Friday, 17 07 2026
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը
Իրանի ղեկավարությունը լուծում է ոչ թե պատերազմի և խաղաղության, այլ քաղաքական ռեժիմի պահպանման հարցը
Իրանա-ամերիկյան «գործարքի» ձախողումը նվեր է Ռուսաստանին
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին
9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր
Մեկ օրում՝ -80.2-ից մինչև +49.5 աստիճան
Ծաղկաձոր համայնքում գործող սպորտային ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն

Բժշկական կենտրոններին ապրանքները մատակարարվել են մաքսային արժեքից շուրջ 2.2 անգամ թանկ գներով. ՊՎԾ

Հաշվի առնելով բազմաթիվ գրավոր և բանավոր հարցումները, ինչպես նաև հասարակության լայն զանգվածների ցուցաբերած հետաքրքրությունը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ներկայացրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից հեմոդիալիզի պարագաների գնման գործընթացի մշտադիտարկումների և ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկատվություն:

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից մշտադիտարկումներ և ուսումնասիրություններ են իրականացվել հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման ոլորտում։ Կատարված վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգերի մի շարք խախտումներ։ Արդյունքում ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից 2018թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ մարզպետարաններին և ՀՀ առողջապահության նախարարությանը ուղարկվել են համապատասխան գրություններ, որոնցով առաջարկվել է հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգերում կատարել համապատասխան փոփոխություններ, որոնք միտված են եղել ոլորտն ազատականացնելու։

Ոլորտն ազատականացնելու անհրաժեշտությունը բխել է մշտադիտարկման արդյունքում պարզված այն հանգամանքից, որ 2015-2018 թվականների ընթացքում հեմոդիալիզի սարքավորումներ և պարագաններ են ներմուծվել թվով 8 կազմակերպությունների կողմից, որոնցից 2 կազմակերպություններ՝ «Ֆրեզեն» և «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ները, ներմուծել են ընդհանուրի 82.9%-ը՝ համապատասխանբար 41.7% և 41.2% մասնաբաժիններով։ Ընդ որում, ՀՀ տարածքում գործող 9 պետական բժշկական կենտրոններից 3-ին («Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն», «Վանաձորի բժշկական կենտրոն», «Կապանի բժշկական կենտրոն») հեմոդիալիզի պարագաներ է մատակարարել «Ֆրեզեն» ՍՊԸ-ն, իսկ մնացածին՝ «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ն։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից հեմոդիալիզի պարագաների գնման մրցույթի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի մի շարք խախտումներ, ինչի կապակցությամբ ներկայացվել են հետևյալ առաջարկությունները՝

1) «մասնագիտական փորձառություն» որակավորման չափանիշի համար առաջարկվել է «հեմոդիալիզի պարագաներ ապրանքների մատակարարված լինելը» նախադասությունը փոխել «բժշկական պարագայի կամ գործիքների մատակարարում» նախադասությամբ։

2) «մատակարար ընկերությունը պետք է ունենա Fresenius Medical Care ընկերության կողմից տրված 4008S սարքերը վերանորոգելու հավաստագիր» նախադասությունը առաջարկվել է հանել, քանի որ հայտարարվել է պարագաների (ապրանքների) գնման, այլ ոչ թե ծառայությունների մատուցման մրցույթ։ Հատկանշական է նաև այն, որ հիշյալ սարքը վերանորոգելու հավաստագիր առավելապես կարող է ունենալ գործնականում Fresenius Medical Care ընկերության պաշտոնական ներկայացուցիչը համարվող «Ֆրեզեն» ՍՊԸ-ն։

3) Գնման մրցույթով պահանջվող առարկաների տեխնիկական բնութագրերը կազմվել են այնպես, որ գնման ընթացակարգին կարող է մասնակցել միայն Fresenius Medical Care ընկերության ներկայացուցիչը հանդիսացող «Ֆրեզեն» ՍՊԸ-ն, քանի որ գնման ընթացակարգի մի շարք չափաբաժինների տեխնիկական բնութագրերով սահմանվել են կոնկրետ Fresenius Medical Care ընկերության կողմից արտադրվող մոդելներ՝ FX-8, F-7HPS, F-8HPS։

Ներկայացված առաջարկությունները մասամբ ընդունվել են բժշկական կենտրոնի կողմից, ինչի արդյունքում կազմակերպված մրցույթին մասնակցել են նաև այլ ընկերություններ, որոնցից ոմանք հաղթող են ճանաչվել մրցույթի մի քանի ընթացակարգերում, իսկ «Ֆրեզեն» ՍՊԸ-ն առաջարկել է ավելի ցածր գին, քան վերջինս առաջարկել էր նախորդ տարիների ընթացքում, որի արդյունքում տնտեսվել է շուրջ 12 մլն. դրամ, և սա դեռ առաջին մրցակցային գնման դեպքում։

Հատկանշական է, որ հակառակ հասարակության մեջ լայն տարածում գտած թյուր կարծիքին՝ հիշյալ մրցույթում «Զորաշեն» ՍՊԸ-ն որևէ մասով հաղթող չի ճանաչվել։ Հարկ է նշել, որ համանման առաջարկություններ են ներկայացվել նաև «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին, որոնք չեն ընդունվել, ինչի արդյունքում մրցույթին մասնակցել է միայն «Ֆրեզեն» ՍՊԸ-ն, և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից հայտարարված մրցակցային մրցույթի համեմատ նույն ապրանքները ձեռք են բերվել 30%-ով ավելի թանկ գներով։

Հատկանշական է այն հանգամանքը, որ «Ֆրեզեն» ՍՊԸ-ի կողմից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» և «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ներին իրացված ապրանքների և մաքսային արժեքների համեմատությամբ պարզվել է, որ իրացված 1,600,999.0 հազ. դրամի պարագաների մաքսային արժեքը կազմել է 722,670.0 հազ. դրամ, այսինքն՝ բժշկական կենտրոններին ապրանքները մատակարարվել են մաքսային արժեքից շուրջ 2.2 անգամ թանկ գներով։

Արդյունքում ստացվում է, որ միայն հեմոդիալիզի սարքերի և պարագաների ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող «Ֆրեզեն» ՍՊԸ-ն պետական կարիքների համար (պետական բյուջեից ֆինանսավորման արդյունքում) գնման մրցույթներին մասնակցելով ապահովում է գերշահույթ։

Հեմոդիալիզի ծառայությունները պետական պատվերի շրջանակներում մատուցվում են նաև այլ՝ ոչ պետական (մասնավոր) բժշկական կենտրոններում, որոնցից որոշներում տեղադրված են նույն Fresenius Medical Care ընկերության սարքավորումները, սակայն հեմոդիալիզի պարագաները ձեռք են բերվում նաև այլ մատակարարներից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում