Արգենտինայի նախկին նախագահ Կառլոս Մենեմը դատապարտվել է 3 տարվա և 9 ամիս ազատազրկման, գույքն իջեցված ինքնարժեքով վաճառքի փաստով հափշտակության համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինչպես նշվել է, 1991թ.-ին Մենեմն իր անշարժ գույքը գյուղատնտեսական ընկերությանն է վաճառել իջեցված ինքնարժեքով:
Այժմ Մենեմին արգելված է պետական պաշտոններ զբաղեցնել:
Մենեմն Արգենտինայի առաջնորդն էր 1989-1999 թվականներին:








































