Հռոմի պապ Ֆրանցիսկոսը բացատրել է, թե ինչու է հեռացնում ձեռքը, երբ մարդիկ փորձում են համբուրել իր մատանին: Պապի խոսքերը փոխանցել է Վատիկանի մամլո քարտուղար Ալեսանդրո Ջիզոտին, հաղորդում է Associated Press-ը:
Ինչպես նշվել է, Կաթոլիկ եկեղեցու ղեկավարը վախենում է մանրէների տարածումից: Այն օրը, երբ հավատացյալները նկատել են նրա անսովոր պահվածքը, նրան մեծ թվով մարդիկ են մոտեցել:
«Հայր Սուրբն ասաց ինձ, որ դրդապատճառը շատ պարզ է՝ հիգիենան»,- նշել է Ջիզոտին:
Նա հավելել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը վախենում է ոչ թե իր, այլ մարդկանց համար:








































