Friday, 10 07 2026
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է

Արմեն Սարգսյանը խոստացավ կիսվել իր երկարամյա փորձառությամբ «Օրբելի» կենտրոնի փորձագետների հետ

«Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի բացումը շատ կարևոր նախաձեռնություն է Հայաստանի համար: Այս մասին կենտրոնի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով շնորհավորեց նախաձեռնության հեղինակներին և հաջողություն մաղթեց հետագա գործունեության մեջ:

Հանրապետության նախագահը նշեց, որ պատրաստ է համագործակցել և միջազգային վերլուծական, խորհրդատվական, թինք-թանքերի ոլորտներում ունեցած իր երկարամյա փորձառությամբ կիսվել կենտրոնի փորձագետների հետ:

«Իրականում թինք-թանք կոչվածը շատ լայն հասկացողություն է, քանի որ իր մեջ ներառում է բազմաթիվ որակներ, վերլուծական, խորհրդատվական, հանրային կարծիք ձևավորելու, գիտահետազոտական, կրթական աշխատանք և այլն»,- ասաց Արմեն Սարգսյանը:

Նա ընդգծեց, որ 21-րդ դարում ունենք տարբեր ոլորտների թինք-թանքերի հսկայական քանակ: «ԱՄՆ-ում դրանց թիվը 2000-ից ավել է: Հաջորդ երկրները՝ Հնդկաստանը և Չինաստանը, ունեն մոտ 500, նրանց հաջորդում են Բրիտանիան, ապա Ֆրանսիան, Գերմանիան և այլն: Մի բան հստակ է՝ բոլոր այսպիսի կառույցները հաջող և ազդեցիկ են լինում, եթե մի քանի սկզբունք են պահում: Դրանցից մեկը նվիրվածությունն է ժողովրդավարությանը: Երկրորդը և երրորդը մտքի անկախությունն ու ազատությունն են: Անկախ նրանից, թե ով է հիմնադիրը՝ պետությունը, պետական կառույցը, թինք-թանքը կարող է լինել հաջողված, եթե պահպանում է  անկախության և ազատության սկզբունքը:

Կարծում եմ Հայաստանի համար շատ կարևոր նախաձեռնություն է սա»,- ասաց ՀՀ նախագահը:

Նրա համոզմամբ՝ «Օրբելի» կենտրոնի համար լավագույն հաջողությունը կլինի, եթե այն անկախ լինի՝ ծնվելով պետության կողմից:

«Շատ բարձր եմ գնահատում այս նախաձեռնությունը: Ձեզ հաջողություն եմ մաղթում: Հույս ունեմ, որ մեր համագործակցությունը կլինի շատ խորը: Ղեկավարությանը և մասնակիցներին ուզում եմ նաև հրավիրել հունիսի սկզբին Հայաստանում՝ Դիլիջանում տեղի ունենալիք շատ հետաքրքիր միջոցառմանը, այն միջազգային ճանաչում ստացած մեծ համաժողովի հայկական տեսակն է, որը կոչվում է «Մտքերի գագաթնաժողով»: «Օրբելի» կենտրոնի վերլուծաբաններին հրավիրում եմ գալ և մասնակցել: Որպես նախագահ խոստանում եմ, որ իմ ապագա այցելությունների, քննարկումների ժամանակ կհրավիրեմ ձեր լավագույն մասնագետներին և վերլուծական շրջանի՝ թինք-թանքերի լավագույն մասնակիցներին, որ ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս՝ գուցե այցելությունների, համաժողովների, քննարկումների ժամանակ իրենց ներկայությամբ և՛ արժեք բերեն և՛ սովորեն, քանի որ բոլորս ինչ-որ տեղ սովորելու շատ բան ունենք»,- ասաց Արմեն Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում