Monday, 20 07 2026
18:40
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
18:30
Չինաստանը էականորեն ավելացրել է ռուսական նավթի ներկրումը
18:20
Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4328-ի
TRIPP-ը ե՞րբ կմարմնավորվի
17:50
Աշխարհի առաջնությունում այցելությունների ռեկորդ է գրանցվել
2025-ի մայիսին Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
17:30
Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ը
Բացահայտվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 10 դեպք
17:10
ՌԴ ԱՀԾ-ն պնդում է, որ Գերմանիան մտադիր է միջուկային զենք ստեղծել
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
​Նրանք ռազմական առումով գրեթե ամեն ինչ կորցրել են․ Թրամփ
«Ոսկե ծիրան» փառատոնը եզրափակվել է «Ժուկով-ժամանակին» ֆիլմի ցուցադրությամբ
16:30
Թավրիզում ամերիկյան հարվածների հետևանքով մարդ է զոհվել
Հայաստանը, առաջին անգամ հանդիսանալով Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ, պատրաստակամ է համագործակցելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
16:10
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
Պտղի բնածին խնդիրները հայտնաբերելու համար նախածննդյան պրենատալ սքրինինգն արդեն գործում է Արարատի և Լոռու մարզերում
Ընդդիմադիր քաղաքականությամբ զբաղվելու հնարավորությունները սպառված են․ Նադեժդին
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
15:30
Սաուդյան Արաբիայի թագաժառանգն աջակցություն է հայտնել Լիբանանին
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
15:10
Հունգարիայի վարչապետը մեծագույն կին շախմատիստներից մեկը համարվող Յուդիթ Պոլգարին առաջարկում է դառնալ երկրի նախագահ
Իսրայելը Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսությունը կփակի՞
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
Գիծ է դուրս բերվել երեքվագոնանի մեկ շարժակազմ. Երևանի մետրոպոլիտեն
14:30
Թրամփը Քարնիից պահանջել է վերահսկողության տակ վերցնել Կանադայի անտառային հրդեհները
Անտառային հրդեհների կանխարգելումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է․ ՆԳՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել
14:10
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5208-ի
Գևորգ Պապոյանը Հայաստանում ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից մեկում քննարկել է դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները
13:50
Իրանը հաստատել է ԱՄՆ-ի հետ լարվածությունը թուլացնելու նպատակով միջնորդներից առաջարկներ ստանալու փաստը

Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել «Հայանտառ»-ի Սյունիքի մասնաճյուղի երեք աշխատակցի

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղում խոշոր չափերով խարդախություն, պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ, պաշտոնեական կեղծիք կատարելու հանգամանքները: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրեցին, որ երեք անձի մեղադրանք է առաջադրվել:

Մինչ դատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենը մասնաճյուղի հաշվեկշռում գտնվող անսարք «Տ-170» մակնիշի տրակտորով անտառտնտեսական ճանապարհների կառուցման և նորոգման աշխատանքները Շուռնուխի, Արծվանիկի և Գորիսի անտառպետությունների տարածքում չիրականացնելու, ավելին` դրանք անտառապետերի կողմից «ԴՏ» մակնիշի տրակտորներով փաստացի իրականացնելու պայմաններում, 2014-2017թթ. ընթացքում իր ստորագրությամբ և մասնաճյուղի կնիքով հաստատել է վճարման հիմք հանդիսացող, իրականությանը չհամապատասխանող կարգագիր-ակտերը, որոնք ներկայացնելով «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպություն՝ հափշտակել է ՀՀ պետական բյուջեից կազմակերպությանը նշված աշխատանքների կատարման համար հատկացված 3.376.397 ՀՀ դրամ գումարից ընդհանուր 1.712.126 ՀՀ դրամը:

Բացի այդ, տնօրենը 2014թ. սեպտեմբերից մինչև 2018թ. ապրիլի 11-ն ընկած ժամանակահատվածում շարունակաբար իր ստորագրությամբ և մասնաճյուղի կնիքով հաստատել է վճարման հիմք՝ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող մասնաճյուղում որպես վարորդ հրամանագրված աշխատակցի աշխատանքային հաշվարկները: Այնուհետև մասնաճյուղի հաշվապահի կողմից կազմված և ստորագրված աշխատավարձերի հաշվարկների ամենամսյա ցուցակները անձամբ ստորագրելով և կնքելով՝ նշված կեղծ փաստաթղթերը ներկայացրել է «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպություն և հիշյալ աշխատակցի բանկային քարտով հափշտակել ընդհանուր 2.615.100 ՀՀ դրամ աշխատավարձի գումարը: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ նշված գումարները մասնաճյուղի ղեկավարը տնօրինել է իր կնոջ, իսկ հետագայում՝ որպես վարորդ ձևակերպված աշխատակցի ու վերջինիս բարեկամների կողմից բանկոմատից բանկային քարտով կանխիկացում կատարելու միջոցով:

Քրեական գործով բացահայտվել են նաև հանցավոր այլ դրսևորումներ ևս: Մասնավորապես՝ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մասնաճյուղի տնօրենը 2015-2017թթ. ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարությանը փայտանյութ մատակարարելու համար տարբեր անձանց հետ կնքել է ծառայությունների մատուցման պայմանագրեր, համաձայն որոնց՝ փայտանյութը բեռնատարներով պետք է նշված անձանց կողմից մոտեցվեր պահեստ: Սակայն նշված աշխատանքը կատարելու համար փաստացի աշխատավարձ չվճարելու, ավելին` անտառապետերի կողմից մոտեցման ծախսերը փաստացի իրենց միջոցներով հոգալու պայմաններում 2015-2017թթ. ընթացքում իր ստորագրությամբ և մասնաճյուղի կնիքով շարունակաբար հավաստել է վճարման հիմք հանդիսացող, իրականությանը չհամապատասխանող կատարողական և կարգագիր-ակտերը: Այնուհետև տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, խաբեության եղանակով, այն է՝ նշված կեղծ փաստաթղթերը «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպություն ներկայացնելով, հափշտակել է ՀՀ պետական բյուջեից կազմակերպությանը հիշյալ աշխատանքների համար հատկացված 1.576.100 ՀՀ դրամից ընդհանուր 819.897 ՀՀ դրամ խոշոր չափերով գումարը:

Բացի այդ, տնօրենը մասնաճյուղի ավագ անտառապետի որդու` անտառկուլտուրաների ինժեների՝ շուրջ 4 ամիս Հայաստանի Հանրապետությունից բացակայելու պայմաններում, «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպություն է ներկայացրել պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող աշխատանքային և աշխատավարձերի հաշվարկների ցուցակներում իր ստորագրությամբ և մասնաճյուղի կնիքով կեղծ փաստաթուղթ` հաստատելով նրա՝ աշխատանքի հաճախելու հանգամանքը: Այդկերպ վատնելու եղանակով հափշտակվել է վերջինիս անվամբ 4 ամիսների համար որպես աշխատավարձ դուրս գրված ընդհանուր 275.200 ՀՀ դրամը, ինչը կանխիկացվել և տնօրինվել է աշխատակցի ընտանիքի կողմից:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին և 2-րդ կետերով (3 դրվագ), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Դատարանը թույլատրելի է ճանաչել վերջինիս նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումը։

Հաշվապահին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին և 2-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Մասնաճյուղի վարորդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին և 2-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Որոշում է կայացվել «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի կադրերի տեսուչի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին` համաներման ակտի ուժով:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում