Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Սերժ Սարգսյանը ԵԿՄ-ն օգտագործել է կեղտոտ նպատակների համար, եթե Սասուն Միքայելյանը կարողանալու է առողջացնել՝ կեցցե՛ նա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը։

-Պարոն Բադասյան, նախօրեին տեղի ունեցավ ԵԿՄ համագումարը, որի ընթացքում կառույցի նախագահ ընտրվեց Սասուն Միքայելյանը։ Ինչպե՞ս եք վերաբերում այս փաստին, արդյոք հնարավոր կլինի վերականգնել ԵԿՄ հեղինակությունը։

Ես Երկրապահի նկատմամբ միշտ էլ բացասական վերաբերմունք եմ ունեցել։ Դուք գիտեք, որ այստեղ զուգահեռաբար ևս ստեղծվել էր նման կառույց, հետագայում Արցախում ԵԿՄ-ին հակակշիռ ստեղծվեց Վետերանների միություն, հետո դարձրեցին Ազատամարտիկների միություն։

Այդ կառույցի կորիզը կռված տղաներն են, վետերանները, բայց նրանք օգտագործվում էին ընտրական, հետընտրական պրոցեսներում՝ որպես իշխանությունների ռեժիմի պահպանման հիմնական միջոց։ Իսկ դրանից տուժում էր մարտական պատրատակամությունը, պաշտպանվածությունը։ Հետագայում այն դարձավ նաև հասարակության քայքայվածության պատճառը, ինչո՞ւ, որովհետև կռված տղաների դեմ խոսելն անբարոյական էր թվում, նրանք էլ անում էին այն, ինչ անում էին։ Ես ոչ թե եզրակացություն եմ անում, այլ պատմական ճշմարտությունն եմ ասում։ Խնդիրն առավել խորացավ այն ժամանակ, երբ ԵԿՄ-ի մեջ մտան այնպիսի մարդիկ, ովքեր երկիր պահելու հետ առնչություն չունեն։ Հիմա ես վետերան եմ, պատերազմի մասնակից, բայց այդ միությունների անդամ չեմ, ուրեմն ի՞նչ։ Ընդհանրապես գիտակից վետերանները չեն մտել այդ կառույցի մեջ։

Ներկայիս իշխանությունները չունեն այդ կառույցի աջակցության կարիքը։ Նիկոլ Փաշինյանը կարիք չունի, որ ինչ-որ հասարակական միություն աջակցի իրեն, իրենք ունեն ամենամեծ աջակցությունը՝ ժողովրդի վստահության քվեն։ Եթե ցանկացել են առողջացնել կառույցի, վերափոխել, վերաձևել՝ սա այլ հարց է։

-Կարծում եք Սասուն Միքայելյանին կհաջողվի՞ դա անել։

-Նա միաձայն ընտրվել է,  վերջին տարիներին հեղափոխության ամենաակտիվ պայքարողներից մեկն է։ Իր կաշվի վրա կրել է  ռեժիմի ամբողջ ծանրությունը՝ 2008-ից մինչև անցած տարի։ Ես գտնում եմ, որ նա արժանի քաղաքացի է, պատերազմի արժանի մասնակից։ Ժամանակին լինելով իշխող վերնախավի ներսում՝ այն մարդկանցից  է, որ միշտ ընդդիմացել է բռնապետությանը։ Ուստի ողջունելի է, որ նա է նախագահ։ Եթե Սասունի նման շատերն այդպես վարվեին՝ հին ռեժիմն այսքան ավերվածություններ չէր անի մեր երկրում։Ամեն դեպքում՝ եղածը եղած է, կարելի էր ԵԿՄ-ն ընդհանրապես վերացնել մի այլ կազմակերպություն ստեղծել, քանի որ այն վարկաբեկված է։Բայց «երկրապահ» այսինքն՝  «երկիրը պահող» իմաստը սուրբ է։ Եթե Սասուն Միքայելյանը կարողանալու է  առողջացնել և վերականգնել այդ բառի բուն իմաստն ու գաղափարը՝ ուրեմն կեցցե՛ նա։ Մնում է հաջողություն ցանկանալ ու շնորհավորել։ Համարենք սա իր համար ոչ թե պաշտոն, այլ պարտականություն, որը նա պատվով պետք է կատարի։

-Սասուն Միքայելյանն իր ելույթում խոստացավ նաև, որ ԵԿՄ-ն երբեք չի դառնալու իշխանությունների կցորդը։ Երևի թե սա էր պատճառը նաև, որ նախկինում կառույցի հանդեպ մեծ անվստահություն կար։

Այո, ես հենց այդպես եմ կարծում։ Երկրապահը վարկաբեկված մի կառույց էր, որը ծառայեցվում էր նախկին իշխանությունների շահերին։

Նախկինում այդպիսի  բնույթի  հասարակական կազմակերպությունները ստեղծվել են իշխանությունների ամրապնդման համար և նախկին իշխանություններն իսկապես ունեին դրա կարիքը։ Հիմա հասարակությունն էլ պետք է կարիք ունենա, որ լինի նման կազմակերպություն։

-Որը՞ պետք է լինի այդ կառույցի բուն  առաքելությունը։

-Այն, որ կամավորական սկզբունքից ելնելով հենց այդ կառույցն  առաջինը կանգնի ու հասնի պատերազմի դեպքի վայր։ Բայց 2016-ին այդպես էլ չեկան, եկավ վարչությունը հայտնի մարդու գլխավորությամբ՝ սկսեցին ընդամենը նկարվել։ Իշխող ռեժիմը անհատ կամավորականներին ընդգրկեց ԵԿՄ-ի մեջ, որ հետ վեադառնալուց հետո ինչ-որ տեսել են՝ չբարձրաձայնեն, կաշկանդված ու վախեցած լինեն։ Սերժ Սարգսյանը կառույցը կեղտոտ նպատակների համար է  օգատգործել։ Բայց ես կարծում եմ, որ այդ կառույցը պետք է միշտ իր բարձունքի վրա լինի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում