Ամերիկացի միլիարդատերերը որոշակի խնդիրներ են ունենում կյանքի տևողության երկարացման հետևանքով՝ գրում է Bloomberg-ը։
Մասնագետները նշում են, որ գործարարները չեն շտապում փոխանցել տնօրինման ղեկը իրենց հետնորդներին, ինչը սպառնում է բիզնեսի զարգացման հեռանկարներին և մեծացնում է դատական քաշքշուկների հավանականությունը։
Համաձայն UBS-ի և PwC-ի վերլուծաբանների հաշվետվության Հյուսիսային Ամերիկայում միլիարդատերի միջին տարիքը կազմում է մոտ 67 տարի, իսկ ընկերությունների հաշիվներում առկա միջոցների գրեթե կեսը կենտրոնացած է նրանց ձեռքերում, ովքեր 70-ն անց են։








































