Wednesday, 15 07 2026
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել
11:50
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
11:30
Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է. Մակրոն
Այսօր կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը
11:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4734-ի
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում
10:50
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար
10:30
Քննարկվել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության նախապատրաստումը
Մեր սրճարաններում, ռեստորաններում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է. Փաշինյանը՝ Երևանում արձակուրդ անցկացնելու մասին
10:10
Չինաստանի տնտեսական աճը դանդաղել է
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
09:50
Իրանը սպառնացել է դադարեցնել էներգակիրների արտահանումը
Աղվերանում գազանջատում է
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ն և Իրանը չորրորդ գիշերն է՝ ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
08:50
Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը
08:30
Նավթի գներն աճել են – 14/07/26
Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի՝ անկախ բնակության վայրից․ ՄԻՊ
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է

Ա՞ճ, թե՞ հեղափոխության տրամաբանության նենգափոխում

Մամուլում տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ իբրև թե ԱԱԾ պատվերով իրականացվել է սոցհարցում, որը հունվարի վերջի դրությամբ պարզել է Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկում և Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ վարկանիշի աճ: Իհարկե խոսքը անհամեմատելի և անհամադրելի անկման և աճի մասին է, այսինքն ոչ այն մասին, որ այդ աճով Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն կարող են մրցակցել գործող իշխանության հետ: Սակայն տվյալ պարագայում էականը դա չէ, այլ այն, թե ինչ տրամաբանության մեջ է դիտարկվում Հայաստանի քաղաքական ապագան ու հեռանկարը:

Բանն այն է, որ այդ հեռանկարը նոր և հին իշխանության մրցակցության կամ համեմատության դիսկուրսում դիտարկելը ուղղակիորեն նշանակում է խոսել հեղափոխության ձախողման կամ արգելակման մասին, թավշյա հեղափոխության տրամաբանության նենգափոխման մասին:

Ի վերջո, Հայաստանում խորքային, հեղափոխական վերափոխումների ամբողջ տրամաբանությունը պետք է միտված լինի նաև նրան, որ Հայաստանում քաղաքական մրցակցությունը կազմավորվի նորերի, ոչ թե նորի և հնի միջև: Տվյալ պարագայում իհարկե որևէ մեկը չի կարող որևէ հին, նախկին ուժի, այդ թվում նախկին իշխանություն ներկայացնող ուժի զբաղվել քաղաքականությամբ, ներկայացնել իշխանություն լինելու հայտ: Սակայն խոսքն այստեղ հենց տրամաբանության, արժեհամակարգային, գաղափարական հիմքերի մասին է, որ պետք է ունենա հեղափոխությունը: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում քաղաքական զարգացման հեռանկարների, ապագայի շուրջ դիտարկումներն ու դիսկուրսը պետք է ծավալվեն նոր ուժերի միջև, և գործնականում պետք է բացառեն նախկին իշխող համակարգը կազմավորած ուժերի ներգրավում, այն պարզ տրամաբանությամբ, որ այդ ուժերը տվյալ համակարգը միանգամայն գիտակցված ձևով կազմավորել են սպանելով կամ առնվազն խեղելով, աղավաղելով թե իրավունքը, թե քաղաքականությունը: Ավելին, այդ իմաստով առաջանում է մեկ այլ հարց՝ նախկին իշխող քաղաքական ուժի ընդհանրապես քաղաքական գործունեության իրավունքի հարցը: Եվ այստեղ բանը տնտեսական հանցագործություններն ու կոռուպցիան չէ, որոնք առաջացնում են հանրությունից և պետությունից յուրացվածի վերադարձի հարցը: Այստեղ առկա է նաև հենց քաղաքականության հանդեպ գիտակցված հանցանքի հարցը, որ տեղի է ունեցել առնվազն ընտրակեղծարարության ինստիտուտի գործարկումով:

Եվ, եթե օրինակ իրավապահ կառույցները քննարկում են 2008, 1998 թվականի նախագահի ընտրությունների, սահմանադրական կարգի վերաբերյալ հարցեր, ապա այստեղ այդ քննությունները ինքնին հարցադրումներ են առաջացնում այն իմաստով, թե արդյո՞ք այստեղ պատասխանատվությունը լոկ իքս կամ իգրեկ պաշտոնյայինն է, թե՞ այդուհանդերձ քաղաքական ուժինը, հաշվի առնելով Հայաստանում ընտրակեղծարարության սիստեմատիկ, համակարգված բնույթը առնվազն քառորդ դար: Ու սա այն պայմաններում, երբ այդ իշխող ուժը ոչ միայն չի ընդունում իր առնվազն քաղաքական պատասխանատվությունն այդ շղթայի համար, այլ գործնականում նաև փորձում է դարձնել այն քաղաքական մրցակցության մանիպուլյատիվ գործիք, գործնականում շարունակելով նենգափոխումը արդեն նոր՝ արտաիշխանական կարգավիճակում:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում