ռուսաստան, այնտեղ հանդիպում է ունեցել, և հիմա առիթն օգտագործելով՝ հրավիրել են նաև մեր արտգործնախարարին։ Հանդիպման մասին խոսակցություններ կային դեռ 3-4 օր առաջ, բայց միայն ապրիլի 11-ին Երևանը դա պաշտոնապես հաստատեց։ Կարծում եմ՝ Ռուսաստանի ընդհանուր մոտեցումը չի փոխվել, ռուսական կողմը, որպես համանախագահներից մեկը, շարունակում է հետևել բանակցային գործընթացին և ինչ-որ տարբերակներ գտնել։ Ես չեմ կարծում, թե առանցքային շեղում է տեղի ունեցել»։

Շարունակելով իր միտքը՝ քաղաքագետն ընդգծեց. «Ինչպես գիտեք՝ Վիեննայում Նիկոլ Փաշինյանը Արցախի մասնակցության հարցն էր բարձրացրել, դրա վերաբերյալ եղան խոսակցություններ։ Կարծում եմ՝ նաև այդ ուղղությամբ արտգործնախարարների մակարդակով բանակցությունները պետք է շարունակվեն։ Ըստ իս՝ կքննարկեն նաև, թե ինչպես են Հայաստանի և Ադրբեջանի հասարակություններն ընդունել մի շարք հարցերի շուրջ Վիեննայում եղած խոսակցությունների արդյունքները։ Ես սա հերթական հանդիպումն եմ համարում, և իմ կարծիքով՝ օրակարգից դուրս հարցեր չեն քննարկվի»։

Ինչ վերաբերում է Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի առաջարկին՝ Սարսանգի ջրամբարը Ադրբեջանի և Արցախի կողմից համատեղ օգտագործելու վերաբերյալ, այդ առաջարկությանը Զախարովայի արձագանքին, մեր զրուցակիցն ասաց. «Ոչ միայն Արայիկ Հարությունյանի առաջարկությունը, այլ Նիկոլ Փաշինյանը ևս Վիեննայից հետո նշեց, որ որոշակի քայլեր պետք է իրականացնել հասարակություններին խաղաղության նախապատրաստելու հետ կապված։ Եվ հիմա Արայիկ Հարությունյանի շուրթերով մենք հենց դա ենք փորձում իրականացնել, բայց ես չեմ կարծում, թե դա խիստ իրատեսական է, որովհետև մոտավորապես 30 տարի է՝ Ադրբեջանը մերժում է ցանկացած ծրագիր, քանի դեռ չի լուծվել գլխավոր հարցը»։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը, մինչդեռ, մեզ հետ զրույցում ասաց, որ Մոսկվան միշտ էլ ցանկացել է Ղարաբաղյան հարցում իր սեփական խաղը խաղալ։ Բայց այժմ դժվար է ասել, թե դա նրան որքանով կհաջողվի, որովհետև ոչ ոք չգիտի, թե իրադարձությունները Ռուսաստանում ինչպես կզարգանան նույնիսկ մի քանի ամիս հետո. «Ռուսներն իհարկե խաղում են՝ այստեղի հինգերորդ շարասյան օգնությամբ, բայց դա նրանց չի հաջողվելու։ Մոսկվան պարզապես ադրբեջանցիներին դրել է իր փայտիկի ծայրին ու ասում է՝ հարձակվիր Հայաստանի վրա. նրանց ուզածը դա է՝ միշտ լարված պահել ու ստիպել, որ իրենց զենքը գնենք»։

Ըստ քաղաքագետի՝ Հայաստանն ու հայ ժողովուրդը պետք է հույսը միայն իր վրա դնի, որովհետև ցանկացած պարագայում՝ այդ թվում Արցախյան հարցում, Մոսկվան գործում է իր շահերին համապատասխան: «Այս դեպքում էլ իր խլամ զենքն է վաճառում Ադրբեջանին։ Ես ամեն դեպքում ողջունում եմ մեր նոր իշխանությունների դիրքորոշումն ու հաստատակամությունը։ Փաշինյանն իր դիրքերից չպետք է նահանջի, մեր բռնած գիծն ամբողջովին տեղավորվում է մեր ազգային շահերի տրամաբանության մեջ»,- եզրափակեց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում