Saturday, 04 05 2024
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
Տավուշից քայլերթ է մեկնարկել դեպի Երևան
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը
14:15
Լեհաստանում Հիտլերի երբեմնի գլխավոր շտաբի տարածքում հինգ կմախք է հայտնաբերվել
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Բաքվում ԱՄՆ դեսպանը կայցելի՞ Շուշի
12:45
Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը
Վոլոդինը վիրավորական արտահայտություններ է արել Բայդենի և Զելենսկիի հասցեին
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների դիեր
11:45
Նավթի գները նվազել են. 03-05-24
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»

Ինձ մի անգամ չեն բանտարկել շնորհիվ ԵԽ-ի և մի անգամ բանտից ազատել են նաև շնորհիվ ԵԽ-ի. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ լիագումար նիստում պատասխանել է պատգամավորների հարցերին.

Հարց – Ըստ Ձեզ, որքանո՞վ է Եվրապայի խորհուրդը նպաստել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների, ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության զարգացմանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք ես միշտ նաև այդ հարցին ի պատասխան հարկ եմ համարում ընդգծել և հույս ունեմ, որ այդ ընդգծումը ճիշտ կհասկացվի հատկապես այս ամբիոնում: Երբ խոսում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության մասին և սկզբից նշվում է, որ դրանք եվրոպական արժեքներ են, ես, բնականաբար, դրանց հետ համաձայն եմ, բայց թույլ տվեք ասել, որ դրանք իմ ընկալմամբ և մեր ընկալմամբ, նույնքան և հայաստանյան արժեքներ են: Ես նկատի ունեմ մենք ժողովրդավարությունը չենք ընկալում որպես մի բան, որը մենք ներկրել ենք կամ որևէ տեղից արտահանվել է դեպի մեր երկիր: Սա արժեքային համակարգ է, որ բխում է մեր ժողովրդի մտածելակերպից, մեր ժողովրդի մենթալիտետից և մեր ժողովրդի ձգտումներից և ցանկություններից: Եթե այս փաստը արձանագրենք, մենք կարող ենք արձանագրել, որ այսօր մենք Եվրոպայի խորհրդի հետ ունենք բացարձակապես նույն ընկալումները, թե ինչպիսին է ժողովրդավարությունը և ինչ տրամաբանությամբ պետք է զարգանա ժողովրդավարությունը: Ես ասեցի իմ ելույթում՝ չնայած ոչ մի օտարերկրյա ուժ հեղափոխության մեջ ներգրավված չի եղել և դա այդպես է, բայց Հայաստանի 18-ամյա անդամակցությունը Եվրոպայի խորհրդին և այս ընթացքում մեր կատարած համատեղ աշխատանքն իհարկե շատ էական կերպով նպաստել է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, կայացմանը: Եվ այս առումով, իհարկե, Եվրոպայի խորհրդի գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում ես արդյունավետ եմ համարում: Առնվազն ես ասացի, որ անձնական պահ էլ կա. ինձ մի անգամ չեն բանտարկել շնորհիվ Եվրոպայի խորհրդի և մի անգամ բանտից ազատել են նաև ի շնորհիվ Եվրոպայի խորհրդի: Այնպես որ ես այդ համագործակցությունը համարում եմ խիստ արդյունավետ և կայացած: Շնորհակալություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում