22-ամյա Հեյլի Բոլդուինը հաջող պայմանագիր է կնքել։ Ջասթին Բիբերի կինն առաջինն է պատմության մեջ, որ Levi’s 501 ջինսերի դեմքը կլինի։
Ամերիկացի մոդելը նոր դերով հանդես կգա ապրիլի 13-ին՝ Coachella փառատոնի ժամանակ։ Հեյլին ամենամյա Levi’s լանչի հաղորդավարն է լինելու։
Բրենդի մամլո ծառայությունում նշել են, որ Հեյլին Levi’s-ի իսկական երկրպագու է։ Նա մշտապես բրենդի տարատեսակ հագուստ է կրում. դա է պատճառը, որ հենց նա է ընտրվել ապրանքանիշի դեսպանի դերում։

Ապրանքանիշի գովազդային հոլովակում մոդելը ներկայացել է նախ արևադարձային դաջվածքով շապիկով ու կարճ կիսատաբատով, ապա՝ վարդագույն շապիկով և Levi’s 501 ջինսով։
Հեյլի Բոլդուինը հաճախ է ոճային կերպարներով ներկայանում և շատ երկրպագուներ ցանկանում են նրան նմանվել։











































