Thursday, 16 07 2026
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարան

Փաշինյանի կտրուկ արձագանքը կուտակված թեմաների հետևանք էր և ուղղված էր հենց իր դեմ

Վերջին օրերին կրկին սրվել են «Իմ քայլը»-ԲՀԿ հարաբերությունները: Ապրիլի 9-ին Նիկոլ Փաշինյանը բավականին կոշտ գնահատական էր հնչեցրել հայտնի «տրանսգենդերային» աղմուկի մեջ ԲՀԿ դերի կապակցությամբ, գործնականում կասկածելով «քաղաքական սադրանքի» համար, որ, ըստ նրա, կազմակերպվել է հեղափոխության և կառավարության դեմ: Ավելի ուշ ՊԵԿ-ը սկսեց հատուկ գործողություն իրականացնել Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլում»: Ինչո՞ւ սրվեց իշխանության – ԲՀԿ հարաբերությունը: Արդյո՞ք միայն «տրանսգենդերային» աղմուկի պատճառով, որ առաջացավ ԲՀԿ գլխավորած հանձնաժողովի կազմակերպած լսումների արդյունքում: Թե՞ գործ ունենք այլ իրադրության հետ, երբ խոսքն արդեն ավելի լայն քաղաքական դասավորության մասին է:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին վերլուծաբան Հակոբ Բադալյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը և քաղաքագետ Գոռ Մադոյանը:

Հ. Բադալյանի խոսքով՝ իրավիճակն առաջացրել է բազմաթիվ հարցեր. «Մի ելույթից ոչ միայն թեժ պրոցես բռնկվեց ներքին առումով, այլ նաև արտաքին արձագանք եղավ՝ ԵՄ դեսպանների և պատվիրակության հայտարարությունը եղավ: Հարց է առաջանում՝ արդյո՞ք Հայաստանում խնդիրն այդ աստիճանի լայն մասշտաբ է ստացել, որ առաջացել էր ԵՄ արձագանքի անհրաժեշտությունը: Հատկանշական էր ՀՀ արտգործնախարարության պատասխանը, որը համարժեք էր և ինչ-որ տեղ կոշտ. պետք չէր այդ առիթն օգտագործել ՀՀ-ԵՄ հարաբերության մեջ ստվերային հատված ստեղծելու համար: Այս ամեն ինչը հարցեր առաջացնելով՝ բնականաբար տեղ թողնում է որոշակի սադրանքի մասին մտածելու համար, թեև չի բացառվում, որ գործ ունենք իրադարձությունների որոշակի շղթայի հետ, և մեր հասարակության որոշակի մշակութաբանական ընկալումները հաշվի առնելով՝ հասկանալի է, որ այդպիսի ելույթը պետք է արժանանար ոչ միարժեք գնահատականների: Բայց այն, որ այդ ոչ միարժեքությունը գրեթե վայրի դրսևորումներ էր ստանում, դա արդեն խնդիր է»:

«Արտգործնախարարությունը հստակ ասաց, թե որն է մեր պետության դիրքորոշումը,- նշեց Ա. Մարտիրոսյանը: -Մի կողմից՝ ֆեյքահայությանը մեծ տեղ տալը խնդիր է, մյուս կողմից՝ անընդհատ բռնության կոչեր են հնչում՝ այս կողմից, այն կողմից, ինչը վատ է»:

Գ. Մադոյանի դիտարկմամբ՝ վարչապետի կտրուկ արձագանքը կուտակված թեմաների հետևանք էր. «Ենթադրաբար նա մտածել է, որ իր դեմ տեկտոնային շարժումներ կարող են լինել… Շատ էր կուտակվածը, և վարչապետը հասկացավ, որ կարելի է լիցքաթափել դաշտը»:

«Բորբոք կա, և այդ բորբոքը վարչապետն ուղղել էր ինքն իր դեմ, որովհետև մի կողմից՝ ինքը պատասխանատու է, մյուս կողմից՝ սրանք այն քաղաքացիներն են, որոնք Հայաստանը սարսափից, գաղջ մթնոլորտից հանեցին: Բայց հարցերը պետք է լուծել,- ընդգծեց Ա. Մարտիրոսյանը՝ հավելելով, որ կուտակված խնդիրների շարան կա:

 

Մանրամասն՝ տեսանյութւոմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում