Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ հուլիսի 5-ին ԵԱՀԿ-ն հերթական դիտարկումը կանցկացնի հայ-ադրբեջանական շփման գծում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը։
Դիտարկումն անցկացվելու է Ակն (Աղդամ) շրջանում։ Ադրբեջանական կողմից այն իրականացնելու է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Խրիստո Խրիստովը և օգնական Վիլյամ Պրայորը։
Հայկական կողմից դիտարկումն իրականացնելու է ԵԱՀԿ գրասենյակի կոորդինատոր Իմրե Պալատինուսը և դաշտային օգնական Անտալ Խերդիչը։










































