Tuesday, 21 07 2026
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել

Հնչեղ հրաժարական Արցախում

Ապրիլի 2-ին՝ 2016-ի քառօրյա պատերազմի երրորդ տարելիցին, Արցախի պաշտպանական բանակի փոխնախարարի պաշտոնից հրաժարականի մասին է հայտարարել արցախյան պատերազմի հերոսներից մեկը՝ Սամվել Կարապետյանը՝ Օգանովսկին: Իհարկե, նա իր հրաժարականի տեքստում ակնարկել է հրաժարականի օրվա ընտրության խորհուրդը: Նա բանակից հեռանալու մասին է հայտարարել այն օրը, երբ նրա գլխավորությամբ 26 տարի առաջ վնասազերծվել է Քարվաճառի ռազմակայանը:

Սամվել Կարապետյանի մոտալուտ հրաժարականի կամ պաշտոնանկության մասին հայկական մամուլում տեղեկություններ շրջանառվում են արդեն որոշակի ժամանակահատված: Դրանք փաստորեն հաստատվեցին: Կասկածից վեր է, որ տեղի ունեցողը Արցախի իշխանության վերաձևավորման գործընթացի մաս է, այլ ոչ միայն պաշտպանական բանակի բարձրագույն հրամկազմի, որը սկսվեց Լևոն Մնացականյանի պաշտոնանկությամբ:

Այս գործընթացը արժանանում է ամենատարբեր գնահատականների, ընդհուպ դավադրապաշտական, այն համատեքստում, որ այդօրինակ ֆիգուրներին հեռացնելը թուլացնում է զինուժը: Իրականում այդպիսի գնահատականները վիրավորանք են զինված ուժերի այլ հրամանատարների հասցեին:

Ի վերջո, գնահատելով հեռացող պաշտոնյաների մեծ վաստակն ու հերոսական կենսագրությունը՝ այդուհանդերձ պետք չէ թերագնահատել մյուսներին և համարել, որ հայկական զինուժը, Արցախի պաշտպանական բանակը այդ մի քանի պաշտոնյաները կամ գեներալներն են: Առավել ևս, որ զինուժի արդիականացումը պետք է ենթադրի նաև կադրային որոշակի թարմացում բարձրագույն հրամկազմում՝ հաշվի առնելով նոր ռազմաքաղաքական իրողությունները աշխարհում: Եվ դա պետք է ենթադրի ընդհանրապես Արցախի իշխանության արդիականացում՝ քաղաքական իմաստով: Այդ հանգամանքը անխուսափելի է դարձնում բանակում առանցքային այն դեմքերի փոփոխությունը, որոնք Արցախում ունեցել են նաև մեծ ազդեցություն ներքին պրոցեսների վրա:

Այստեղ անշուշտ իր դերն ունի և կապը նախկին հայաստանյան իշխող համակարգի հետ՝ հաշվի առնելով այն, որ այդ համակարգը Արցախի նախագահի 2020 թվականի ընտրությունը դիտարկում է որոշակի քաղաքական ռևանշի հնարավորություն: Այդ իմաստով պետք չէ բացառել, որ պաշտպանական բանակի ղեկավար շարքի որոշակի փոփոխությունը թելադրված է նաև այդ ռևանշին հակազդելու, ռևանշը արգելափակելու ջանքով, որ կարող է լինել ընդհուպ Հայաստանի նոր իշխանության մոտիվներում:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այս ամիսներին Արցախի իշխանության տարբեր շրջանակների որոշակի դրսևորումները հայաստանյան իրադարձությունների հանդեպ, Հայաստանի նոր իշխանության հանդեպ՝ Երևանի այդ մոտիվները կարող են դիտարկվել միանգամայն հիմնավոր: Բանն այն է, որ Արցախի իշխանության որոշ օղակներ պարզապես նպաստել են Հայաստանի նոր իշխանության դեմ տեղեկատվաքարոզչական քայլերին՝ դրանով իրականում ծառայելով ընդհանուր իրավիճակի ապակայունացմանը: Իսկ դա արդեն հնարավոր չէ համարել քաղաքական նպատակ:

Միով բանիվ, այդ ամենից դուրս, Արցախում քաղաքական և կառավարման համակարգերի արդիականացումը, Արցախի ռազմաքաղաքական սուբյեկտության բարձրացումը կարևորագույն խնդիր է նոր իրողությունների պայմաններում, ինչը անկասկած ենթադրելու է նաև փաստացի 25-ամյա ֆիգուրային ստատուս-քվոյի վերափոխում: Արցախի սուբյեկտային, ռազմաքաղաքական նոր բովանդակությունն ու նկարագիրը կարևոր են հայկական երկու պետականությունների դիմադրողունակության և քաղաքական մրցունակության բարձրացման համար: Եվ իհարկե այդ համատեքստում բնականաբար հույժ կարևոր է, թե ովքե՞ր են ստանձնում այդ բովանդակության պատասխանատվությունը, որը պետք է դիտարկվի 2020-ի նախընտրական գործընթացով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում